18:06 04.04.2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից ներկայացրել են, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցի մանրամասները:
Վաշինգտոն կատարած իր այցի առաջին աշխատանքային օրը տիկին Հակոբյանը` ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի նախագահի տեղակալ Մարք Սվինիի ու Հայաստանի ու Վրաստանի բաժնի նախկին մասնագետ Լևոն Ավդոյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Կոնգրեսի գրադարանում, ծանոթացել գրադարանում ցուցադրվող հայկական ձեռագրերին ու այլ հազվագյուտ ցուցանմուշներին ու փաստաթղթերին:
Այնուհետև տիկին Հակոբյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիըրի ու հանձնախմբի անդամ կոնգրեսական Աննա Էշուի կողմից կազմակերպված ընդունելությանը, որին ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փըլոնը, Ադամ Շիֆը, Մայք Թոմսոնը, Թիջեյ Քոքսը, Ջուդի Չուն, Ռաջա Քրիշնամուրթին, Քեթրին Քլարքը, Ջեֆրի Ֆերթենբերին, Թոմաս Սուոզին, Դորիս Մացուին և Զոյե Լոֆգրենը:
Երեկոյան տիկին Հակոբյանը հնարավորություն է ունեցել հանդիպելու ու շփվելու Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ դեսպանության կողմից ու Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների ու Վարդանանց դուստրերի աջակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...