TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

ԱՄՆ

Թրամփը «մոռացել է կնոջը» ուղղաթիռ նստելուց առաջ

22:41 03.12.2019

FOX 10 Phoenix հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան դիմաց նստում է ուղղաթիռ: Լրագրողների աչքից չի վրիպել այն, որ Թրամփը սկզբում մենակ է շարժվում դեպի ուղղաթիռը, ապա՝ ճանապարհի կեսին կանգնում է, որպեսզի սպասի իր տիկնոջը՝ Մելանյային: Վերջինս պետք է ուղևորվեր իր ամուսնու հետ: Տեսանյութի հեղինակները ենթադրել են, որ նախագահ […]

̰
Թրամփը Մակրոնին մեղադրել է ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ

20:41 03.12.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին: «Սա կոշտ և ոչ այդքան հաճելի հայտարարություն է 28 երկրների համար: Դուք պարզապես չեք կարող այդպիսի խոսքեր ասել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, դա անհարգալից է: Ոչ մեկ […]

̰
Կոնգրեսականները հոգնել են Թրամփից. կոնգրեսական Չառլի Դենտ

13:20 30.11.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ բողոքել են, որ «արդեն զզվել և հոգնել են» նախագահ Թրամփի պահվածքից: Այս մասին հայտնել է CNN-ը: Հանրապետական նախկին կոնգրեսական Չառլի Դենտը հայտարարել է, որ մի քանի կոնգրեսականներ իրեն ասել են, որ իրենց զայրացնում է Թրամփի հետ կապված «գլխացավանքը», մասնավորապես, «մեկ կոռուպցիոն գործողությունից մյուսին անցնելը»: Նախկին կոնգրեսականը հայտարարել է, որ […]

̰
Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հանրային լսումների երրորդ օրը՝ ուղիղ հեռարձակմամբ

21:35 19.11.2019

Միացյալ Նահանգներում մեկնարկել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հանրային լսումների երրորդ օրը: Այսօր ցուցմունք են տալու բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը և փոխնախագահ Մայք Փենսի խորհրդական Ջենիֆեր Վիլյամսը: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը մեղադրվում է իր իշխանությունը չարաշահելու և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայի կառավարության քաղաքական աջակցությունը փնտրելու մեջ: Դեմոկրատները պնդում են, որ հուլիսին կայացած […]

̰
Ինչպես է մետրոյի աշխատակիցը փրկում ուղևորի կյանքը մահից մեկ վայրկյան առաջ

19:58 05.11.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մետրոպոլիտենի աշխատակիցը փրկել է ռելսերին ընկած տղամարդու կյանքը գնացքի ժամանումից բառացիորեն մեկ վայրկյան առաջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում: Մետրոյի անվտանգության համակարգի տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է տղամարդը երերվում, կորցնում հավասարակշռությունը և ընկնում ռելսերի վրա: Նա ընկնում է ռելսերի վրա հենց այն […]

̰
Թրամփի իմփիչմենթի հարցով Պարնասը պատրաստ է համագործակցել Կոնգրեսի հետ

14:33 05.11.2019

Ամերիկացի գործարար Լև Պարնասը փոխել է մտադրությունը և հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության հետ կապված: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբանը: Պարնասը և նրա գործընկեր Իգոր Ֆուրմանը, Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին համագործակցել են Ուկրաինայի ներկայիս և նախկին իշխանությունների հետ՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ […]

̰
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ալ-Բաղդադի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին. Reuters

11:58 05.11.2019

Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել և ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ վերջերս սպանված ղեկավարի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: 65-ամյա Ռասմիա Ավադը ձերբակալվել է Սիրիայի հյուսիսային Ազազ քաղաքում: Նա կասկածվում է ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նմանատիպ ձերբակալությունը կարող է հետախուզության համար հանդիսանալ «ոսկե երակ»: Այն, […]

̰
ԱՄՆ ավիաշոուի ընթացքում ռազմական ինքնաթիռ է կործանվել

20:16 02.11.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Ավիաշոուի ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ վթարվել է ռազմական Grumman OV-1 Mohawk ինքնաթիռը: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարում է հետաքննություն:

̰
ԱՄՆ նախկին կոնգրեսական Բետո Օ’Ռուրկը դուրս է գալիս նախագահական մրցավազքից

14:16 02.11.2019

ԱՄՆ նախկին կոնգրեսական Բետո Օ’Ռուրկը հայտարարել է 2020 թվականին կայանալիք նախագահական մրցավազքից դուրս գալու մասին: Նա հայտարարել է, որ իրենք «չունեն բավարար միջոցներ հաջող քարոզարշավ իրականացնելու համար»: Այս մասին հայտնել է BBC-ն: Օ’Ռուրկը սկսել էր քարոզարշավը այս տարվա մարտից: Նա նախագահ Թրամփի՝ ներգաղթյալների դեմ վարած քաղաքականության քննադատողներից էր, հատկապես, երբ սահմանամեձ Էլ Պասո քաղաքում տեղի […]

̰
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի ԺՊ-ի անունը հայտնի է

11:03 02.11.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Մակալինանի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի Չեդ Վուլֆը: Այս մասին հայտնել է CNN-ը: Ավելի ուշ Սպիտակ տնից հստակեցրել են, որ Վուլֆը երկրի ներքին անվտանգության նախարարի ԺՊ-ի լիազորությունները կստանձնի նոյեմբերի 11-ից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Քևին Մակալինանը երկրի ներքին […]

̰
Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 31-ին քվեարկության է դնելու Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը

13:07 29.10.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում այս շաբաթ ընդհանուր քվեարկության է դրվելու նախագահ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` հավելելով, որ բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգը և թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննության ձայնագրությունները: Washington Post-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշհեմն […]

̰
Ալ-Բաղդադիի մահը չի լուծի Սիրիայի անվտանգության հարցը. ԱՄՆ պաշտպանության նախարար

13:03 29.10.2019

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը չի լուծի Սիրիայի անվտանգության հարցը, որ շարունակում է մնալ, իր խոսքերով՝ «բարդ»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը այժմ ուղևորվում են Սիրիա՝ նավթահանքերը պաշտպանելու համար, ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական […]

̰
Թրամփը ցանկացել է, որ Զելենսկին հետաքննություն սկսի Ջո Բայդենի դեմ

11:50 23.10.2019

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Վիլյամ Թեյլորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է ունեցել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ՝ ԱՄՆ ռազմական աջակցության կամ Սպիտակ տանը հանդիպման դիմաց: Փոխանցում է Vox.com-ը: Այս մասին Թեյլորը հայտարարել է նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով զբաղվող Կոնգրեսի երեք հանձնաժողովների փակ հանդիպման […]

̰
Թրամփը իր դեմ իմփիչմենթի գործընթացը որակել է «Լինչի դատաստան»

19:13 22.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր միկրոբլոգում իր դեմ իմփիչմենթի գործընթացը անվանել է «Լինչի դատաստան»: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ եթե «մի օր եթե նախագահ դառնա դեմոկրատը, իսկ հանրապետականները հաղթեն Ներկայացուցիչների պալատում, իրենք կարող են իմփիչմենթ հայտարարել նախագահին առանց պատշաճ գործընթացի, արդարության կամ օրինական իրավունքների»: Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել […]

̰
Թրամփը պատրաստ է Թուրքիայի հետ պատերազմին. Պոմպեո

13:31 22.10.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսել, սակայն Վաշինգտոնը նախընտրում է «խաղաղությունը»: «Մենք կօգտագործենք մեր բոլոր ուժերը, լինի դա տնտեսական, թե դիվանագիտական: Սրանք են մեր նախընտրությունները, սակայն եթե հարկավոր լինի իրականացնել ռազմական գործողություններ, ապա իմացեք, որ նախագահ Թրամփն ամբողջովին պատրաստ է դրանք […]

̰
Թրամփը զանգահարել է տիեզերք՝ շնորհավորելու կին տիեզերագնացներին

12:53 19.10.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]

̰
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն իր համար ավելի կարևոր է, քան Թուրքիա-Սիրիա սահմանը

13:11 15.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը: Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»: Թրամփն ընդգծել է, […]

̰
Հրաձգություն Նյու Յորքում. կան զոհեր և վիրավորներ

16:43 12.10.2019

ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

̰
Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել Ջոն Սալիվանին

16:26 12.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել  Ջոն Սալիվանին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Ջոն Սալիվանը պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալն է: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարական էր տվել օգոստոսին:

̰
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հեռացել է պաշտոնից

12:50 12.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Մակալինան հեռանում է պաշտոնից: «Թվիթերի» իր միկրոբլոգում Թրամփը գրել է, որ Մակալինան հրաշալի աշխատանք է կատարել և հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: ԱՄՆ նախագահը նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ կհայտարարի երկրի ներքին անվտանգության նախարարի նոր […]

̰
Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, մինչև վերջինս չչեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները. Ռոհանի

14:35 27.09.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության: Իրանի առաջնորդը շեշտել է, որ պատժամիջոցները, որոնք ուղղված են պառակտելու իրանցիներին, իրականում միմյանցից հեռացնում են Իրանի և Ամերիկայի ժողովուրդներին: Ռոհանին նաև կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել զենք մատակարարել Սաուդյան Արաբիային […]

̰
Ամերիկյան նոր պատժամիջոցները վկայում են ամերիկացիների հուսահատության մասին. Զարիֆ

14:32 21.09.2019

Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները ցույց են տալիս ամերիկացիների հուսահատությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է korrespondent.net-ը: «ԱՄՆ-ն ցանկանում է արգելափակել Իրանի՝ պարենից և դեղամիջոցներից օգտվելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ այս քայլը համարվում է բոլոր միջազգային պարտավորությունների խախտում»,- հայտարարել է Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել […]

̰
Հրաձգություն ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում. կան տուժածներ

13:50 21.09.2019

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի մարզադաշտերից մեկում՝ երկու դպրոցների միջև տեղի ունեցող ֆուտբոլային խաղի ժամանակ, հրաձգություն է տեղի ունեցել: Տուժել է երկու դեռահաս: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ սկզբում երկու տղամարդու միջև կոնֆլիկտ է ծագել, որին հաջորդել է հրաձգությունը: Ոստիկանությունը ժամանելով դեպքի վայր՝ ստիպված է եղել մարզադաշտից տարահանել բոլոր մարդկանց, այդ թվում` թիմի […]

̰
Թրամփը հաստատել է՝ Բեն Լադենի որդին սպանված է

20:30 14.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը։ «Համզա բեն Լադենը, «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամ և Ուսամա բեն Լադենի որդին, սպանվել է ԱՄՆ-ի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանի հատվածում»,- ասվում է ԱՄՆ […]

̰
Թրամփը աշխատանքից հեռացրել է Բոլթոնին

20:23 10.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Անցած գիշեր Ջոն Բոլթոնին տեղեկացրի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա բազմաթիվ առաջարկությունների հետ, ինչպես նաև վարչակազմի մյուս անդամները, այսպիսով՝ խնդրեցի նրան ներկայացնել իր […]

̰
Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին

11:51 10.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]

̰
ԱՄՆ-ն 4 բալիստիկ հրթիռ է փորձարկել

13:20 07.09.2019

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ փորձարկել է 4 բալիստիկ հրթիռ: Դրանք եղել են առանց մարտագլխիկների: Այս մասին գրված է ամերիկյան ռազմածովային ուժերի պաշտոնական կայքում: Փորձարկումներն իրականացվել են Հարավային Կալիֆորնիայի մոտակայքում՝ «Նեբրասկա» միջուկային սուզանավից: Հայտնի է նաև, որ առաջին երկու հիթիռների փորձարկումը եղել է սեպտեմբերի 4-ին, մյուս երկուսինը՝ սեպտեմբերի 6-ին: Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ փորձարկումներն […]

̰
Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին. Թրամփ

17:23 31.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքերն արդեն իսկ տալիս են հստակ արդյունքներ: Թրամփի խոսքով՝ Չինաստանը հիմա ապրում է վերջին 61 տարվա վատագույն ժամանակահատվածում: Վաղվանից բարձրանում են Չինաստանից ներկրվող […]

̰
Կրակոցներ ԱՄՆ Ալաբամա նահանգում. կա 10 վիրավոր

10:40 31.08.2019

ԱՄՆ Ալաբամա նահանգի մարզադաշտերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 10 դեռահաս: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցները եղել են ավագ դպրոցի թիմերի ֆուտբոլային հանդիպումից հետո: Իրավապահ մարմինները հայտարարել են, որ դեպքի առնչությամբ ձերբակալել են 2 հոգի:

̰
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը

10:28 31.08.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը: Միացյալ Նահանգների փոթորիկների ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ «Դորիան» փոթորիկը ստացել է վտանգավորության 4-րդ աստիճանը: Այս մասին հայտնել է BBC-ն: Նահանգում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը: Այն […]

̰
BACK_TO_TOP