TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Ադրբեջան

Թուրքիայում հրդեհվել է Ադրբեջանի վարձակալած տանկերը․ կան զոհեր

13:08 02.07.2019

Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստում պայթել ու հրդեհվել է ադրբեջանական պետական նավթարդյունաբերական ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի վարձակալած տանկերը, որով պետք է տեղափոխվեր Ադրբեջանում արդյունահանված հեղուկ գազ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 2 նավաստի, իսկ ևս 14 անձ ստացել է վնասվածքներ։ Նավաստիներից 15-ը եղել է իտալացի (նավը նավարկում է հենց Իտալիայի դրոշի ներքո), […]

̰
Հայկական լոբբին աշխատում է, բայց ադրբեջանական լոբբին էլ շատ հնարավորություններ ունի. ամերիկահայ գործիչ

22:46 01.07.2019

ԱՄՆ Կոնգրեսում մի օրինագիծ է քննարկվելու, որով արգելվելու է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք կարող են ընդլայնել Բաքվի հարձակողական հնարավորությունները: ՀՅԴ ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ օրինագծի ընդունման մասին դեռ վաղ է խոսել, բայց հայկական լոբբինգը պատրաստ է ամեն ինչ անել, որ այն ընդունվի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կրտսեր Ալիևը զորացրվել է մեկ տարի տևած թիկունքային ծառայությունից հետո

17:25 01.07.2019

Բաքվի զորամասերից մեկից զորացրվել է Ադրբեջանի նախագահի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը։ Այս մասին մեծ շուքով հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի առաջին փոխնախագահը՝ զորացրվողի մայրը։ Իլհամ Ալիևի որդին ծառայության էր մեկնել 2018 թվականի ամռանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու հետ գրեթե միաժամանակ։ Սակայն եթե Հայաստանի վարչապետի որդին մեկնել էր շփման գծի մոտ […]

̰
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում. Արսեն Թորոսյան

22:01 29.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան, Էլվին Հիբրագիմովը` Ադրբեջան:

̰
Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել. ԱԳՆ

17:31 29.06.2019

Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

14:38 29.06.2019

Հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

12:04 29.06.2019

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը: Այս հարցը Լայչակը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյուր Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լայչակի […]

̰
Ադրբեջանցին նորից մռթին կերավ. Սասուն Միքայելյանն՝ Ապրիլյան պատերազմի մասին

11:42 29.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ Ապրիլյան պատերազմն ի՞նչ ցույց տվեց: «Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին, ու […]

̰
Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել. Արշավիր Ղարամյան

19:09 28.06.2019

Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ: Ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով: – Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում: – Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի […]

̰
Ձերբակալվել է Ադրբեջանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչներից մեկը

17:08 28.06.2019

Ադրբեջանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչներից Ալի Քերեմլին ձերբակալվել է, հայտնում է «Ազատություն»-ը: «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին «Թուրան» գործակալության հետ զրույցում փոխանցել է, որ Քերեմլին ձերբակալվել է այսօր՝ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակից դուրս գալու պահին, որտեղ նա մասնակցում էր «համերաշխության մարաթոնին»: Ակցիայի նպատակն է միջոցներ հավաքել բողոքի ակցիաներին մասնակցած ակտիվիստների տուգանքները մուծելու համար: Ալի Քերեմլին, […]

̰
Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի. ԱԳՆ խոսնակ

17:00 28.06.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  պատասխանել  է «News.am» լրատվականի հարցին: ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է հարցը և պատասխանը: Հարց. Մենք այսօր տեղեկացանք Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու և մեր քաղաքացի Զավեն Կարապետյանի հայրենադարձության մասին: Արդյո՞ք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակում էր, թե՞ խոսքն այլ գործընթացի մասին է: Պատասխան. Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» […]

̰
Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան, Էլվին Հիբրագիմովը` Ադրբեջան

15:20 28.06.2019

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ «Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին […]

̰
Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. Եվրոպական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ

14:38 28.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին  այսօր մրցում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Քիչ առաջ 1/4 եզրափակչում Կարեն Ասլանյանը 6-1 հաշվով հաղթել է նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: Հիշեցնենք, որ նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին, իսկ Կարենը 4-0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: Կիսաեզրափակչում Կարենը կմրցի վրացի ըմբիշ Շմագի Բոլխվաձեի հետ: […]

̰
Կարեն Ասլանյանը հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Եվրոպական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ

13:39 28.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Ինչպես արդեն նշել էինք, այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Արմեն Մելիքյանի (60 կգ) պարտությունից հետո գորգ դուրս եկավ Կարեն Ասլանյանը (67 կգ) և կարողացավ 4-0 հաշվով հաղթել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: 1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ: Նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր […]

̰
Ո՞ւմ մատն  է  խառը վրացական խառնաշփոթում

23:37 27.06.2019

Ո՞ւմ է  ձեռնտու վրացական կոնֆլիկտը՝ վարկածները շատ են: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Վրաստանի այժմյան իշխանության այնքան էլ սրտով չէ «SOCAR»-ի և Ադրբեջանի իշխանությունների նավթագազային էլիտայի հետ համագործակցությունը: Հատկապես վրաց-ադրբեջանական վերջին լարվածության ֆոնին՝ կապված վանական համալիրի  հետ։ «Բիձինա Իվանիշվիլիի և դրան հաջորդած կառավարությունը բավականին խորամանկ կարողանում էր օգուտներ քաղել Ադրբեջանից, երբեմն մեղմ շանտաժի գործիքներ […]

̰
Հայաստանն ապաստան փնտրելու երկիր է աֆղանների, իրանցիների, իրաքցիների, նաև կուբացիների համար

19:59 27.06.2019

«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագիրը, որը երկու տարի է՝ շարունակվում է հանրապետությունում, ուղղված է փախստականների իրավունքների և պարտականությունների իրազեկմանը, հասկանալու նրանց խնդիրներն ու ինտեգրման դժվարությունները: Այսօր Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակիցները քննարկել են այլ երկրներից Հայաստան տեղափոխված ընտանիքների փաստաթղթավորման խնդիրները, նաև […]

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Բաքվին որոշակի զինատեսակների վաճառքի արգելքի վերաբերյալ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկը

18:59 27.06.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի […]

̰
Լեգիտիմության պակաս ունեցող իշխանությունները միշտ ավելի ձեռնտու են. քաղաքագետ

18:30 27.06.2019

Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ, և Հայաստանը սատարում է այդ վերադարձին: Արդյոք դա չի՞ սրի Հայաստանի  հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի հետ. «Հեռանկար» հաղորդման տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան` քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատել է, որ բավական բարդ է նման իրավիճակում դեմ արտահայտվել դաշնակցին: «Իհարկե, Ուկրաինան ուրախ չէ, որ ՌԴ-ն վերադառնում է, ինչ-որ ձևով պատժամիջոցներից դուրս […]

̰
Չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել. Զոհրաբ Մնացականյան

16:27 27.06.2019

Բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում: Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման մանրամասներին: «Քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որ տեղի են ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը: Առանձնահատուկ էր, որ հանդիպումը տեղի էր ունենում […]

̰
Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Եվրոպական խաղեր, ազատ ոճի ըմբշամարտ

13:07 27.06.2019

Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևին: Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին: Բայց քանի որ ադրբեջանցին հասել էր եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզի համար: Այդ գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան: Ի […]

̰
Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբին. Քավանո

11:06 27.06.2019

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշել է, որ […]

̰
Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները

23:25 26.06.2019

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԳՆ կայքը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի պարբերական այցելությունները և նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար: […]

̰
Ադրբեջանցի բլոգերին վտարել են Ռուսաստանից

22:13 26.06.2019

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովն արտաքսվեց Ռուսաստանից: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, նա անցած գիշեր ժամանել է Ադրբեջան, որտեղ նրան դիմավորելու էին եկել իր հարազատներն ու լրագրողներ: Աբասովը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է պաշտպանել իր իրավունքներն ու դատական գործընթացների արդյունքում վերադառնալ Ռուսաստան: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ իրավապահ մարմինները դատարանի որոշմամբ Մոսկվայում բերման […]

̰
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում զսպել Ադրբեջանի հարձակողական հնարավորությունները

16:35 26.06.2019

Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը նախագիծ է մշակել, որով արգելվելու է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք կարող են ընդլայնել Բաքվի հարձակողական հակաօդային հնարավորությունները։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը։ Կոնգրեսականը սրանով ուզում է զսպել Ադրբեջանին ու թույլ չտալ, որ այդ երկիրը սպառնա հարևաններին։ Այս նախագծի համար հիմք են ծառայել Ստեփանակերտից օդանավերի թռիչքների […]

̰
Տեսնեմ` ոնց եմ վեթինգ անելու. հայ պատգամավորը՝ ադրբեջանական միջոցառմանը

15:37 26.06.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նոր գրառում է կատարել այդ մասին և կից լուսանկար հրապարակել. «Ասեցի գամ դրկիցների հերթական հարակից միջոցառմանը ու տեսնեմ` ոնց եմ վեթինգ անելու, պարզվեց` […]

̰
Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին. Տաթևիկ Հայրապետյանը՝  ԵԽԽՎ-ից

15:15 26.06.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը. «Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բացի լիագումար նիստերում ընթացող […]

̰
Ղազախստանում զինապահեստի պայթյուններից հետո զոհերի թիվն ավելացել է

11:21 26.06.2019

Ղազախական բանակի խոշորագույն զինապահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի։ Նույն պատահարի հետևանքով տուժածների քանակը 70 է, ու նրանցից 45-ը հոսպիտալացված են։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Այս պայթյունների պատճառով արդեն տարհանված է զինապահեստի մոտ գտնվող ամբողջ Առիս քաղաքը՝ 44 հազար բնակչություն։ Պատճառն այն է, որ նման մասշտաբի պայթյունների ժամանակ […]

̰
Խարկովում 6-րդ հարկից դուրս գցված Արթուրի վիճակը բարելավվել է

22:01 25.06.2019

Ուկրաինայի հայերի միության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Խարկովում 6-րդ հարկից դուրս գցված Արթուրի հետ՝ նշելով, որ նրա առաղջական վիճակը բարելավվել է։ Մեղավորները հայտնաբերվել են։ Հետաքննություն է ընթանում։ Ավելի վաղ հայտնել էինք` Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են: Խարկովում լուսամուտից նետված Արթուրը պատմել էր՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։  

̰
Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի գյումրեցի 16-ամյա ըմբիշը չեմպիոն է դարձել

19:30 25.06.2019

Հունիսի 22-ին Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ, գյումրեցի 16-ամյա Լյովա Գևորգյանը նվաճել է ոսկե մեդալ: Եվրոպայի պատանեկան առաջնության  չեմպիոնի պատվին հարևանները բակում սեղան էին բացել ու բոլորին  խնջույքի հրավիրել: Պատանի չեմպիոնին շնորհավորելու էին եկել մարզիկ ընկերները։ Եվրոպայի պատանիների առաջնության 16-ամյա չեմպիոնն առաջին գոտեմարտում 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, […]

̰
Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր դիրքեր

15:17 25.06.2019

Այսօր՝ հունիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցով, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Նախորդ դիտարկմանը՝ հունիսի 4-ին, Ադրբեջանը դարձյալ դիտորդներին դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից […]

̰
BACK_TO_TOP