19:59 27.06.2019
«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագիրը, որը երկու տարի է՝ շարունակվում է հանրապետությունում, ուղղված է փախստականների իրավունքների և պարտականությունների իրազեկմանը, հասկանալու նրանց խնդիրներն ու ինտեգրման դժվարությունները: Այսօր Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակիցները քննարկել են այլ երկրներից Հայաստան տեղափոխված ընտանիքների փաստաթղթավորման խնդիրները, նաև այն, թե հիմնականում որ երկրների քաղաքացիներն են Հայաստանում ապաստան հայցում և ինչու:
Ամեն օր աշխարհում 44.000 մարդ տեղահանվում է պատերազմների, ռասսայական, կրոնական, քաղաքական հայացքների և այլ պատճառներով: Տեղահանվածներն ապահով տանիք են փնտրում ապահով երկրներում, որտեղ նրանց իրավունքները քիչ թե շատ պաշտպանվում են:
Հայաստանը ապաստան հայցելու երկիր է դարձել Աֆղանստանից, Իրանից, Իրաքից, Թուրքիայից, Սիրիայից, Կոնգոյից, Վրաստանից եկած շատ ընտանիքների համար:
Ըստ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության գլխավոր մասնագետ Ռոզալիա Ղուկասյանի՝ հիմնականում ազգությամբ հայեր գալիս են Սիրիայից, իսկ մնացածը՝ Աֆղանստանից, Իրաքից, Պակիստանից, անգամ Բանգլադեշից ու ԱՄՆ-ից ներգաղթյալներ կան, ովքեր նույնիսկ անօրինական են սահմանը հատել, բայց նրանց ապաստան է տրամադրվել Հայաստանում:
Այս տարի միգրացիոն ծառայությունը օտարերկրյա քաղաքացիներից ապաստան տրամադրելու համար 67 դիմում է ստացել, նրանց մեջ մեծ թիվ են կազմում սիրիահայերը: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի աշխատակից Հելսի Արոյանն իր օրինակով է բացատրում, թե որքան դժվար է եղել 2013 թվականին Սիրիայից Հայաստան տեղափոխվելը: Նրա ընտանիքը տեղահանվել էր պատերազմի պատճառով ու ասում է, որ մինչև հիմա դեռ չի կարողացել հաղթահարել ինտեգրման դժվարությունները ու հիմա ինքն էլ իր նման փախստականների խնդիրներով է զբաղվում:
Հելսիի համար ամենամեծ խնդիրը եղել է հայերեն խոսելը, ասում է՝ ամաչել է իր հայերենից, բայց հետո մտածել է, որ ոչինչ, կհասկանան: Ինտեգրման դժվարությունների, նաև սոցիալ-տնտեսական ու բնակարանային վատ պայմանների պատճառով էին, որ 1988 թվականին Ադրբեջանից բռնի տեղահան եղած ու Շիրակի մարզ տեղափոխված հազարավոր փախստականներ չկարողացան հաստատվել ու արտագաղթեցին:
1200 ընտանիք էր Շիրակի մարզ տեղափոխվել, բայց նրանց մեծ մասն արդեն Հայաստանում չէ: Իսկ Շիրակի մարզում բնակվող փախստականները շարունակում են լուրջ խնդիրների բախվել: Դրանցից գլխավորը բնակարանայինն է, տարիներով տնակներում ապրելուց հետո, ի վերջո, բնակապահովման հույսեր չունենալու պատճառով, շատերը լքել են մարզը: Բնակարանի շահառու ճանաչված ընդամենը 8 ընտանիքի ավելի քան 10 տարի է՝ պետությունը չի կարողանում բնակարանով ապահովել:
Հայաստանում հիմա առաջնահերթությունը տրվում է ապաստան հայցող նոր ընտանիքներին: Նրանց համար կացարան կա, մեկն էլ նոր է կառուցվելու:
Ըստ ոլորտի պատասխանատուների՝ այսօր խնդիր է ապաստան հայցողի փաստաթղթի ճանաչումը: Ապաստան ստացած ընտանիքները ունեն այն նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացիները, բայց փաստաթղթի իրավական ուժը չեն ճանաչում:
Ըստ Ռոզալիա Ղուկասյանի՝ ապաստան հայցողներն այս փաստաթղթով իրավունք ունեն պոլիկլինիկայում անվճար բուժօգնություն ստանալ, բանկային հաշիվ բացել, զբաղվածության կենտրոնում գրանցվել, աշխատանքի տեղավորվել և այլն: Հայաստան մուտք գործող ու ապաստան հայցող քաղաքացիները եղել են դեպքեր, որ խաբեությամբ են հայտնվել մեր երկրում: Խոսքը Աֆղանստանից և Բանգլադեշից ներգաղթյալների մասին է, ըստ պատասխանատուի, նրանց իրենց երկրներում խաբել, ասել են, թե Ամերիկա են տեղափոխում, Հայաստանի սահմանն են անօրինական անցկացրել ու ասել, թե Ամերիկան սա է: Իսկ այդ երկրներում մարդիկ նույնիսկ կարդալ չգիտեն ու հավատալով իրենց ուղեկցողներին, տուժել են կրկնակի, նախ՝ պատերազմի պատճառով, հետո էլ ահռելի գումարներ են տվել խաբեբաներին:
Բայց այս ընտանիքներից եղել են, որ կարողացել են հաստատվել Հայաստանում: Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները, նաև ՄԱԿ-ի պատասխանատուները հիշեցնում են, որ սահմանը նույնիսկ ապօրինի հատած անձանց մասին իրավունք չկա հայտնել իրենց երկրի դեսպանատներին, քանի որ կարող է տվյալ անձին իր երկրում վտանգ սպառնալ:
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...