TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Աննա Հակոբյան

Շարունակվում է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ

18:06 04.04.2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից ներկայացրել են, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցի մանրամասները: Վաշինգտոն կատարած իր այցի առաջին աշխատանքային օրը տիկին Հակոբյանը` ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի նախագահի տեղակալ Մարք Սվինիի ու Հայաստանի ու Վրաստանի բաժնի նախկին մասնագետ Լևոն Ավդոյանի […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

13:44 04.04.2019

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  նախաձեռնությանը, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»: «Մենք ի սրտե հավատում ենք խաղաղության պրոցեսներին կանանց մասնակցության կարևորությանը: Կանայք նոր ռիթմ են տալիս հակամարտության կարգավորման գործընթացին, և մենք աջակցում ենք խաղաղության հաստատման գործում նրանց […]

̰
Սկսվեց Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ

11:04 03.04.2019

Սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ: «Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»՝ հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր և երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ինքը` Աննա Հակոբյանը, իր […]

̰
Հրապարակվել է Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկը․ ամենախոշորներն անանուն են

17:25 27.03.2019

Այսօր հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հոգաբարձությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկը։ Այդ ցանկի համաձայն՝ բոլոր նվիրատվությունները միասին կազմել են մոտ 850 միլիոն դրամ։ Սրանից մոտ 440 միլիոնը տրվել է երկու խոշոր նվիրատուների կողմից (նվիրատուների անունները չեն հրապարակվում)։ Դրանք տրվել են նպատակային ծրագրերով․ Անանուն՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար – 500 հազար […]

̰
Աննա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

15:07 26.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել: Նշենք, որ այս ընտանեկան լուսանկարը տեղ է գտել նաև Աննա Հակոբյանի նորաբաց պաշտոնական կայքում: https://www.facebook.com/wifeofarmenianPM/photos/a.405675636891665/409672599825302/?type=3&theater

̰
Գործարկվել է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը

14:02 26.03.2019

Գործարկվել և համացանցում հասանելի է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։ Այն հասանելի է annahakobyan.am հասցեով։ Կայքում զետեղված են Աննա Հակոբյանի կենսագրությունը, նրա այցերը, հարցազրույցներն ու ելույթները։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին։ «Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլի կարող եք հետևել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր […]

̰
Աննա Հակոբյանը Պերճ Սեդրակյանի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի միջև համագործակցության ուղիները

18:09 25.03.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և  ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանչյանին: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, […]

̰
Աննա Հակոբյանը հորդորել է նախ` աղբը չթափել, ապա չմտածել, որ ուրիշի թափածը չպետք է հավաքել

14:44 23.03.2019

Այսօր Համազգային թատրոնի հիմնարկեքի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքը մաքրելուն է անցել,  շինհրապարակ են եղել նաև վարչապետի ընտանիքի անգամները՝ կինն ու դուստրերը: Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը, մասնավորապես այն հարցում, որ իրենք չպետք է մաքրեն ուրիշի թափածը: Նախ` պետք է աղբ չթափել, ապա […]

̰
Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակ

16:57 21.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյանի» անվան մրցանակը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակի մամուլի ծառայությունից։ Շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ […]

̰
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից

11:49 19.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարեկլ Արցախից։ «Ջերմ և խաղաղ Ստեփանակերտում»․ իր ֆոտոշարքն այսպես է վերնագրել Հակոբյանը։ https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/2278238908886372

̰
Վարչապետը և տիկին Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը

22:36 18.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա: Մարտի 18-ը միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։  

̰
Աննա Հակոբյանը Սորոսից դրամաշնորհ չի ստացել. գրասենյակը հայտարարություն է տարածել

11:52 18.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից հերքում են տարածել մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. ««Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M […]

̰
Աննա Հակոբյանը ցավակցել է Reuters-ի թղթակից Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

15:02 17.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հեռագրում նշված է. «Խորը վշտով տեղեկացա «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան մասին: Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից […]

̰
Հազվադեպ կիրակի, երբ հայրիկը մնացել է տանը․ Աննա Հակոբյանի գրառումը՝ Փաշինյանի մասին

14:38 10.03.2019

«Հազվադեպ կիրակի, երբ հայրիկը մնացել է տանը և ակտիվ շփվում է երեխաների հետ», – նման գրառումով լուսանկար է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Լուսանկարում երևում են Նիկոլ Փաշինյանն ու նրա երկու դուստրերը՝ տարված ընթերցանությամբ։

̰
Կարևորը Սերն է՝ սիրելը և սիրված լինելը. Աննա Հակոբյանի շնորհավորանքը

11:50 08.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր բոլորի սիրելի մայրիկերի, տատիկների, քույրիկների և ընկերուհիների Մարտի 8-ը: Ճիշտ է, մեծ հաշվով շնորհավորելու առիթ չեմ տեսնում, որովհետև մեր կյանքը միևնույն է՝ բարդ է,  բայց նաև մենք կարող ենք հաղթահարել բոլոր բարդությունները: Կարևորը Սերն է՝ սիրելը և […]

̰
Պուտինն ու Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին

23:03 07.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է  ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ […]

̰
Կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, և մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում. Աննա Հակոբյան

13:56 07.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է հայկական լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկությունների հավաստիության ու դրանց մատուցման հետ կապված խնդիրներին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Շատ սիրելի լրագրողներ Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատվամիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորև մեջբերումներ եմ նախկինում […]

̰
Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և Երևանում հորինված 2 նյութ. Աննա Հակոբյան

13:58 05.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում զուգահեռներ է տարել Բրյուսելում լրագրողների հետ շփումների ու հայկական մի շարք լրատվամիջոցներում հայտնվող հրապարակումների միջև: Նա հայտնել է, որ այդ հրապարակումներին ու դրանց բովանդակությանն առաջիկայում առանձին անդրադարձ կլինի: «Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին

20:05 02.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

̰
Աննա Հակոբյանն այցելել է Թեհրանի հայկական «Արաքս» դպրոց

17:54 27.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում այցելել է Թեհրանի «Արաքս» դպրոց: Այս մասին հայտնում է Alikonline.ir-ը: Աննա Հակոբյանին այստեղ դիմավորել են Իրանի կրթության նախարարության շրջանի ներկայացուցիչը, դպրոցի տնօրենը, ծնողական խորհրդի ներկայացուցիչներն ու աշակերտները: Կրթական հաստատությունում կատարած շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանը ծանոթացել է դպրոցի կրթական մեթոդներին, ինչպես նաև հայապահպանմանն […]

̰
Նշանակման պահին ես չեմ իմացել, որ Մաշադյանը Աննա Հակոբյանի բարեկամն է. Դավիթ Անանյան

21:47 25.02.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի ասուլիսի ընթացքում անդրադարձել է իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի նշանակմանը. «Նշանակման պահին ես չեմ իմացել, որ Մաշադյանը Աննա Հակոբյանի բարեկամն է: Ես նրան ճանաչել եմ 31 տարի և նոր պաշտոն եմ առաջարկել: ՊԵԿ-ը պարբերաբար թիրախավորվել է: Եթե մենք անդրադառնանք ՊԵԿ-ում 20 տարի լավ աշխատանք կատարած մարդուն, ապա նա քննադատված կլինի»: Դավիթ […]

̰
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը և նրանց հանգանակած գումարի չափը. Աննա Հակոբյան

21:07 25.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը, և նրանց հանգանակած գումարի չափը. ««Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը և նրանց հանգանակած գումարի չափը: Որքան հասկանում եմ, շատ պատահաբար ինչ-որ մի անհատ […]

̰
Հրապարակվել է Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի նվիրատուների ցանկը

13:16 25.02.2019

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող City of smile հիմնադրամը հրապարակել է իր նվիրատուների ցանկը, որի համաձայն՝ ամենամեծ նվիրատուները եղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը», Մայր Աթոռը (Դեր Մամփրե Կուզույան) և Հայաստան հիմնադրամը (ԱՄՆ)։ Այս հիմնադրամի կայքի համաձայն՝ հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց։ Ստորև ներկայացնում ենք բոլոր նվիրատուների ցանկը․

̰
Արժեքավոր նվերները հետ եմ ուղարկում. Աննա Հակոբյան

22:24 21.02.2019

«Իմ անձնական ուսումնասիրությամբ՝ նվերները լինում են սիմվոլիկ՝ որևէ հայկական արտադրության իր, երբ որևէ մեկը կարծում է, որ շատ լավ կլինի, որ ես դրանք կրեմ, որը մեծ արժեք չունի, և արժեքավոր նվերներ: Իմ փորձից ելնելով՝ ես  նույնկերպ դնում եմ և հետ եմ ուղարկում նվերները նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, դուք […]

̰
Ինչի՞ց է  վախեցել Աննա Հակոբյանը, երբ լրագրող է եղել

21:44 21.02.2019

«Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի և հետո՝ թերթի գլխավոր խմբագիր, գրել եմ խմբագրականներ, դրանից  առաջ նյութեր, ռեպորտաժներ, առավելևս՝ խմբագրականներ, որոնք  լուրջ քննադատության են արժանացել, ես միայն մի բանից եմ վախեցել միշտ, դա եղել է մշտական, որպեսզի չգրեմ մի բան, որը կկարդան օրինակ Բաղրամյան 26-ի կաբինետներում, աշխատասենյակներում, միջանցքներում, կամ մարդիկ , որոնք շատ ներգրավված […]

̰
Ինչո՞ւ էր Աննա Հակոբյանը գնացել Դավոս

21:04 21.02.2019

«Իրականությունը հետևյալն է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, ուղեկցել ամուսնուս ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով՝ չկարողացա մասնակցել: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից, ես ֆորումում չեմ հայտնվել: Ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ […]

̰
Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից. Աննա Հակոբյան

15:01 21.02.2019

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը դեռ չունի գրասենյակ և գույք, հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են սեփական լափթոփերով, բայց կառավարական շենքում տեղավորվելու հարց  ևս չի քննարկվում: Այս մասին, ներկայացնելով «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների 6 ամսվա հաշվետվությունը, ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: «Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

20:19 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման արարողությանը, որի ընթացքում համերգով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարութամբ, և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը: Համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին

20:12 11.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Էդուարդ Թոփչյանի գլխավորած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որում հնչել են Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: Համերգին հանդես է եկել նաև թավջութակահար Անաստասիա Կոբեկինան:

̰
Ի՞նչ անակնկալ է մատուցել օդանավի անձնակազմը Աննա Հակոբյանի տարեդարձի օրը

18:04 02.02.2019

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր: Նա օրվ ա ընթացքում շատ շնորհավորանքներ է ստացել և այսօր իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար: «Սիրելի՜ հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ […]

̰
BACK_TO_TOP