20:11 20.10.2017
Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեխը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել Ավստրիան՝ ԵԱՀԿ-ում նախագահության առաջին 9 ամիսների ընթացքում, հայտարարել է, թե նախագահությունը երկրների առաջ մի շարք խնդիրներ է դնում:
19:47 20.10.2017
2018 թվականին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 2 միլիարդ 740 միլիոն մանաթ, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է շուրջ 1,6 միլիարդ դոլարին:
Ընթացիկ տարվա հետ համեմատած՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելանալու է ընդամենը 3,7 տոկոսով: Ընդ որում՝ առայժմ չեն հրապարակվել թվերը, թե որ գերատեսչությանը և որ ծրագրով որքան գումար է հատկացվելու:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն (միայն պաշտպանության նախարարությանը հատկացվող գումարը) 2018 թվականի համար նախատեսված է 246,8 միլիարդ դրամի սահմաններում՝ ընթացիկ տարվա 209,8 միլիարդի փոխարեն:
Հայաստանի պաշտպանական բյուջեն, այսպիսով, նախորդ տարվա նույն պլանի համեմատ կաճի 37 միլիարդ դրամով կամ 15 տոկոսով։
11:27 19.10.2017
Սոչիում ընթացող Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին վիճաբանություն է ծագել հայ և ադրբեջանցի պատվիրակությունների միջև:
11:01 19.10.2017
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», – «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
18:53 18.10.2017
եղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կամրջի կառուցման վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությունը։ Հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ավտոմոբիլային կամուրջը պետք է անցնի Սամուր գետի վրայով։ Արձանագրությունը ստորագրել են դրել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ու Ադրբեջանի տրանսպորտի ու կապի նախարար Ռամին Գուլուզադեն։ Այսօր տեղի է ունենալու նաև կամրջի կառուցման հիմնարկեքի արարողությունը։ […]
15:40 18.10.2017
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար, հանդիպման վայրը դեռ որոշված չէ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան-ը: «Մոտ ժամանակներս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում: Դեռ հայտնի չէ, թե որ քաղաքումե,- ասել է Մամեդյարովը չորեքշաբթի Բաքվում լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Реклама 00Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է […]
10:53 18.10.2017
Հայաստանի համար անընդունելի է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հնարավոր վաճառքն Ադրբեջանին։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար ցավալի է, որ ՀԱՊԿ անդամը կարող է զենք վաճառել մի պետության, որը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նույն ՀԱՊԿ-ի անդամ երկրի դեմ։
Ադրբեջանի կողմից նման համակարգերի գնման պայմանավորվածության մասին առայժմ խոսք չկա։ Հնարավոր վաճառքի մասին խոսակցությունները սկսել են նրանից, որ Բելառուս այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը եղել է նաև բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններում և ծանոթացել է նաև «Պոլոնեզ» համակարգերին։
13:42 17.10.2017
Ռուսական ամենշաբաթյա «Ռազմաքաղաքական կուրիեր» թերթում, նկարագրելով Սիրիայում ընթացող մարտերում հատուկ նշանակության ջոկատների և ամերիկյան ռեյջերների օգտագործումը, ռազմական փորձագետ Պավել Իվանովը բերել է անհաջող գիշերային գրոհի օրինակ՝ հիշեցնելով 2016թ. Արցախում ադրբեջանցի զինվորականների վերջին գործողությունները: «Գիշերային գրոհների ամենաճգնաժամային պահը զբաղեցված օբյեկտի պահուստներին մոտենալն է: Այն ժամանակ հատուկ նշանակության ջոկատը հաջողությամբ զբաղեցրեց հայկական դիրքերը, սակայն հետևակի մոտեցումը խափանվեց […]
13:24 17.10.2017
Թբիլիսիում ավարտվել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ղեկավարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն:
12:53 17.10.2017
maximus101 նիկով հանդես եկող ռուսաստանցի բլոգեր-ճանապարհորդը livejournal-ում պատմել է այն մասին, որ ադրբեջանցի սահմանապահները փորձել են իր մոտ հայկական արմատներ փնտրել Ռուսաստան-Ադրբեջան սահմանը հատելիս:
12:02 17.10.2017
ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության բոլոր անդաները`Բորիսլավ Բերեզան, Յուլի Լյովոչկինը, Սերգեյ Սոբոլևը, Օլենա Սոտնիկը, Լեոնիդ Եմեցը, քվեարկել են հակաադրբեջանական բանաձևերի օգտին. գրում է haqqin.az-ը:
Կայքը զարմանք է հայտնում կատարվածի կապակցությամբ`հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների բարեկամական բնույթը: Նշվում է, որ պաշտոնական Բաքուն զգացմունքային է վերաբերվում նման իրավիճակների և երկրում սպասում են ուկրաինական կողմի բացատրություններին:
Նշենք, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել:
16:41 16.10.2017
Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր:
14:35 16.10.2017
Իրավիճակը սարսափելի է հարևան Ադրբեջանում, ուր ոչնչացվել է հայկական մշակութային և հոգևոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր և այլ սրբավայրեր: Համանման իրավիճակ է տիրում նաև Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված եւ հետևողականորեն ավերվել է
13:41 16.10.2017
Վաղը Թբիլիսիում նախատեսված է Վրաստանի, Թուրքիայի եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Այսպիսի կազմով հանդիպումը կլինի հերթականը: Նախորդ անգամ երեք նախարարները հանդիպել էին շուրջ հինգ ամիս առաջ, մայիսի վերջերին Բաթումիում եվ քննարկել էին ռազմական համոգրածակցության հեռանկարներն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Անդրադարձ էր եղել նաեվ Արցախի եվ Հարավային օսեթիայի խնդիրներին: Կողմերն ընդգծել էին, որ այդ խնդիրների լուծումը […]
13:27 16.10.2017
Վերջին 2-3 տարիների ընթացքում կարևոր տեղաշարժեր են տեղի ունեցել. թե՜ Հայաստան – Ադրբեջան, թե՜ Արցախ – Ադրբեջան հարաբերությունները հայտնվել են սկզբունքային նոր իրավիճակում: Ի վերջո Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի և վերջին բացահայտումները՝ կապված Ադրբեջանի լվացքատան հետ ևրոպացիներին հուշել է, որ այլևս հին ձևով հանդուրժել Ադրբեջանին չի կարելի
Սաթենիկ Հայրապետյան
17:31 14.10.2017
«Թուրան TV»-ի ռուսալեզու հրատարակության ղեկավար Էմին Ահմեդբեկովը հայտնել է, որ Հուսեյնլին այժմ գտնվում է օդանավակայանի մեկուսարանում՝ սարսափելի պայմաններում: Նա նաև հավելել է, որ Բաքվի ներկայացրած հարցման մեջ խոսք է գնում լրագրողի արտահանձման մասին:
13:55 14.10.2017
«Բելառուսը հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորելու օգտին, և կշարունակի այդ հարցում զբաղեցնել վճռական դիրք»,- հայտարարել է Լուկաշենկոն:
20:36 13.10.2017
Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովին Էներգետիկ անվտանգության կոմիտեի կողմից ներկայացրած ,, Արեվելյան գործընկերության էներգետիկ անվտանգության ամրապնդման մասին
18:25 13.10.2017
«Երկու ադրբեջանցիներ մտան հայկական տեղավար, վերցրին Հայաստանի եվ Արցախի քարտեզներով մի քանի գրքեր ու արագ դուրս եկան: Մենք փորձեցինք կանգնեցնել նրանց՝ պահանջելով վերադարձնել գրքերը, սակայն նրանք Արցախի վերաբերյալ քաղաքական վանկարկումներ արեցին ու մտան իրենց տաղավար»,- գրում է Ներսես Տեր-Վարդանյանը: Նազելի
19:49 12.10.2017
«Այսօր հայկական կողմը չունի երաշխիք, որ Ադրբեջանը բանակցելուն զուգահեռ չի սկսի ռազմական գործողություններ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին, թե այդ դեպքում, որքանո՞վ է նպատակահարմար գնալ բանակցությունների, երբ չկան այդ երաշխիքները, ԱԳ փոխնախարարը պատասխանել է. «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն: Մեկը վերաբերում է նրան, որ չվերսկսեն ռազմական գործողությունները, մյուս հարթությունը՝ ապահովել առաջընթաց բանակցություններում: Այս երկու հարթություններն իրար հետ սերտորեն կապված են: Հաշվի առնելով նաեւ ապրիլյան պատերազմը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Այդ առումով, պետք է գիտակցենք, որ ցավոք այսօր այնպես չէ, որ բանակցությունների գնում են կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու»:
18:16 12.10.2017
Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը`Լեյլա Մուստաֆաևան լքել է Վրաստանն ու անչափահաս երեխայի հետ բնակության տեղափոխվել եվրոպական երկրներից մեկը: Լեյլա Մուստաֆաևն բազմիցս դիմել էր Վրաստանի դատախազություն`հայտարարելով, որ իր և ադրբեջանցի ակտիվիստ Դաշգին Ագալարլիին հետևում են`պահանջելով համապատասխան հետաքննություն սկսել: Նրա փաստաբանը Վրաստանի իրավապահներին մեղադրել է անգործության մեջ: Աֆղան Մուխտարլիին առեվանգել էին մայիսի 29-ին՝ Թբիլիիսիի կենտրոնից և տեղափոխել Ադրբեջան: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իրեն առեվանգողները եղել են ոստիկանների հագուստով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է առել Աֆղան Մուխտարլիի և Լեյլա Մուստաֆաևայի գործը`դրանց տալով առաջնահերթություն: Մուստաֆաևայի փաստաբանի հայտարարությամբ՝ նրանց նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների Կոնվենցիայի առնվազն 10 հոդված:
12:47 12.10.2017
Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժության ընթացքում գործողությունները խաղարկվում են պայմանական-հորինված թշնամու դեմ, բայց ՀԱՊԿ-ի մեր դաշնակից պետությունները հաճախ սատարում են Հայաստանի իրական հակառակորդին:
11:16 12.10.2017
Բոլորովին վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Մոսկվայում կայացած հավաքներից մեկի ժամանակ իր տեղն ու դրոշը զիջել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: