TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+9.09 oC

ԱՄՆ

ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել․ կա 2 զոհ

11:00 17.08.2019

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Fox8Live-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով մահացել է 2 մարդ: Նրանցից մեկը լրագրող էր, որ այդ ժամանակ ռեպորտաժ էր պատրաստում: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ձախողման ժամանակ. ամերիկացի փորձագետներ

10:50 13.08.2019

Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի ղեկավարությունը խոստացել է շարունակել նոր զինատեսակների զարգացման աշխատանքները: Համաձայն Միացյալ Նահանգների փորձագետների՝ ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ձախողման ժամանակ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետևել և ավելին իմանալ տեղի ունեցած միջադեպի մասին: «Մենք ունենք նմանատիպ, սակայն ավելի ժամանակակից […]

̰
Պատժամիջոցների պատճառով Իրանի և Գերմանիայի միջև առևտուրը նվազել է

10:42 13.08.2019

Գերմանիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության նվազումը ցույց է տալիս, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներն ազդում են երկրների առևտրային նախապատվությունների վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Գերմանիայից արտահանումն Իրան նվազել է 48 տոկոսով: 43 տոկոսով նվազել է իրանական ապրանքների արտահանումը Գերմանիա: Գերմանական ընկերությունները ստիպված են ընտրություն […]

̰
Իրանի հետ պատերազմը կարող է դառնալ բոլոր պատերազմների մայրը. Ռոհանի

13:01 06.08.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով երկրի արտաքին գործերի նախարարությունում, հայտարարել է, որ «Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ, ապա սկզբում պետք է չեղարկի սահմանված հակաիրանական պատժամիջոցները: Ավելի […]

̰
Իրանը կշարունակի նվազեցնել իր պարտականությունները միջուկային համաձայնագրի նկատմամբ

11:03 06.08.2019

Իրանը միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներին հայտարարել է, որ կշարունակի նվազեցնել իր պարտականությունները պայմանագրի նկատմամբ, քանի դեռ վերջիններս չեն աջակցում Իրանին՝ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների հետ կապված: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ անցած տարի ԱՄՆ-ը միակողմանի դուրս էր եկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Իր հերթին […]

̰
ԱՄՆ-ն այսօր պաշտոնապես դուրս եկավ «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից

17:30 02.08.2019

ԱՄՆ-ն այսօր պաշտոնապես դուրս է եկել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր պայմանագիրը խախտելու մեջ, սակայն պայմանագրից դուրս գալու նաև այլ պատճառներ էր ներկայացրել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտնել է Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքելու մտադրության մասին: Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս […]

̰
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի նկատմամբ

16:11 02.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրվող ապրանքների համար, մինչև ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր չկնքեն: Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին: Միացյալ […]

̰
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

12:20 02.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Դրանք կապված են 2018 թվականի մարտին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու փորձի հետ: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին որոշում է ընդունել, որ Ռուսաստանը Սկրիպալների գործով խախտել է 1991 թվականի […]

̰
ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել

20:04 01.08.2019

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Շանհայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել: Նախարարությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել բանակցությունները սեպտեմբերին Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Bloomberg-ն էլ հաղորդում է, որ Սպիտակ տունը տեղի ունեցած բանակցությունները անվանել է կառուցողական: Չինական կողմը նաև […]

̰
Կոնգրեսը Քելի Քրաֆթին հաստատեց ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում

13:29 01.08.2019

Միացյալ Նահանգների Կոնգրեսը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում հաստատել է Քելի Քրաֆթին: Այս մասին հայտնել է BBC-ն: Քրաֆթի օգտին քվեարկել է 56 սենատոր, դեմ՝ 34-ը: Այժմ նրա նշանակվելու հրամանագիրը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նշենք, որ Քրաֆթն առաջադրվել էր նախագահ Թրամփի կողմից: Քելի Քրաֆթը ներկայումս Կանադայում ԱՄՆ-ի գործող դեսպանն է: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական […]

̰
Պայթյուն և հրդեհ Տեխասի նավթային ընկերություններից մեկում. այրվածքներ է ստացել 37 մարդ

13:28 01.08.2019

ԱՄՆ Տեխաս նահանգի նավթային ընկերություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ ածխաջրածիններ են վերամշակվում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տեղի ունեցածի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 37 մարդ: Ականատեսների պնդմամբ՝ հրդեհի պատճառ է դարձել պայթյունը: Նրանք նաև հայտնել են, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, […]

̰
Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել, բայց պատերազմում էլ երբեք չի հաղթել. Թրամփ

21:30 30.07.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել, բայց պատերազմում էլ երբեք չի հաղթել: Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել են դեռ անցած տարի, երբ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

̰
Մենք ՆԱՏՕ-ի հետ խնդիր չունենք. Չավուշօղլու

17:03 30.07.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը չի ազդի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Արտգործնախարարը նշել է, որ այդ հարցը վերաբերում է Միացյալ Նահանգներին և Թուրքիային: Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից Անկարային դուրս թողնելու մասին: […]

̰
Գերագույն դատարանը որոշել է՝ Թրամփը կարող է 2.5 միլիարդ դոլար ծախսել պատ կառուցելու համար

10:46 27.07.2019

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է 2.5 միլիարդ դոլար ծախսել ԱՄՆ- Մեքսիկա հարավային սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն Կալիֆորնիայի, Արիզոնայի և Նյու Մեքսիկոյի հատվածում պատի շինարարությանը: ԱՄՆ հարավային սահմանին պատի կառուցումը նախագահ Թրամփի 2016 […]

̰
Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ամերիկացի 17 լրտեսի

13:15 22.07.2019

Իրանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության 17 աշխատակցի: Այս մասին հայտնել է Tansim News-ը: Ձերբակալված աշխատակիցներից մի քանիսը դատապարտվել են մահապատժի: Աղբյուրը նաև հրապարակել է ձերբակալված լրտեսների լուսանկարները: Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել էր, որ իրանական հետախուզությունը բացահայտել է Միացյալ Նահանգների կենտրոնական […]

̰
Թրամփն արձագանքել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպին

14:16 20.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչ այլ ինչ է, քան խնդիր»: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ իրանական կողմը Հորմուզի նեղուցում կալանել էր Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր: Այդ մասին հայտնել է USA Today-ը: Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն «այդքան էլ շատ տանկերներ չունի այդտեղ, սակայն ունի […]

̰
ԱՄՆ-ը կրակել է ինքն իր ոտքին. Զարիֆ

14:34 18.07.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի նկատմամբ: Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միակողմանի պատժամիջոցներն ուղղակի թիրախավորում են «անմեղ քաղաքացիներին՝ անօրինական քաղաքական նպատակների հասնելու համար»: Իսկ Bloomberg-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ միջուկային ծրագրից […]

̰
Թուրքիան անարդար է որակել ԱՄՆ-ի որոշումը Անկարային F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու համար

14:08 18.07.2019

Թուրքիան դատապարտել և անարդար է որակել ԱՄՆ-ի որոշումը Անկարային F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու համար: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է: Այդ մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգների այս որոշումը որակել է «միակողմանի»: Նախարարությունը նաև հայտարարել է, որ Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին ուղղել սխալը, հակառակ […]

̰
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի բնակելի տներից մեկում. կա 1 զոհ, 15 վիրավոր

13:30 16.07.2019

Հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մուրիետա քաղաքում: Զոհվել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ: Այդ մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի բնակելի թաղամասերից մեկում: Նախնական տվյալներով` պայթյունի պատճառը եղել է բնակելի տներից մեկում գազի խողովակների հետ կապված խնդիրը և բնական գազի արտահոսքը:

̰
ԱՄՆ-ը խաղում է կրակի հետ. Զարիֆ

13:04 16.07.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը կարող է մի քանի ժամվա ընթացքում վերանայել ուրանի հարստացման վերաբերյալ իր որոշումը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը «խաղում է կրակի հետ» Զարիֆը պատասխանել է. «Ո´չ, Միացյալ Նահանգներն է խաղում կրակի հետ՝ դուրս գալով միջուկային համաձայնագրից»: Զարիֆը նաև հայտարարել […]

̰
Նյու Յորքը մի քանի ժամով հայտնվել է խավարի մեջ

16:36 15.07.2019

Նյու Յորքի որոշ հատվածների հազարավոր բնակիչներ հայտնվել են խավարի մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Առանց էլեկտրաէներգիայի էին մնացել Մանհեթենի և Ափր Իսթ Սայդ շրջանի մեծ մասը: Այս մասին հայտնել է Mirror-ը: Հոսանքազրկման պատճառով դադարեցվել էր Նյու Յորքի մետրոպոլիտենի, մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և Բրոդվեյում գտնվող թատրոնների աշխատանքը: Նյու Յորքի հրշեջ ծառայության խոսնակը […]

̰
Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները. Հասան Ռոհանի

11:46 15.07.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է Ռոհանիի առաջարկը: The Washington Post-ին տված հարցազրույցում պետքարտուղարն ասել է, որ սա այն նույն առաջարկն է, որն Իրանը ժամանակին արել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիին և Միացյալ Նահանգների նախկին […]

̰
Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել

15:04 13.07.2019

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ: Այդ ժամանակ Էփշտեյնը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի և մանկահասակ աղջիկներին սեռական հարաբերությունների դրդելու մեջ: Հետագայում այդ դատական վեճը ավարտվել էր գործարքով, որի արդյունքում միլիարդատերը դատապարտվել էր  մեկուկես […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել բյուջեի նախագիծը, որը Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության

10:48 13.07.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը: Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, […]

̰
Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան

22:38 09.07.2019

Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան՝ ուղարկելով մոտ 80 հազար զինծառայող Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնել է  En Son Haber-ը: «Զինվորականների և զրահապատ մեքենաների տեղափոխումը, դրանց սահմանի երկայնքով կուտակումը շարունակվում է անդադար»- ասվում է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ: «Այս անգամ կատարվել են ավելի շատ փոխադրումներ, քան նախորդ անգամներ: Մոտ 80 […]

̰
Ռուսաստանը կշարունակի առևտուր անել Իրանի հետ՝ անկախ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների. Չիժով

12:07 09.07.2019

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը RIA Novosti-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի առևտրային կապերն Իրանի հետ՝ անկախ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների: Իր խոսքում Չիժովն ասել է. «Մեր կոլեգաները հաճախ մեզ հարցնում են, թե ինչո՞ւ Ռուսաստանը և Չինաստանը չեն ստեղծում իրենց INSTEX-ը: Այս հարցին մեք պատասխանում ենք հարցով՝ ինչու՞ է դա մեզ […]

̰
Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

10:51 24.06.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Պոմպեոն նշել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները` ստեղծելու համար գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլև եվրոպական ու ասիական պետություններից: Պոմպեոյի խոսքով՝ կոալիցիան նպատակ կունենա զսպել «ահաբեկչության […]

̰
Թրամփը 1 տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

11:00 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայատարարել է, որ մեկ տարով ևս երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Խոսքը գնում է Հյուսիսային Կորեայում միջուկաին զենքի տարածումն արգելելուն ուղղված պատժամիջոցների մասին: Նախագահ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: Նշենք, որ ԱՄՆ Հյուսիասյին Կորեայի […]

̰
Թրամփը հաստատել է՝ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը

10:47 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը: «Երբ հարցրեցի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ […]

̰
Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

22:00 18.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար: ….I thank Pat for his […]

̰
BACK_TO_TOP