15:55 25.04.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ ԱԱԾ մարմինների կատարած հետախուզական աշխատանքներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը.
«Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկներում, ջերմաստիճանը բարձր է, ապա առանց որևէ խտրականության, որևէ կոռուպցիոն դրսևորման, խցերի կերակրապատուհանները միշտ բաց են լինում: Իսկ եթե խցում չկա բանտարկյալ, դրա բաց ու փակ լինելը նշանակություն չունի: Դրա համար այդ օրը եղել են նաև փակ կերակրադռնակներ»:
Նախախարը նշեց, որ արդեն 1 տարի է` քրեակատարողական հիմնարկները գերբեռնված չեն, և ավելացրեց.
«Խցերի դռնակները բացվում են նաև, եթե որպես բողոք` ներսում հրդեհ են կազմակերպում, որպեսզի օդափոխություն լինի: Տեսագրության մեջ երևում է` խցերի մի մասում մարդ չկա, մյուսներն էլ բացվել են հրդեհի համար և որ հնարավոր լիներ դադարեցնել բողոքը»:
Իսկ ինչ վերաբերում է դատապարտյալների կողմից միմյանց իրեր փոխանցելուն՝ նախարարը նշեց, որ օրենքով նման արգելք չկա:
«Մենք քրեակատարողական ծառայակիցներին արգելել ենք միջնորդ հանդիսանալ այդ փոխանցման ժամանակ, և միևնույն ժամանակ ճաղավանդակները մեծացվել են՝ համապատասխան միջազգային չափանիշներին, քանի որ դրանք մեզ մոտ փոքր էին, և դա իրավունքների խախտում էր դիտվում: Մենք նաև չունենք զրահապատ ապակիներ, քանի որ նախապես կառուցման պլանին համապատասխան չի կառուցվել: Արդյունքում բանտարկյալներն այդ ճանապարհով փոխանցում են չարգելված իրեր: Այս հարցը կանոնակարգելու համար կամ պետք է թույլ տալ, որ կրկին աշխատակիցները դա անեն, կամ պետք է ներդրում անել՝ զրահապատ պատուհաններն ու կենտրոնացված օդափոխության համակարգը կյանքի կոչելու համար»:
Ի դեպ, այս ուղղությամբ ծրագիր արդեն գրվել է՝ ժամանակակից քրեակատարողական հիմնարկներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 100 մլն եվրո:
Նախարարը նշեց, որ ԱԱԾ գործողություններում ուղղորդում չի տեսնում, մյուս բոլոր հարցերն իրավական դաշտում կկարգավորվեն.
«Դրանք իրականում ուղղակի կադրեր էին, իսկ թե ինչ է կատարվել, մենք կբացահայտենք ու կտեղեկացնենք, հատկապես այն, թե թաքստոցներում ինչ է եղել: Աշխարհի բոլոր բանտերում բջջային հեռախոսներ, սարքեր հայտնաբերվում են: Մենք գնում ենք այն ուղղությամբ, որ պարզապես այդ տարածքում որևէ բջջային հեռախոս չկարողանա աշխատել: Կոռուպցիոն ռիսկը բավական մեծ է այս համակարգում, քանի որ աշխատակցի աշխատավարձը ցածր է, և 3-4 հեռախոս ներս տանելով՝ նա մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար է «վաստակում»: Մենք ամեն օր շատ ավելի շատ սարքեր ենք հայտնաբերում, քան էդ օրը, որ արձանագրվել է: Եվ էն թաքստոցը, որի միջից, որ հայտնաբերվել է այդ սարքավորումը, հնարավոր է եղել բացահայտել միայն հատուկ տեխնիկայի ներգրավմամբ»:
Իսկ արդյո՞ք օրինական են ԱԱԾ գործողությունները հարցին` արդարադատության նախարարը հրաժարվեց իրավական գնահատական տալ: Նաև նշեց այն քրեական մշակույթը, որ կա մեր բանտերում, սնուցվում է դրսից:
«Մենք հիմա էլ օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ բանտից դուրս գտնվող քրեական մշակույթը, որը նաև ուղղորդում է բանտի ներսի գործողությունները, դադարի ուղղորդել»:
Լրագրողները մեջբերեցին նաև վարչապետի այն դիտարկումը, որ բանտերում կան արտոնյալներ: Նախարարը կրկին հայտարարեց՝ չկան.
«Որևէ խուց չկա, որ չի խուզարկվում, որևէ արտոնյալ չկա: «Զոն նայողների» արտոնությունները վերացված են, չկա անձ, ում մոտից ապօրինի իրերը չեն բռնագրավվում, ներսում գումարի շարժը վերացրել ենք: Սեղանի խաղեր կարող են խաղալ, բայց այդ խաղերով էլ են ղումար խաղում, ոչ թե առձեռն, այլ դրսի հետ կապ պահելով: Կամ պետք է զրահապատ ապակիներ կառուցենք, որն օդափոխման համակարգի հետ կարժենա 800 մլն դրամ, կամ աշխատակիցներ ավելացնենք: Այսօրվա աշխատակազմով վերահսկել հնարավոր չէ»:
Ի դեպ, օպտիմալացման շրջանակում նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոցի» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպտիմալացում: Նախարարը վստահեցրեց՝ կրճատումներ չեն լինելու, քանի որ աշխատակիցների դեֆիցիտ կա: Աշխատակիցներն ընդամենը վերապրոֆիլավորվելու են:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարն էլ սեփական կամքով հեռացման դիմում է գրել.
«Այսօր պետք է մուտքագրվի արդարադատության նախարարություն: Դա իր որոշումն է եղել»:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...