10:25 26.01.2018
Աջ ղեկ նախաձեռնության անդամներ Արա Մելիքջանյանը, Արտաշես Հարթենյանը և Արտյոմ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են այն առաջարկները, որոնք որոշ ժամանակ առաջ նաև Կառավարությանն են ուղարկել: Ակտիվիստները հիմնականում երեք առաջարկ են առանձնացրել և նախ նշեցին, որ չնայած կառավարությունից խոստացել էին ամեն դեպքում պատասխանել իրենց, այնուամենայնիվ, որևէ արձագանք չեն ստացել: Նրանց խոսքով` նախ խնդիր կա ժամանակահատվածի հետ կապված: Կան պատվիրված մեքենաներ, որոնք մինչև ապրիլի 1-ը չեն լինի Հայաստանում և հետևաբար խնդրի առաջ կկանգնեն: Բանախոսները նաև թվային տվյալներ ներկայացրին, թե քանի մեքենա է դեկտեմբերից մինչև հունվարի 10-ը պատվիրվել և այս պահին գտնվում է ճանապարհին: Ըստ նրանց` նշված ժամանակահատվածում 900 նման մեքենաներ են պատվիրվել դրսից: Նախաձեռնության անդամները առաջարկել են նաև, որ ոչ թե արգելքներ, այլ սահմանափակումներ կիրառեն, ինչպես շատ այլ երկրներում: Բացի այդ, նրանց կարծիքով` քանի որ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ արդիական են դառնում հիբրիդային շարժիչով մեքենաները և նման շարժիչով մեքենաներից ավելի հասանելի են աջ ղեկով մեքենաները, դա ևս պետք է հաշվի առնվի:
16:14 16.06.2025
Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհինՀունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
16:08 16.06.2025
Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետԱրարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
16:00 16.06.2025
Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր […] ...
15:50 16.06.2025
Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունՀունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...