TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

ավտովթար

Ավտովթար Երևանում. կան զոհեր

13:34 13.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 00.05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նույն օրը «Մերսեդես»-ի վարորդ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը և ուղևոր, 20-ամյա Ժորա Արամյանը գիտակցության չգալով մահացել են: Կատարվում է նախաքննություն:

̰
Տավուշում վարորդը մեքենայով բախվել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին. կան տուժածներ

23:52 12.07.2019

Հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին: Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ […]

̰
2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում զինծառայողի մահվան 29 դեպք է արձանագրվել. դատախազություն

15:50 12.07.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերում գրանցվող մահվան դեպքերի վիճակագրությանը։ «Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. […]

̰
Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից

15:27 12.07.2019

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Տղային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային […]

̰
Զոդի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդին գրավով կալանքից ազատելը դատարանն անթույլատրելի է ճանաչել

23:41 11.07.2019

Արարատի ողբերգական ավտովթարի գործով մասնակից մեքենայի՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել, իսկ գրավով կալանքից ազատելը անթույլատրելի է ճանաչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը: «Մինչդեռ իրավաչափ չէր ընդհանրապես մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը, քանի որ գործի այս փուլում դեռևս չի պարզվել ո’չ ավտոմեքենաների […]

̰
Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

18:25 11.07.2019

Պարզվել է Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶել»-ի ուղևորներից մեկի ինքնությունը։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ, 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։  

̰
Այսօր ոչինչ չունենալով՝ մարդուն կալանավորել են. վթարի մասնակից Toyota-ի վարորդի փաստաբան

14:58 11.07.2019

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է: Վարորդի առողջական վիճակի և դատական գործընթացի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Սողոմոն Հակոբյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: «Նրան կայուն ծանր վիճակում պատգարակով բերել են դատարանի դահլիճ, երբ փաստաթուղթ են տվել անգամ, որ այդ մարդու վիրահատությունը 10-օրյա ժամկետում անհրաժեշտություն […]

̰
Ավտովթար Գյումրիի Վարդանանց հրապարակում

13:50 11.07.2019

Այսօր առավոտյան` ժամը 08։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Միմյանց են բախվել «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան և «Գազել» մակնիշի թիվ 22 համարի երթուղային միկրոավտոբուսը։ Բախման հետևանքով «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան, մի քանի անգամ տեղում պտույտ գործելով, հայտնվել է Ամենափրկիչ եկեղեցու դիմաց, իսկ մեքենայի մասերը` հարևան մայթին։ Վթարի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ է […]

̰
Գորիի վթարից տուժած 14-ամյա տղան կոմայի մեջ է. մանրամասներ

13:33 11.07.2019

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե Գորիում տեղի ունեցած ողբերգական  վթարից հետո երեկ Հայաստան տեղափոխված 14-ամյա տղայի և նախորդ օրերին տեղափոխված 16-ամյա աղջկա և 12-ամյա տղայի առողջական վիճակն ինչպիսին է: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկատվություն տրամադրեցին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման […]

̰
Մահացել է Զոդի կամրջի ողբերգական ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը

22:17 10.07.2019

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ գարիկ Սարգսյանը։ «Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,- գրել է նա։

̰
Երթուղայինին հարվածած Toyota-ի վարորդը կալանավորվեց

17:49 10.07.2019

Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է […]

̰
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

21:25 09.07.2019

Հուլիսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 DA 961 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 35 ԼN 149 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական […]

̰
Ադրբեջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. զոհվել է 8 մարդ

15:53 09.07.2019

Ադրբեջանում 8 մարդ է զոհվել միկրոավտոբուսի վթարի հետևանքով: Եվս 1 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Հաղորդվում է, որ մեքենայում եղել են նույն ընտանիքի անդամներ, որոնք դեպքի պահին գնալիս են եղել հարսանեկան արարողության: «Միկրոավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ դպրոցահասակ 3 երեխա»,- ասված է հաղորդագրության […]

̰
Մեկ փոքրիկ դետալը կարող էր կանխել ողբերգությունը. մասնագետ

15:17 09.07.2019

Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառների ու հետևանքների մասին է այսօր խոսել գազաբալոնային սարքավորումների մասնագետ Մկրտիչ Տիգրանյանը: Նա շեշտել է հատկապես վթարային փականների անհրաժեշտությունը, որը նախատեսված է տարբեր օրենսդրական ակտերով և կիրառվելու դեպքում կարող է կանխել նման ողբերգությունները: Բանախոսն ասել է, որ եթե կառավարությունը սկզբունքային լինի և պարտադրի գազի սարքավորումներ տեղադրող ընկերություններին […]

̰
Ի՞նչը կարող է կասեցնել խոշոր ավտովթարների ժամանակ հրդեհի վայրկենական բռնկումը. SHANTNEWS.am-ի հետաքննությունը

13:00 09.07.2019

Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Մեր թղթակցի հետ զրույցում ավտոէլեկտրականության մասնագետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացրել է բարձր ճնշման սեղմված գազով աշխատող մեքենաների գազահամակարգերի կահավորման տրամաբանությունը: Գազի խողովակը գրեթե բոլոր դեպքերում բալոնից մինչև կարգավորիչ ճանապարհն անցնում է մեքենայի տակով, ինչն […]

̰
Ինչպե՞ս է տեղի ունեցել «Զոդի կամրջի» ողբերգական ավտովթարը. SHANTNEWS.am-ի հետաքննությունը

11:40 09.07.2019

Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած այս վթարը ցնցեց հանրությանը: Հնչեցին […]

̰
Նոր Գեղիում երկու անձի առողջությանը դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքով հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել

10:36 09.07.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում երկու անձի առողջությանը դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես ՝ Նոր Գեղի գյուղի՝ 1991 […]

̰
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ավտոպատահարների զոհերի հիշատակը

10:31 09.07.2019

Ազգային ժողովն այսօր սկսում է արտահերթ նստաշրջան։ Նիստի հենց սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին շաբաթ օրը Երասխի ճանապարհին և կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը։

̰
Արարատի մարզում ՀՀ ՊՆ համարանիշով «УРАЛ»-ը կողաշրջվել է. կա տուժած

20:54 08.07.2019

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով «УРАЛ» մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

̰
Երթուղայինին հարվածած Toyota-ի վարորդն արդեն վերակենդանացման բաժանմունքում չէ

18:24 08.07.2019

Նախօրեին տեղի ունեցած սարսափելի ավտովթարն ավելի շատ հայտնի է «Զոդի կամրջի վթար» անվանումով: Դեպքի հետևանքով զոհվեց 6 մարդ, կա 12 վիրավոր: Կոտրվածքներ է ստացել Արարատ-Երասխ երթուղային «Գազելին» հարվածած Toyota-ի վարորդ, Երևանի բնակիչ 61-ամյա Սողոմոն Հակոբյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրան դեպքի վայրից նախ` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են բերել, ապա տեղափոխել  «Արմենիա» ԲԿ: […]

̰
Ավտովթարից մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

17:56 08.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը. «Հերթական բոթը… Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և […]

̰
Արարատի մարզի վթարի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է Toyota-ի վարորդը

17:43 08.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ […]

̰
Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյանի հեռագիրը՝ ՀՀ նախագահին և վարչապետին

16:17 08.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրերում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն […]

̰
Վրաստանում վթարից տուժած երեխաները Երևանի բուժկենտրոններից մեկում են

14:01 08.07.2019

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսը տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ երեխաներից մեկը 12 տարեկան տղա է, փոքր-ինչ ուշ բերեցին վթարից տուժած 16-ամյա աղջկա: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Հայկական մեքենայում թույլատրելի 5-ի փոխարեն եղել է 8 մարդ. 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր […]

̰
Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով հարուցվել է քրեական գործ․ Քննչական կոմիտե

11:18 08.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ […]

̰
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. կա 29 զոհ

10:11 08.07.2019

Վթարը տեղի է ունեցել, քանի որ վարորդը քնել է ղեկին:

̰
Զգու՛յշ երթևեկենք, Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը․ Արայիկ Հարությունյան

23:25 07.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, ով տուժել էր երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք: Զգու՛յշ երթևեկենք, հիշե՛նք, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը»:

̰
Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած

20:35 07.07.2019

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Սաշիկ Զարգարյանի վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 QP 065 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Էդգար Աղաբեկյանի վարած Opel Zafira մակնիշի 4577 HT համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը հրատապ մեկնում է Վրաստան

10:59 07.07.2019

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյբսուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առողջապահության նախարարի տեղակալը մեկնում է Վրաստան, որպեսզի ծանոթանա այսօր առավոտյան Վրատանում տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասներին, որի հետևանքով զոհվել է երեք հայ. «Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Ցավոք, կան զոհեր և վիրավորներ: Նախնական […]

̰
ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Վրաստանում զոհված հայերի մասին

10:33 07.07.2019

Հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Զոհվել է մի կին և երկու երեխա: Աննա Նաղդալյանը նշեց, […]

̰
BACK_TO_TOP