TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+13.09 oC

ԱԻՆ

Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել վարչապետի հրաժարականը

20:15 30.05.2019

երդմնակալության օրը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ցրում է խորհրդարանը, իսկ կառավարության անդամներին կոչ էր արել իրենց տեղը զիջել նոր սերնդին:

̰
Սաակաշվիլին մեկնում է Ուկրաինա

13:12 29.05.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ մեկնում է Ուկրաինա, քանի որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է քաղաքացիությունը: Սպասվում է, որ այսօր՝ մայիսի 29-ին, Ուկրաինայի ժամանակով 17։15-ին, Սահակաշվիլին կժամանի Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան: Սաակաշվիլին հայտարարել էր, որ իր ուկրաինական քաղաքացիությունն անօրինական կերպով էին խլել: «112 Ուկրաինայի» եթերում […]

̰
Միխայիլ Գալուստյանը` «Ուկրաինայի թշնամի»

18:45 28.05.2019

Շոումեն Միխայիլ Գալուստյանի անունը հայտնվել է ուկրաինական Миротворец կայքի բազայում: Ռեսուրսը Գալուստյանին մեղադրել է Ուկրաինայի պետական սահմանը գիտակցաբար խախտելու», ինչպես նաև քննադատել Юнармия ռազմահայրենասիական շարժման գլխավոր շտաբ այցելելու համար: Նշվում է, որ Գալուստյանի անունը ներառվել է կայքի «Ուկրաինայի թշնամիներ» բաժնում:

̰
Փառք Ուկրաինային. Սաակաշվիլին` Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու որոշման մասին

18:40 28.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը` այդ երկրի անձնագիրն իրեն վերադարձնելու մասին: «Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Զելենսկուն: Փառք Ուկրաինային»,- գրել է Սաակաշվիլին: Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017 թվականին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշմամբ:

̰
Զելենսկին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը

17:51 28.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը: Համապատասխան որոշումը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում: Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին 2017թ. Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով զրկվել էր քաղաքացիությունից: Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Զելենսկուն. «Շնորհակալ եմ նախագահին, փառք Ուկրաինային»:

̰
Անելու եմ ամեն բան, որ շնորհալի մարդիկ կարողանան Ուկրաինայում արդյունք գրանցել. Զելենսկի

16:40 26.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անելու է ամեն բան, որ Ուկրաինան վերածվի նպատակների իրագործման երկրի։ Այս մասին նա գրառում է կատարել facebook-ի իր էջում: «Ես իմ կողմից անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի շնորհալի ուկրաինացիները կարողանան իրացնել իրենց հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը: Նա նաև հայտարարել է, որ այդ երկիրն աշխարհին միշտ նոր տաղանդներ […]

̰
Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա

19:10 25.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին օրեր անց մտադիր է վերադառնալ Ուկրաինա՝ այստեղ անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից ու պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին այսօր հայտնել է ուկրաինական լրատվամիջոցներից մեկը՝ իր աղբյուրներին հղումով։ Սաակաշվիլին ներկայում արտաքսված է Ուկրաինայից։ Մինչ այդ՝ դեռ 2015 թվականին, նա հաստտավել էր Ուկրաինայում և հետմայդանյան Ուկրաինայում ստանձնել […]

̰
Հայաստան այցն ուխտագնացություն է, այն սուրբ հող է. ուկրաինացի գիտնական

18:13 25.05.2019

Ուկրաինացի կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ռուսլան Խալիկովը խոսել է հայ-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի պատմության մեջ հայերի ունեցած դերի մասին՝ նշելով, որ իր համար Հայաստան կատարած այցն ուխտագնացություն էր: «Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական ​​կրոն ավելի վաղ, քան նույնիսկ Հռոմեական կայսրությունը: Եվ Հռոմի պապն էլ է կարծում, որ այցելել Հայաստան նշանակում է […]

̰
Միջազգային տրիբունալը պահանջել է Ռուսաստանից ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

18:06 25.05.2019

Միջերկրածովյան իրավունքի միջազգային տրիբունալը որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը` հղում կատարելով տրիբունալի ղեկավար Պաք Չժին Հյոնին: Տրիբունալը հանդես է եկել ի պաշտպանություն ուկրաինական կողմի և պահանջել, որ Ռուսաստանը ազատ արձակի Կերչում ձերբակալված նավաստիներին: Պաք Չժին Հյոնին նաև նշել է, որ Միջերկրածովյան իրավունքի միջազգային տրիբունալը […]

̰
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

09:47 25.05.2019

Մայիսի 24-ին՝ ժամը 14:33-ից 15:14-ը, Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն, Արտենի, Նոր Եդեսիա համայնքների տարածքներում տեղակայված 12 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2450 կրակոց: *** Ժամը 14:58-16:00-ն Շիրակի մարզի Մայիսյան, Քեթի, Ղարիբջանյան, Երազգավորս, Ախուրիկ, Բյուրակն, Ողջի, Մեղրաշատ, Հայկավան, Ոսկեհասկ, Բայանդուր, Շիրակավան, Վահրամաբերդ, Կապս, Մեղրաշեն, Փանիկ, Գեղանիստ, Սպանդարյան, […]

̰
Սաակաշվիլին խնդրել է Զելենսկիին վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը

07:43 23.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմ է ուղարկել քաղաքական գործչի նամակը՝ Ուկրաինայի քաղաքացիությունն իրեն վերադարձնելու խնդրանքով։ Չեռնոլուցկին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շարունակում ենք նոր փուլն ու ակտիվ պաշտպանությունը՝ ուղղված Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա վերադարձնելուն։ Եկել է նոր դարաշրջան, նոր նախագահ»։ Նամակում Սաակաշվիլին ընդգծել է, որ իրեն […]

̰
ԱԻՆ-ը գյուրզայի հայտնաբերման մասին ահազանգ չի ստացել

16:54 22.05.2019

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մի քանի մետր երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել: SHANTNEWS.am-ը փորձեց ԱԻՆ-ից ճշտել` արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ չեն ստացել:

̰
Ուկրաինան չեղարկել է ԱՊՀ շրջանակներում կնքված մի շարք համաձայնագրեր

16:39 22.05.2019

Ուկրաինայի կառավարությունը մայիսի 22-ին կողմ քվեարկեց ԱՊՀ շրջանակներում մի շարք համաձայնագրերի չեղարկմանը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: Թե կոնկրետ ինչ համաձայնագրերի մասին է խոսքը, դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: «Հաստատված է «ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային առանձին պայմանագրերից դուրս գալու մասին» որոշումը»,- ասել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինան դուրս էր եկել ԱՊՀ ռազմական համաձայնագրից: […]

̰
Հայտնի է Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հնարավոր ամսաթիվը

16:16 21.05.2019

Ուկրաինայի խորհրդարանի Արմատական կուսակցության խմբակցության ղեկավար Օլոգ Լյաշկոն հայտարարել է, որ Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: Նա նշել է, որ Ռադան արձակելու և արտահերթ ընտրություների մասին հրամանը կլինի վաղը: Իսկ ժողովրդական պատգամավոր Իրինա Գերաշչենկոն էլ հայտնել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ կամ հուլիսի 21-ին կամ 28-ին: Գերաշչենկոն ընդգծել է, որ […]

̰
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

10:17 21.05.2019

Մայիսի 20-ին՝ ժամը 21:03-ից մինչև 21:57-ը, Վայոց ձորի մարզի Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Մոզրով համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2480 կրակոց: *** Ժամը 19:55-ից մինչև 20:06-ը Կոտայքի մարզի Եղվարդ, Զորավան, Արգել համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ […]

̰
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

20:56 20.05.2019

Վարչապետի հրաժարականի դեպքում պաշտոնաթող է լինում ողջ կառավարությունը:

̰ ̰
Հող, որտեղ ծառերն աճում են մարդկային արյունից. Պորոշենկոն նկարագրել է Ուկրաինան

21:02 19.05.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը չպետք է մտերմանա Մոսկվայի հետ, քանի որ Մոսկվան ագրեսոր է, հայտնում է  УНИАН-ը: «Այն հողի վրա, որտեղ ծառերն աճում եմ մարդկային արյունից, չի կարող խոսք գնալ ագրեսորի հետ քաղաքական շփման մասին»,- ասել է Պորոշենկոն: Նա ասել է, որ պաշտոնական Մոսկվան համարվում է Ուկրաինայի վար արյուն լցրած ռեժիմի […]

̰
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

11:05 19.05.2019

Ընդամենը 63 համայնքների թվով 145 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 22 ամպ, կատարվել է 23463 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Պաշտպանվող տարածքներ՝ Արագածոտնի մարզի Արագածոտն, Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքներ: Չպաշտպանվող տարածքներ՝ Կոտայքի մարզի Քասախ, Պռոշյան համայնքներ: *** Մայիսի 18-ին, ժամը 20:17-ից մինչև 20:29-ը Արագածոտնի մարզի […]

̰
Ուկրաինայի երկու քաղաքացիները Վրաստանում կեղծ թղթադրամներ են իրացրել

00:01 19.05.2019

Մեծ քանակությամբ կեղծ արտարժույթ իրացնելու փաստով Վրաստանում ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ՝ 1989 թ. ծնված Է.Մ-ն և  1989 թ. ծնված Ա.Ա-ն: Հետաքննության տվյալներով՝ նրանք փոխանակման կետերում վաճառել են 500 եվրոյի կեղծ թղթադրամներ: Ոստիկանությունը թղթադրամներն առգրավել է որպես նյութական ապացույց։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարադրամի փոխանակման կետից , ինչպես նաև […]

̰
Եվրոպան կոչ է արել Ուկրաինային ազատվել «խորհրդային ժառանգությունից»

23:25 18.05.2019

Ուկրաինայում Եվրախորհրդարանի ղեկավարի ներկայացուցիչ  Հյու Մինգարելին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ազատվեն քաղպաշտպանության ոլորտում «խորհրդային ժառանգությունից», գրում է Korrespondent-ը: Մինգարելին նշել է, որ քաղպաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները համապատասխանում են Ուկրաինայի քաղաքացիների սպասելիքներին: «Մենք բոլորս գիտենք և հասկանում ենք հնացած «խորհրդային ժառանգությունից» մեր պետական հզոր ապարատի հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է Մինգարելին: Նրա խոսքերով՝ […]

̰
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել ուկրաիներենի պատճառով

16:21 18.05.2019

Ռուսաստանը խնդրել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպում Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ուկրաիներենը որպես պետական լեզու ճանաչելու օրենքի ընդունման կապակցությամբ: Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցչի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն: «Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին` Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ուկրաիներենը  որպես պետական ​​լեզու ընդունելու […]

̰
Ռուսաստանը չի հրավիրվել Զելենսկու երդմնակալության արարողությանը. Ուկրաինայի ԱԳՆ

14:03 18.05.2019

Ռուսաստանն այն երկրների ցանկում չէ, որոնց ղեկավարներին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն: «Ռուսաստանի Դաշնությունն այդ միջոցառմանը չի հրավիրվել: Մենք հրավեր ենք ուղարկել միայն այն երկրներին, որոնք հանդիսանում են մեր բարեկամն ու գործընկերը»,- ասել […]

̰
ՌԴ անձնագրեր ունեցող Ուկրաինայի քաղաքացիների մուտքը ԵՄ տարածք կարող է արգելվել

15:58 17.05.2019

ԵՄ դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու հետ կապված խնդիրները:  Խոսքն այն ուկրաինացիների մասին է, ովքեր բնակվում են անջատողականների կողմից վերահսկվող Դոնբասի տարածքում: Այս քաղաքացիներին ԵՄ-ը կարող է արգելել մուտքն իր տարածք:  Այս պատժամիջոցը հնարավոր է վերաբերի նաև այն քաղաքացիներին, որոնց Վլադիմիր Պուտինը խոստացել էր ՌԴ քաղաքացիություն տրամադրել դյուրացված կարգով` 3 ամսվա ընթացքում: […]

̰
Արթիկ քաղաքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

00:39 17.05.2019

Մայիսի 16-ին՝ ժամը 19:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շուկայի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում՝ շուկայի մոտակայքում գտնվող նախկին կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:49-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է կրպակի […]

̰
Ուկրաինացի արտիստ Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է «Գոլոս» կուսակցության ստեղծման մասին

00:27 17.05.2019

Ուկրաինացի արտիստ Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է «Գոլոս» կուսակցության ստեղծման մասին և ներկայացրել իր թիմի անդամներին: Այս մասին նշված էFacebook-ի իր էջում: Նրա խոսքերով՝ «Գոլոս» թիմին միացել է տնտեսության նախկին փոխնախարար Յուլիա Կլիմենկոն եւ Transparency International Ukraine- ի նախկին ղեկավար Յարոսլավ Յուրչիշինը: Կուսակցության կազմում են նաև բժշկական գիտությունների դոկտոր Յուրի Սոկոլովը, «կիբորգ» Անդրեյ Շարասկինը և ակտիվիստ […]

̰
Սյունիքի մարզում երկու անասնագոմ է փլուզվել․ ԱԻՆ

00:19 16.05.2019

Մայիսի 15-ին` ժամը 17:22-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. մայիսի 13-ին` ժամը 01:00-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի երկու չշահագործվող անասնագոմ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է Վ.Գ.-ին պատկանող անասնագոմը՝ 160 քմ, վնասվել է երկրորդ անասնագոմի […]

̰
Ուկրաինան ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

15:11 15.05.2019

Ուկրաինան ՌԴ-ի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել, հայտնում է ТАСС–ը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է ՌԴ-ից ներմուծվող որոշ ապրանքների վրա կիրառվող մաքսատուրքերի և էմբարգոների վրա: Գրոյսմանի խոսքերով՝ Ուկրաինայի նոր պատժամիջոցները հայելային միջոց են:    

̰
Բրազիլացին փորձել է Ադրբեջան ներմուծել 2 կգ կոկաին

17:16 11.05.2019

Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են կոկաինի խոշոր խմբաքանակի ներմուծումը երկիր: Օդանավով Բաքու ժամանած բրազիլացին, որ իր հետ բերել էր կոկաինը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում են պետական մարմինները: Նրա ճամպրուկներում կասկածելի նյութը հայտնաբերվել է մաքսային ստուգման ընթացքում: 12 փաթեթի մեջ տեղավորված կոկաինը կշռել է 2 կիլոգրամ 66 գրամ: Այն թաքցված է եղել ճամպրուկի գաղտնի […]

̰
Վերելակների անկումների հետքերով. ԱԻՆ-ի պարզաբանումը SHANTNEWS-ին

18:31 10.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը խոսել է վերելակների խնդրի մասին: Նա անդրադարձավ երեկ Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկի պոկվելու դեպքին: «Նշված վերելակն ուներ 4 ճոպան և ճոպաններից մեկը, որ ամրացված էր հակակշռի ստորին մասում, պոկվել էր: Դա չէր կարող […]

̰
BACK_TO_TOP