22:06 11.05.2025
Ուկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկա շարունակել սպանությունները: Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ: Հուսով եմ, որ այս […]
21:34 11.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […]
20:02 11.05.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել ավելի լուրջ մթնոլորտում, իրանական կողմը դրական է գնահատել խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ և անկեղծ էր, քան նախորդ երեքը», – ասել է նա Իրանի պետական IRIB հեռուստաալիքին տված […]
19:13 11.05.2025
Վաշինգտոնի և Պեկինի միջև Շվեյցարիայում առևտրային բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ ընկերական և կառուցողական մթնոլորտում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի իր էջում: […]
18:55 11.05.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին անուղղակի բանակցությունները դժվար էին, բայց օգտակար՝ կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու […]
18:35 11.05.2025
Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ […]
15:44 11.05.2025
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ […]
13:11 11.05.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […]
12:57 11.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […]
11:08 11.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […]
23:42 09.05.2025
Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […]
21:18 09.05.2025
Մեքսիկայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Դատական հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ […]
20:39 09.05.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […]
23:10 08.05.2025
ԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […]
21:47 08.05.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […]
21:36 08.05.2025
ԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […]
23:49 05.05.2025
ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […]
23:12 05.05.2025
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ վերջինս իրեն հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Թուրք առաջնորդն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «ԱՄՆ նախագահ, իմ սիրելի ընկեր Դոնալդ Թրամփի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցը շատ արդյունավետ, իմաստալից և անկեղծ էր։ Ես փոխանցեցի, որ շատ ուրախ կլինեմ որքան […]
22:55 02.05.2025
ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 7 առնվազն հարված: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
21:49 02.05.2025
Միացյալ Նահանգները դեռևս չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի իր դերից, սակայն իրավիճակը կփոխվի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մեր դիրքորոշումն այս պահին մնում է նույնը։ Սակայն, եթե առաջընթաց չլինի, դա կփոխվի։ Եվ այդ փոփոխությունը կվերաբերի մեր գործողություններին որպես միջնորդ։ Սակայն մենք […]
23:51 01.05.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […]
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […]
23:11 01.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», – գրել է նախագահը իր Truth Social էջում։ Թրամփը […]
22:44 01.05.2025
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […]
20:36 01.05.2025
Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […]
21:47 26.04.2025
ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի վայրը կհայտարարեն Օմանի իշխանությունները, որոնք միջնորդի դեր են կատարում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա շաբաթ օրը։ Օմանի կառավարությունը զբաղվում է բոլոր հարցերով։ Նրանք երկու կողմերին կփոխանցեն ողջ տեղեկատվությունը, այդ […]
23:38 25.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփը նաև նշել է, որ Եւկրաինան դեռ չի ստորագրել ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքի փաստաթղթերը: Նա հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի […]
22:53 25.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել։ «Ուիտկոֆը լավ հանդիպում ունեցավ», – ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Ուիտկոֆին ընդունել է […]
00:30 25.04.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […]
22:26 24.04.2025
ԱՄՆ–ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք այն հրաշալի հոգիների հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես […]