15:00 08.01.2018
Տարբեր աղբյուրներ պատմում են, որ դեռ շատ վաղուց, երբ աջ եւ ձախ ղեկի խնդիր չկար, մարդիկ մտածել են թե փողոցի ո՞ր կողմից է ճիշտ երթևեկելը. Աջ թե՞ ձախ:
Հնում մարդիկ քայլում էին մայթի աջ կողմով, որպեսզի դիմացինից կարողանան պաշտպանել իրենց ունեցվածքը, որը հիմնականում կրում էին աջ ուսին: Կառքերն ու սայլերը նույնպես երթևեկում էին աջ հատվածով, քանի որ սանձերը աջ ձեռքով ձգելն ավելի հեշտ էր: Բայց ահա ոտքով ու ձիով տեղաշարժվող զինվորներին ու հեծյալները ավելի հարմար էին գտնում երթևեկել ձախ հատվածով, քանի որ սրերն ու վահանները կրում էին ձախ կողմում: Բայց քանի որ զինվորները մեծամասնություն չէին կազմում, իսկ նրանց զենքերը ժամանակի ընթացքում չափերով փոքրանում էին, աջակողմյան երթևեկությունը աստիճանաբար դարձավ գերիշխող:
ԿԱՐՄԻՐՈՎ ՆՇՎԱԾ ԵՆ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ, ԻՍԿ ԿԱՊՈՒՅՏՈՎ՝ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՆԵՐԸ
Արևմուտքում երթևեկությունը կանոնկարգելու առաջին օրենքը ընդունվել է Անգլիայի կողմից՝ 1756թ.-ին, համաձայն որի, Լոնդոնյան կամուրջով երթևեկությունը պետք է լիներ ձախակողմյան: Խախտելու դեպքում սահմանված էր տուգանք՝ մեկ ֆունտ արծաթի չափով: 20 տարի անց, Անգլիայի ողջ տարածքում հաստատվեց պատմական «ճանապարհային ակտ»-ը, որով երթևեկությունը պետք է լինի ձախակողմյան: Նման երթևեկություն սահմանվեց նաև երկաթգծի համար:
Անգլիայի որոշումը տարածվեց նաև իր գաղութների վրա, իսկ դրանք քիչ չէին:
1859թ.-ին թագուհի Վիկտորիա Ռ. Ալկոքինի դեսպանը համոզեց Տոկիոյի իշխանություններին նույնպես ընդունել ձախկողմյան երթևեկություն:
Այսօր ձախակողմյան երթևեկություն սահմանված է Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Աֆրիկայի հարավ-արևելյան հատվածում: Երթևեկությունը ձախ, ղեկը՝ աջ: Մնացած երկրներում՝ ճիշտ հակառակը: Ներկայումս աշխարհի ճանապարհների 72%-ը աջակողմյան է, 28%-ը՝ ձախակողմյան:
«ՂԵԿԴ ՄԻՇՏ ԱՋ». Ուժը կորցրած բարեմաղթանք
Այսօր Հայաստանում նոր մեքենա գնողին «ղեկդ միշտ աջ» մաղթելուց առաջ հաստատ մի րոպե կանգ կառնես: Հետաքրքիր է՝ արդյո՞ք այս արտահայտությունը ծնվել է փոքրամասնություն կազմող երկրներում և այդքան մասսայական դարձել 72%-ով մեծամասնություն կազմող երկրներում:
2017թ.-ի տվյալներով Հայաստանում շահագործվում է մոտ 32.000 աջ ղեկով մեքենա: Ինչու՞ վերջին տարիներին այդքան աճեց «աջ ղեկի» սիրահարների թիվը: Ենթադրելու համար համոզիչ փաստեր կան:
Աջ ղեկով մեքենաները հիմնականում ներկրվում են Ճապոնիայից: Էժան է թե՜ ձեռքբերման, թե՜ մաքսազերծման գինը: Բացի այդ, եթե մեքենաներն անգամ եղել են օգտագործման մեջ ապա շահագործվել են կոկիկ ճապոնացիների կողմից: Աջ ղեկի հանդեպ այս զարգացող «սերը», սակայն, դեմ առավ օրենքի նոր նախագծին:
Տրանսպորտի և կապի նախարարությունը e-draft.am կայքում քննարկման դրեց Կառավարության որոշումների մի փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018թ.-ի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը ՀՀ-ում: Նախագծին դեմ են քվեարկել 89, կողմ՝ 11 տոկոսը:
Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործխումը երթևեկության համար վտանգավոր է, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն:
Վտանգավորության աստիճանը պարզելու համար վերջին 10 տարիների ընթացքում նման վերլուծություն չի արվել, միայն 2017թ-ի ընթացքում որոշակիորեն, որը վերջնական չէ: Ըստ այդմ՝ 2017թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է 3241 վթար, որից 309-ը՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ: Մահացել է 255 մարդ, որից 16-ը աջ ղեկով մեքենաների մասինակցությամբ գրանցված 309 վթարի արդյունքով:
Թվերն «աջ ղեկականներին» չեն համոզում եւ նրանք հանդես են գալիս տարատեսակ ենթադրություններով:
Որպես լրացում՝ ղեկի տեղը փոխելը Հայաստանում 600-1000 դոլար արժե:
Երկրներ, որոնք նախապատվությունը տալիս են աջին կամ ձախին
Աջ ղեկով մեքենաների արգելքը Մաքսային միության պահանջն է, որին այսօր ենթարկվում է Բելառուսն ու Ղազախստանը:
Ղրղզստանում պլանավորում են արգելել աջ ղեկ ունեցող տաքսի մեքենաների գործունեությունը 2018թ-ից:
Ռուսաստանում և Վրաստանում այդպիսի մեքենաների ներկրման մաքսատուրքն է բարձր: Սա կանխում է աջ ղեկով մեքենաների թվի ավելացումը:
Նույն պատճառաբանությամբ՝ վթարների ավելացում, ՌԴ-ում աջ ղեկով մեքենաների դեմ պայքարը սկսվել է 2008թ-ից, դեռևս լուրջ հաջողություն չի գրանցել՝ հասարակակն ճնշման պատճառով: Ի դեպ՝ Ռուսատանում արտադրում էին աջ ղեկով մեքենաներ փոստատարների համար, քանի որ հաճախ հնարավոր էր լինում փոստարկղերի հետ աշխատել առանց մեքենայից իջնլու:
ԵԱՏՄ-ից դուրս՝ 2016թ-ին Վրաստանում ևս փորձ արվեց արգելել աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը, բայց վարորդները ոտքի կանգնեցին, ցույցեր եղան ու ճնշման ներքո ցանկությունը կյանքի չկոչվեց: Վրաստան մտնող մեքենաների 40-50 տոկոսը աջ ղեկով են:
Ուկրաինայում արգելվում է առաջնային գրանցումը: Առքն ու վաճառքը՝ ոչ:
Սինգապուրում օրենքով արգելվում է ձախ ղեկով մեքենաների օգտագործումը:
Ղրղզստանում արգելվում է ներմուծումն ու հաշվառումը:
Ղեկը աջից ձախ են փոխել նաև Աֆրիկայում նախկին բրիտանական գաղութները՝ Սյերա-Լիոնեն, Գամբիյան և Գանան՝ հարևան երկրներում հաստատված աջակողմյան երթևեկության պատճառով:
Կորեան փոխել է ձախակողմյան երթևեկությունը աջակողմյանի՝ 1946թ-ին, ճապոնական օկուպացիայից ազտվելուց հետո:
Պատմության մեջ հայտնի են նաև հակառակ դեպքերը, ձախ ղեկը փոխարինվել է աջով: Նախկին պորտուգալական գաղութ Մոզամբիկը փոխեց ղեկը աջի՝ կրկին հարևան երկրների երթևեկության պատճառով: Սամոան ևս ղեկը փոխեց՝ մեծ թվով աջ ղեկով մեքենաների առկայության պատճառով:
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...