TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

ավտովթար

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

09:03 07.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին․ «Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»։

̰
Ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանի և Ռուզաննա Հակոբյանի վիրահատությունը հաջող է անցել

23:02 06.07.2019

Երևան-Երասխավան ավտոճանապարհին ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանն ու Ռուզաննա Հակոբյանը վիրահատվել են: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի փոխտնօրեն, այրվածքաբան Կարինե Բաբայանը: Նա տեղեկացրեց, որ վիրահատվել են շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ վիրահատությունը հաջող է անցել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին․ Գարեգին Երկրորդ

22:56 06.07.2019

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։ Աստված թող բարի ապաքինում պարգևի […]

̰
̰
Սգում և ցավակցում եմ զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում․ Արշավիր Ղարամյան

21:52 06.07.2019

Սգում և ցավակցում եմ զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը` անդրադառնալով այսօր Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին: «Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել, Երևան-Երասխավան երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 12 տուժած»,-գրել […]

̰
Խոր ցավ ու կսկիծ ապրեցի. նախագահը` Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

20:38 06.07.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ. «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ուղերձում:

̰
Ինչպես են մարում Երևան-Երասխավան ավտովթարի հետևանքով ծագած հրդեհը

19:15 06.07.2019

Ավելի վաղ հայտնել էինք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Պիկապը մեծ արագությամբ բախվել է […]

̰
Արարատի մարզի ողբերգական ավտովթարից տուժածներին պատշաճ օգնություն է ցուցաբերվում. Արսեն Թորոսյան

17:50 06.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներին բուժօգնության տրամադրմանը: «Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»,- գրել է նա:

̰
Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ վիթխարի խցանում է առաջացել

21:30 04.07.2019

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Honda մակնիշի 70 ՍP 700 համարանիշի, Mercedes E320 մակնիշի 909 TT 01 համարանիշի, Volkswagen մակնիշի 88 TV 388 համարանիշի և Opel մակնիշի 587 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, տուժածներ […]

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում. «ԶԻԼ»-ը գլխիվայր հայտնվել է փողոցի մեջտեղում

15:50 04.07.2019

Այսօր կեսօրին Գյումրիում՝ Մուսայելյան փողոցում, իրար են բախվել «ԶԻԼ» մանիշի բեռնատար-ջրատարը և BMW մակնիշի մարդատարը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, բախման հետևանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը գլխիվայր հայտնվել էր բանուկ փողոցի մեջտեղում: Վարորդը՝ 58-ամյա Սամվել Նիկոլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ վարորդը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վթարված «ԶԻԼ» […]

̰
ԱՄՆ-ում բեռնատարն ընկել է վերգետնյա արագընթաց ճանապարհից և փակել թունելի մուտքը

11:48 04.07.2019

12 մարդ է տուժել ամերիկյան Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Հսկա աղբատար մեքենան շրջվել  և ընկել է էստակադայից՝ փակելով արագընթաց ճանապարհի թունելի մուտքը:Այս մասին հայտնել է NBC ալիքը: Դեպքը տեղի է ունեցել Յունիոն Սիթի քաղաքում: Ոստիկանների տվյալներով՝ բեռնատարը հարվածել է երեք մարդատար մեքենաների:  Տուժածները հոսպիտալացվել են: Մայրուղու վրա երթևեկությունը մի քանի ժամով […]

̰
Արագածոտնի մարզում մեքենան կողաշրջվել է․ վարորդին և ընտանիքի 4 անդամներին տեղափոխել են հիվանդանոց

14:28 02.07.2019

Երեկ` հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 22 OS 419 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ […]

̰
Տավուշի մարզում բախվել են ՊՆ զորամասի աշխատողի Volkswagen-ը և Խաչարձանի դպրոցի աշխատակցի 06-ը. կան վիրավորներ

21:00 30.06.2019

Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում, Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին բախվել են նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ZP 383 համարանիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 LL 921 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետանքով վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ 17-ամյա Ս.Խ.-ն և […]

̰
Բախվելով քարերի՝ մեքենան հայտնվել է ձորում․ տուժածների թվում կան երեխաներ

18:48 30.06.2019

Արագածոտնի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։ Nissan Lafesta մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հսկայական քարերի բախվելով՝ հայտնվել ձորում: Վարորդն ու 3 ուղևորները (վարորդի կինն ու թոռները) տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]

̰
Ի՞նչ վիճակում են Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաները

13:35 30.06.2019

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերը վթարից տուժած 9-ամյա երկու երեխաների առողջական վիճակի մասին․ «Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով […]

̰
Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ 10մ հեռու գտնվել է վարորդի դին

09:43 30.06.2019

Հունիսի 30-ին` ժամը 03:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի […]

̰
Սյունիքում մեքենան գլորվել է և բախվել էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

10:57 26.06.2019

Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, […]

̰
Արմավիրում շտապօգնության ավտոմեքենան կանչով դեպքի վայր մեկնելիս կողաշրջվել է. կա 4 տուժած

21:00 21.06.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը […]

̰
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վթարված Opel-ում հայտնաբերվել է 2 դի

10:20 20.06.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի […]

̰
«06»-ը Ալավերդի ընթանալիս վթարի է ենթարկվել․ 12-օրական երեխան տեղում մահացել է

21:21 19.06.2019

Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։  Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 15։30-ի սահմաններում «Վազ 2106» մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Կայքի փոխանցմամբ` վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող […]

̰
Արարատում ՊՆ աշխատակիցը մեքենայով բախվել է շինության պատին

23:03 18.06.2019

Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և վթարի հարևանությամբ գործող […]

̰
Վթար Էրեբունի փողոցում․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

19:12 18.06.2019

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են Hyundai Elantra մակնիշի 36 DԼ 289 համարանիշի և BMW մակնիշի 36 CԼ 148 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Հայտնի է, որ վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու […]

̰
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ կա զոհ

15:00 18.06.2019

Հունիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: «Ֆոլքսվագեն»-ի 38-ամյա վարորդ Սիրուն Աշուղաթոյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները և «Մերսեդես»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

16:33 17.06.2019

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արեն Հախվերդյանի վարած Opel մակնիշի 98 XX 880 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Lada մակնիշի 936 OC 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին «ԳԱԶ-33021»-ը բախվել է խորովածի մանղալին, ապա կողաշրջված հայտնվել ծառերի մեջ

20:10 16.06.2019

Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռ.Ղ.-ն իր վարած «ԳԱԶ-33021»-ը մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ: Ըստ նախնական […]

̰
Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ

23:05 15.06.2019

Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Ն. Բալայանը, իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա […]

̰
Լոռու մարզում հայրը հայտնաբերել է վթարված մեքենան, որի կողքին՝ 34-ամյա որդու դին

11:15 13.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ […]

̰
Արարատում մեքենաներ են բախվել․ 5 տուժածներից 3-ը մանկահասակ երեխաներ են

21:35 12.06.2019

Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Վարուժան Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ZV 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Կարեն Իսպիրյանի վարած Scania մակնիշի 001 CC 40 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Opel-ը […]

̰
Վթար Կոտայքի մարզում. հղի կին է մահացել

16:28 12.06.2019

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով հղի կին է մահացել: Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել […]

̰
Գեղարքունիքում Audi-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

23:09 11.06.2019

Հունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ […]

̰
BACK_TO_TOP