TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+21.09 oC

ավտովթար

Թուրքիայում վթարվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը․ կան զոհեր

15:50 11.06.2019

Թուրքիայի Բանդիրմա քաղաքում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է թեթև մարդատար ավտոմեքենային: Արդյունքում 4 մարդ է զոհվել, 49-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է NTV-ն: Նշվում է, որ 3 մարդ անմիջապես է մահացել, մյուսին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավտովթարի վայրում աշխատել են մեծ թվով փրկարարներ և իրավապահ համակարգի […]

̰
Շղթայական ավտովթար Սարալանջի պողոտայում

23:42 10.06.2019

Հունիսի 10-ին` ժամը 15:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus XR» (վարորդ՝ Ի.Ա., ծնված 1979 թ.), «BYD» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1973 թ.) և […]

̰
Դավթաշեն գյուղում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը և «Ֆորդ տրանզիտ»-ը

11:11 10.06.2019

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 07։30-ի սահմաններում Դավթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել» մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի […]

̰
Կոտայքի մարզում բախվել են կորեացի զբոսաշրջիկներով ավտոբուսը և ԶԻԼ-ը. կա 16 տուժած

22:14 09.06.2019

Այսօր՝ հունիսի 9-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել : Ժամը 15:30-ի սահմաններում Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական […]

̰
Ավտովթար Սարալանջի փողոցում, կա վիրավոր

18:22 09.06.2019

Հունիսի 9-ին, ժամը 10:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 288/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Վ.Ն., ծնված 1977 թ.) և ԶԻԼ-4502 մակնիշի […]

̰
Մոսկովյան «Երևան պլազայի» սեփականատիրոջ որդին ավտովթարի է ենթարկվել

19:27 06.06.2019

Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել հայկական ծագումով ռուսաստանցի գործարար, «Երևան պլազա» առևտրային կենտրոնի համասեփականատեր Գենադի Ստեփանյանի որդին։ Այս մասին հայտնում է RusarmInfo կայքը։ «Շագոր Ստեփանյանի մեքենային բախվել է BMW X5 մեքենա։ Հայտնի է, որ BMW-ի վարորդը անցել էր կարմիր լույսի տակով»,- հայտնել է աղբյուրը։ Ռուսաստանցի հայ գործարարի որդին եղել է Mercedes Maybach մեքենայի ղեկին ու վնասվածքներ […]

̰
Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհին ГАЗель-ը բախվել է ЗИЛ-ին, որը կողաշրջվել է և հայտնվել ձորակում

01:04 05.06.2019

Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ […]

̰
Սևան հարսանիքի շտապող հարսն ու փեսան վթարի են ենթարկվել

17:18 03.06.2019

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց […]

̰
Դու ամպերից էլ հոգ կտանես իմ մասին. «Ռեալի» մահացած ֆուտբոլիստի որդու հուզիչ նամակը՝ հորը

10:37 03.06.2019

Խոսե Անտոնիո Ռեյեսի կրտսեր որդին այս լուսանկարն է հրապարակել համացանցում և նշել, որ այն հոր հետ վերջին նկարն է: Իսկ   ավագ որդին «Ինստագրամում» հորը հրաժեշտի նամակ է գրել: «Այդ օրը դու, ինչպես միշտ,  ինձ խորհուրդներ էիր տալիս,  իսկ հետո գնացիր, այս անգամ՝ հավերժ: Այդ օրն իմ կյանքում ամենածանր օրն էր: Ես միշտ հպարտանալու եմ քեզանով:  […]

̰
Մոսկվայում զանգվածային ավտովթարի վայրից կադրեր են հրապարակվել

21:29 02.06.2019

Մոսկվայի Կուտուզովյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ իրար են բախվել մարդատար 4 մեքենա ու երթուղային ավտոբուս։ Պատահարի պատճառով վնասվածքներ է ստացել 7 մարդ։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական մամուլին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ վիրավորներից երկուսը արգելափակված են եղել վթարված ու ձևախեղված մեքենաներում։ Նրանց դժվարությամբ հանել են այդտեղից ու տեղափոխել հիվանդանոց։ […]

̰
Արմավիրի մարզի «Կապույտ» կոչվող կամրջի մոտ 3 ավտոմեքենա է բախվել. կա տուժած

20:57 02.06.2019

Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաներում Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կապույտ» կոչվող կամրջի հատվածում բախվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Շաքրիկյանի վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RՍ 090 համարանիշի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մանուկյանի վարած Audi A6 մակնիշի 35 FA 264 համարանիշի, և Վեդի քաղաքի […]

̰
Արքայադուստր Դիանայի պատվին Փարիզում հրապարակ կանվանակոչեն

20:53 01.06.2019

Ալմա կամրջի տակով անցնող թունելի կողքին գտնվող հրապարակը, որտեղ 1997թ. ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է արքայադուստր Դիանան, կանվանակոչվի նրա անունով: Այս մասին հայտնել է Tatler. ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախքան ողբերգական ավտովթարը, քաղաքի իշխանությունները մտադիր էին հրապարակն անվանակոչել հայտնի օպերային երգչուհի Մարիա Կալասի պատվին, բայց այդպես էլ չարեցին: Ուելսի արքայադուստր Դիանայի անունը հրապարակին տալուց առաջ Փարիզի […]

̰
Խոշոր վթար Իսակովի պողոտայում

18:21 01.06.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում, հայտնում է SHATNEWS-ի թղթակիցը: Միմյանց են բախվել երկու ավտոմեքենաներ (BMW և Opel): ՃՏՊ-ն տեղի է ունեցել ժամը 15։30-ի սահմանում: Կա 2 վիրավոր:

̰
Շղթայական ավտովթար Հաղթանակի կամրջին. կան տուժածներ

17:53 01.06.2019

Հունիսի 1-ին` ժամը 15:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ավտովթարից մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը

16:07 01.06.2019

Ցավալի լուր է ստացվել Իսպանիայից։ 35 տարեկան հասակում մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Պատճառն ավտովթարն է։ Այս մասին հաղորդում է Armsport-ը: Երեկ երեկոյան դեռևս չբացահայտված հանգամանքներում իսպանացի ֆուտբոլիստն ավտովթարի է ենթարկվել հայրենի Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ Րոպեներ առաջ Ռեյեսի նախկին թիմերից «Սևիլիայի» պաշտոնական էջը հաստատել է տեղեկությունը։ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիայի» սան էր։ 2000-2004 թվականներին […]

̰
Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայողը վթարի է ենթարկվել. դին հայտնաբերել են մեքենայից դուրս

10:29 01.06.2019

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Վ․ Խաչատրյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց 7 հայտնվել ձախ հատվածում առկա ձորում: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վ.Խաչատրյանը տեղում մահացել է: […]

̰
Երևանում պաշտոնյաների մեքենաները բախվել են իրար. կա տուժած

00:58 01.06.2019

Մայիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 15 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Ա. Հ.-ի վարած Volkswagen մակնիշի 35 GM 734 համարանիշի և 24-ամյա Ա. Ս.-ի վարած Nissan մակնիշի 13 AT 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Արմավիրի մարզում «06»-ը բախվել է Երևան-Արտենի երթուղու «ԳԱԶել»-ին․ կան տուժածներ

10:01 31.05.2019

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամոր քաղաքի ավտոկանգառի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լիանա Խաչատրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 NO 162 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արամ Գաբրիելյանի վարած «ԳԱԶել» մակնիշի 3922 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Լ. Խաչատրյանն […]

̰
Ոստիկանները բացահայտել են դանակի և մահակի գործադրմամբ Մասիսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները

01:00 31.05.2019

Օրերս Մասիսի հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ապրող 3 տղամարդ։ Նրանց մոտ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ախտորոշվել, այդ թվում՝ գանգուղեղային։ Տղամարդիկ բժիշկներին հայտնել էին, որ վնասվածքները ստացել էին ավտովթարի հետևանքով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանում ЗИЛ-ն ու Ford-ը բախվել են, ապա մխրճվել բնակելի տան մեջ. կան տուժածներ

22:13 29.05.2019

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային […]

̰
Մանրամասներ 80-ամյա տղամարդու ինքնասպանության դեպքից

17:19 29.05.2019

Այսօր առավոտյան 12:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 80-ամյա տղամարդը պատուհանից ցած է նետվել և մահացել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասներն իմացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի՝ բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս […]

̰
Կոտայքի մարզում BMW-ն բախվել է ծառերին, այնուհետև հայտնվել դաշտում. վարորդը մահացել է

23:02 28.05.2019

Մայիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 81 CZ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառերին, որոնցից մեկը կոտրվել և արմատախիլ է արել և հայտնվել դաշտում՝ երկաթյա անձրևանոցների տարածքում: Վարորդի […]

̰
Արմավիրի մարզում Niva-ն մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր

00:18 28.05.2019

Մայիսի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանած ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են […]

̰
Անցած 3 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 42 ավտովթար

11:12 27.05.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 29, մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի 11, խարդախության 9, բնակարանային գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման և սպառնալիքի 3-ական, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 57 հրդեհ, 60 ավտովթար

11:06 27.05.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 57 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 29 դեպք, […]

̰
Արցախի փողոցում մեքենան հաստաբուն ծառ է տապալել

21:09 26.05.2019

Երևանում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 DA 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արցախի փողոցում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվելով մայթին՝ բախվել շինության պարսպին: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության […]

̰
Սյունիքի մարզում մեքենան ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

18:11 26.05.2019

Սյունիքի մարզում այսօր տեղի է ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:20-ի սահմաններում անհայտ մակնիշի 35 ZT 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ևս 2-ը տեղափոխվել […]

̰
Շիրակի մարզում դպրոցի տնօրենի անչափահաս որդին վթարի է ենթարկվել․ 3 դպրոցական է հոսպիտալացվել

17:15 26.05.2019

Շիրակի մարզում երեկ ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։ ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական […]

̰
Օդանավակայանի մոտ Ford Transit-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել

11:50 26.05.2019

Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել, որից հետո բախվել է գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:

̰
Լոռու մարզում բախվել են 60-ամյա վարորդի «Նիվան» ու ոստիկանության «УАЗ»-ը

00:02 26.05.2019

Ճանապարհային ոստիկանության 2-րս սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Սեյրան Ասուլյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 34 MM 369 համարանիշի և Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 38-ամյա Գարիկ […]

̰
BACK_TO_TOP