13:27 16.10.2017
«Վերջին 2-3 տարիների ընթացքում կարևոր տեղաշարժեր են տեղի ունեցել. թե՜ Հայաստան – Ադրբեջան, թե՜ Արցախ – Ադրբեջան հարաբերությունները հայտնվել են սկզբունքային նոր իրավիճակում: Ի վերջո Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի և վերջին բացահայտումները՝ կապված Ադրբեջանի լվացքատան հետ ևրոպացիներին հուշել է, որ այլևս հին ձևով հանդուրժել Ադրբեջանին չի կարելի», – այսօր կայանալիք Սարգսյան – Ալիև հանդիպման վերաբերյալ ասուլիս ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ քաղաքագետի, Եվրոպան ձևավորել է դաստիարակչական մեխանիզմ, սկսել է երկար մի գործընթաց, որով փորձում է փոխել Ադրբեջանին, ինչպես դա անում էր Թուրքիայի հետ: Ադրբեջանի հետ էլ նույնը կանի, բայց Ադրբեջանը ո՜չ թե որպես ժողովրդավարական մի երկիր, որը բարձր ձայնով Հայաստանին մեղադրում էր ագրեսիայի մեջ, այլ մի երկիր, որ դեռ պետք է ապացուցի, որ արժանի է ևրոպական ընտանիքի մեջ լինել:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա այն տեղի է ունենում միջազգային քաղաքական ձեռնտու իրավիճակում:
Նախ Հայաստանը պատրաստվում է համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, երկրորդ՝ երբ Հայաստանում ընթանում էին ՀԱՊԿ զորավարությունները, ամերիկյան գեներալը հայտարարել էր, որ իրենք խորացնում են ռազմական համագործակցությունը Հայատսանի հետ եւ ռուսական զորքերը չեն խանգարում եւ երրորդ՝ Չինաստանը ևս հայտարարել է, որ Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքական առաջնարհերթությունների մեջ է: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը նույն աղբյուրներից ստանում է ճիշտ հակառակ ուղերձները, – ասել է Մանասյանը, այդուհանդերձ խորհուրդ տալով հանդիպման հետ մեծ հույսեր չկապել:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...