11:17 28.11.2017
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ադրբեջանցի ցանցահեններին հաջողվել է հայ օգտատերերի ֆեյսբուքյան գաղտնաբառեր գողանալ: Ներկայացված ցանկում այն պրոֆիլներն են, որոնք ենթարկվել են հարձակման:
11:06 28.11.2017
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորը ակնածանքով խոնարհվել է Ադրբեջանի ղեկավարի առաջ, երբ նրան հանդիպել է Եվրոմիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։ Այդ դրվագը պատկերող տեսանյութը տարածվել է խիստ ծաղրական տոնով ու երկու կողմերի «համագործակցության» մասին հիշատակումներով։
17:18 27.11.2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Դորոխինին ազատել է պաշտոնից: Ռուսաստանի արտգործնախարարության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Դորոխինը Ադրբեջանում դեսպան էր նշանակվել 2009թ. փետրվարի 24-ին: Լրատվամիջոցները նաև հայտնել են, որ ՌԴ պետական դումայի հատուկ հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևի թեկնածությանը: Գ. Զուևը զբաղեցնում է ՌԴ […]
18:34 24.11.2017
Ընդ որում՝ Մերկելն ընդգծել է, որ նմանատիպ համաձայնագրեր են նախատեսված նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք, այդուամենայնիվ, չեն կարող հանգեցնել այդքան արմատական փոփոխությունների: «Այդ երկրներում Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական տեղ են զբաղեցնում»,- նշել է Մերկելը:
18:16 24.11.2017
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը պատրաստ է գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին: Այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
13:43 24.11.2017
Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների գործակալությունը միջազգային կառույցներին դիմել է խնդրագրով՝ վերադարձնել ադրբեջանական բանակի զինծառայողի դին, որը միջդիրքային գոտում հայտնաբերել էին ՀՀ ԶՈւ զինծառայողները։
Ադրբեջանի բանակի՝ Նախիջևանում ծառայող կապիտանը դեռ սեպտեմբերին սպանել էր իր երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել։ Արդեն նոյեմբերին Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածի (Նախիջևանի ուղղություն) դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանցու դիակը։
«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», — նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ադրբեջացու դիակը վերադարձնել Ադրբեջանին։
12:07 24.11.2017
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
14:34 23.11.2017
Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
12:21 18.11.2017
Նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
18:29 17.11.2017
Ամերիկացի քաղաքական գործիչ, Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին ղեկավար Լորա Ֆրիդմանն ընդարձակ հոդված է տպագրել Հայաստան ու Արցախ կատարած այցից ստացած տպավորությունների մասին:
17:38 17.11.2017
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:
15:04 17.11.2017
Ադրբեջանը խաթարում է Արցախյան հիմնահարցի արդյունավետ բանակցությունները՝ չկատարելով ձեռք բերված պայմանավորվածությունները։
18:21 15.11.2017
Հաղորդվում է, որ ռազմախաղի անցկացումը նախատեսում է ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-տակտիկական մարմինների, հատուկ նշանակության զորքերի ներգրավում:
11:13 14.11.2017
Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն տեղեկությունների վերաբերյալ, որ իսրայելցի մասնագետները սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրելու համար ադրբեջանցիների հրահանգով մասնակցել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի դեմ գրոհներին։
Հուլիսին իսրայելական Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։
Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ ոստիկանության՝ միջազգային քրեական հետաքննությունների ստորաբաժանումը աշխատանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին։ Իսրայելի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․
«Ընթացքի մեջ է Aeronautics Defense Systems ընկերության դեմ հետաքննությունը նշանակալի գնորդի հետ գործարքի վերաբերյալ»։
Հետաքննության հետ կապված՝ դատարանի որոշմամբ արգելվել է նաև հավելյալ տեղեկությունների տրամադրումը։
Մինչ այդ՝ դեռ օգոստոսին, դեպքի հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին»։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։
Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը հայտնել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։
Orbiter-1K մահապարտ անօդաչու սարքերը, որոնց միջոցով ադրբեջանական կողմից գրոհել էին հայկական դիրքերը, ունեն մարտագլխիկ, նրանց նպատակն է հայտնաբերել թիրախը և ընկնելով նրա վրա՝ պայթել ու վնաս հացնել նրան։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն ունի իսրայելական մասնավոր ընկերության հետ և տեղում՝ Ադրբեջանում իրականացնում է այս անօդաչու թռչող սարքերի արտադրությունը (Իսրայելում արտադրված մասերով Ադրբեջանում ամբողջական սարքերի հավաքումը)։
14:14 13.11.2017
Նոյեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է Տավուշի սահմանամերձ Բարեկամավան գյուղը։ 17։50-ի սահմաններում կրակոցները տևել են մոտ 5 րոպե, ապա շարունակվել են 18։20-ից սկսած, հայտնում է Aravot.am-ը։
ShantNews․am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ արձանագրվել է ՊԿ խոշոր գնդացրի 30 կրակոց և ԴՇԿ խոշոր գնդացրի մի քանի կրակոց։ Դրանց մի մասն է եղել գյուղի ուղղությամբ։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում Տավուշի դիրքերի ուղղությամբ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, իսկ գնդակոծությանը հաջորդած գիշերը կրակոցներ չեն եղել։
19:09 10.11.2017
Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացման ուղղությամբ:
18:27 10.11.2017
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայել կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել այդ երկրի հանրային հեռուստատեսությանը:
19:12 09.11.2017
Իրաքի բանակը ձերբակալել է 512 ռուս կնոջ և 200 ադրբեջանուհու, որոնք կասկածվում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ:
14:44 09.11.2017
Մարիա Զախարովան մասնավորապես նշել է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
14:35 07.11.2017
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը երկրի 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ բողոքել է Հայաստանից և հայտնել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման համար համաշխարհային բանկից պետք է ստանային վարկային ֆինանսավորում, որը սակայն բանկը մերժել է՝ համարելով ծրագիրը ոչ արդյունավետ: Սակայն մեր հարևան երկրի ֆինանսների նախարարը միջազգային կառույցների մերժման պատճառը համարում է Հայաստանի միջամտությունը բանկի որոշման կայացմանը:
14:05 06.11.2017
Նորվեգիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2016-ին սպառազինությունների արտահանման մասին խորհրդարանական զեկույցը:
22:07 03.11.2017
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ փուլում առաջին խաղատախտակի վրա սպիտակներով խաղացող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովին, իսկ Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
21:00 03.11.2017
Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ: Այս մասին բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը:
20:20 03.11.2017
Վթար է տեղի ունեցել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նավթային հանքահորում, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
16:57 03.11.2017
Հունաստանի Կրետեյում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: 6-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Ադրբեջանի հավաքականին:
16:48 03.11.2017
Կրետեում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը՝ կխաղա Շաքրիյար Մամեդյարովի հետ: Երկրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը կմրցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Երրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը կխաղա Արկադի Նայդիչի հետ: Չորրորդ պարտիայում Հրանտ Մելքումյանի մրցակիցը […]