Կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, և մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում. Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, և մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում. Աննա Հակոբյան

13:56 07.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է հայկական լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկությունների հավաստիության ու դրանց մատուցման հետ կապված խնդիրներին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Շատ սիրելի լրագրողներ

Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատվամիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորև մեջբերումներ եմ նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին:

Եթե մենք չընդունենք, որ խնդիր ունենք, երբեք չենք կարող լուծել այդ խնդիրը:

  1. «… Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, և նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում: Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի` շաբաթը մեկ անգամ: Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը:

Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում: Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետև այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները: Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել: Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում են ասել»: / Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին իրավահաջորդ է պատրաստում. աղբյուր` չափազանց հավաստի/ Հայկական Ժամանակ/ 18/11/2016 /

  1. «… Եվս մեկ տարօրինակ սովորույթ. լրագրողները վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ tet a tet հանդիպման ժամանակ զրույցը տեղափոխում են խոհափիլիսոփայական դաշտ, որտեղ պաշտոնյաները հիմնականում առավելություն են ունենում, արդյունքում ԶԼՄ-ի համար ապահովելով խիստ անհետաքրքիր նյութ: Իսկ հետաքրքիր և ռեալ քաղաքական պրոցեսների մասին ուղիղ հարցեր, որպես կանոն, չեն տրվում:

Դրանց մասին կամ չի գրվում, կամ գրվում է «Բամբասանք» խորագրին արժանի ոճով: Մինչդեռ, օրինակ, այս օրերին տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակների շուրջ պրոցեսները, Գագիկ Ծառուկյանի վերադառնալ-չվերադառնալու հարցը, ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր դաշինքը, Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ականների հարաբերությունները և բազմաթիվ այլ թեմաներ ժամանցի թեմա չեն, դրանք քաղաքական գործընթացներ են: Ամոթ չէ, որ ցուցակի շուրջ քննարկումներ են գնում:

Ամոթ չէ այդ մասին նորմալ ձեւակերպված հարց ուղղել կուսակցությունների ներկայացուցիչներին և պարտադիր չէ այդ ընթացքում անպայման գզվռտոց բառն օգտագործել… Ի վերջո, պրոֆեսիոնալ լրագրողի համար կարևոր չէ ինքն ընդդիմադիր մամուլում է աշխատում, թե՝ իշխանամետ: Պրոֆեսիոնալիզմի առաջ, ընդհանրապես արգելքներ չկան, պրոֆեսիոնալների առաջ ընկրկում են նույնիսկ ամենահմուտ, և ամենաագրեսիվ պաշտոնյաները: Կարելի է ցանկացած պաշտոնյայի ցանկացած հարց տալ և ստանալ հետաքրքիր պատասխաններ: Դրանից կշահեն բոլորը` պաշտոնյան, հասարակությունը, պետությունը: Քաղաքականության մակարդակն էլ գուցե բարձրանա»: /Կառավարություն VS խմբագիրներ. որն էր խայտառակ ձախողման պատճառը/ Հայկական ժամանակ/ 07/12/2016 /

  1. «… Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց հանրությունից ոչինչ չեն էլ ակնկալում, ի սկզբանե նման խնդիր չեն դրել և չեն հետապնդում: Այսինքն, եթե ուրիշ ոչինչ չմնա, այս լրատվամիջոցները կան ու կան: Բայց, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի լինում: Տվյալ դեպքում հասարակությունն այդ լրատվամիջոցների ծառայությունների համար անպայման վճարելու է, սակայն դա դրամական տեսքով չի լինելու: Բայց թե որն է լինելու վճարը, բոլորովին այլ խոսակցության թեմա է:

Եվս մի խոսք կա, որ ձրի տրված բանը լավը չի լինում: Ի վերջո հասարակությունը, որ առայժմ վայելում է մեծ թվով աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, աղբյուրների մեջ ընտրություն կատարելու հաճույքը, ինչը նոր երևույթ է նրա համար, անպայման կանգնելու է հիասթափության և լրատվական քաղցի առաջ: Որովհետև այն բոլոր լրատվամիջոցները, որոնք իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունեն, ունեն բազմաթիվ սահմանափակումներ այս կամ այն լրատվությունն ու վերլուծությունը հրապարակելու առումով, և սրանով պայմանավորված՝ նրանք ավելի շատ լրատվության խաբկանք են ստեղծում, քան լրատվություն մատուցում»: / Հայկական մամուլի ճգնաժամը. մեկ հոդված՝ տասնյակ հազարավոր ընթերցողներ, և ո՞ւր է ճգնաժամը/ Հայկական ժամանակ/ 19/10/2017 /

Հ.Գ. Իմ այսօրվա կարգավիճակի բերումով այս մտահոգություններն ավելի են խորացել միայն այն պատճառով, որ մեր խնդիրը` իմ և ձեր խնդիրը, ինձ համար շատ ավելի տեսանելի է դարձել, երբ ես հայտնվել եմ լրագրողների հակառակ կողմում: Եվ յուրաքանչյուր լրատվական անորակություն ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք, դրանք ոտնահարում են իմ լրագրողական ինքնասիրությունը, անկախ նրանից, թե որ լրատվամիջոցում են լույս տեսնում, ովքեր են այն ֆինանսավորում, և ինչ նպատակ են հետապնդում այդ նյութերը:

Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, եւ մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս Աննա Հակոբյանը գրառում էր կատարել այս խնդիրների մասին՝ խոստանալով ավելի ուշ խորքային անդրադարձ կատարել դրանց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP