Թրամփը կարծում է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Թրամփը կարծում է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում

23:02 22.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Նա նշել է, որ ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը։

«Նրանք (խմբ.երկու երկրների ղեկավարները) նաև խոսել են Իրանի հետ հնարավոր գործարքի մասին, որը, նախագահի խոսքով, ճիշտ ուղղությամբ է շարժվում: … Եվ ինչպես նախագահն ինձ ասաց, և ինչպես նա ասաց ձեզ բոլորիդ, Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով։ Այն կարող է ավարտվել շատ դրական դիվանագիտական ​​լուծմամբ, կամ կարող է հանգեցնել Իրանի համար ծայրահեղ բացասական իրավիճակի։ Ահա թե ինչու այս բանակցությունները տեղի կունենան այս շաբաթվա վերջում», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Մայիսի 21-ին CNN-ը, հղում անելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ վերջին ամիսներին նման հարձակման հավանականությունը զգալիորեն աճել է։ Բացառված չէ, որ հրեական պետությունը կփորձի ուժ ցուցադրել՝ Թեհրանին ստիպելու զիջումների գնալ Վաշինգտոնի հետ բանակցություններում կամ խափանելու հարաբերությունների կարգավորման գործընթացը։

ԱՄՆ-ն և Իրանը, Օմանի միջնորդությամբ, անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդը՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին, կրկին Օմանի մայրաքաղաքում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արագչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 23-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

BACK_TO_TOP