Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ից

15:15 26.06.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը.

«Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) շրջանակներում: Այսպիսով, երեկ և այսօր ադրբեջանցիների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում կազմակերպվել է նման երկու միջոցառում, որոնցից մեկը նվիրված էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերին, իսկ այսօրվա միջոցառումը՝ Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներին: Երկու դեպքում էլ ադրբեջանական լրատվամիջոցները իրականացնում էին լուսաբանում։ Միջոցառումներին ներկա եմ գտնվել նաև ես և հակադարձել ադրբեջանական պնդումներին։ Քանի որ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն լուսաբանի հայկական կողմի՝ իրենց ստերը բացահայտող փաստարկները, ինքս կներկայացնեմ դրանք:

Երեկ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն էր խոսել, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում փախստականների հարցում։ Բանախոսների թվում էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը: Բնականաբար, հիմնական շեշտադրումներն ուղղված էին ոչ թե փախստականների հանդեպ տարվող քաղաքականությունը ներկայացնելուն, այլ՝ Հայաստանի դեմ հերթական քարոզչական արշավն իրականացնելուն: Ի պատասխան՝ ես և տիկին Նաիրա Զոհրաբյանը, մերժելով Ֆուադ Հուսեյնովի ելույթի բովանդակությունն իր ամբողջության մեջ՝ որպես կեղծ և հակամարտության բնույթը խեղաթյուրող, շեշտեցինք, որ անթույլատրելի է նման միջոցառումների կազմակերպումը, որտեղ ներկայացվում է միայն ադրբեջանական կողմը, մինչդեռ հակամարտության մյուս կողմերը՝ Արցախը և Հայաստանը իրենց համապատասխան պաշտոնյաներով ներկայացված չեն:

Երկու ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված այսօրվա միջոցառումը կազմակերպել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը: Ներկա էր նաև դիվերսանտներից մեկի որդին: Միջոցառմանը հուզական երանգ հաղորդելով՝ ներկայացրին նրանց հանդեպ ցուցաբերված իբրև թե դաժան վերաբերմունքը, Հայաստանի հասցեին հնչեցրին ստանդարտ մեղադրանքներ, ներկայացրին ստահոդ տեղեկություններ, ցուցադրեցին նաև տեսանյութ: Վերջում խոսք խնդրեցի և նշեցի, որ սա ոչ թե «մարդասիրական» գործ է, ինչպես ադրբեջանցիները ներկայացնում են, այլ՝ քրեական։ Շեշտեցի, որ անթույլատրելի են նման շահարկումները Եվրոպայի խորհրդում, անթույլատրելի են հանցագործներին հումանիտար համատեքստում ներկայացնելու փորձերը: Ներկաներին տեղեկացրի, որ դիվերսանտների գործողությունների հետևանքով 2 անձ է զոհվել, որոնցից մեկը՝ 17-ամյա պատանի, մեկ կին վիրավորվել է: Նշեցի, որ դրա հետ մեկտեղ Կարմիր խաչը մշտական մուտք ունի և պարբերաբար այցելում է նրանց: Հավելեցի, որ մենք թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր և կոչ արեցի դադարեցնել մարդասպանների հերոսացումները և նոր «սաֆարովների» ստեղծումը: Եզրափակեցի՝ հորդորելով, որ մարդու իրավունքների խախտումներ փնտրեն սեփական երկրում, որտեղ դրանց պակասը չկա, քանի որ բազմաթիվ մարդիկ բանտերում են իրենց այլախոհ հայացքների պատճառով»,- գրել է Հայրապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում

12:20 01.08.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

12:05 01.08.2025

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...

SHANTNEWS

12:00 01.08.2025

SHANTNEWS

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

11:57 01.08.2025

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

11:35 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

11:23 01.08.2025

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...

BACK_TO_TOP