Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՃԿՊԱ շրջանավարտներին՝ մաղթելով անփորձանք ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+10.09 oC

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՃԿՊԱ շրջանավարտներին՝ մաղթելով անփորձանք ծառայություն

10:37 08.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտերին, որոնց այսօր հանձնվել են ավարտական դիպլոմներ։

«Նրանք այսօր նոր՝ կարևոր շրջափուլ են սկսում, և բոլոր նման միջոցառումներին, որոնց մասնակցում եմ, խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում, որպեսզի էդ նոր փուլում արագ կողմնորոշվեն, գտնեն իրենց սիրելի աշխատանքը, աշխատավարը, որպեսզի ընթացքը լինի անշեղ, և էն նոր գիտելիքները, որոնք նրանք ստացել են իրենց ուսումնական հաստատությունում, կիրառելի լինեն։ Վստահ եմ, որ ստացել եք լավ գիտելիք, նոր գործիքներ»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ շրջանավարտներին մաղթելով անփորձանք ծառայություն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին

21:57 14.05.2024

Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին

Ադրբեջանական պատմության դպրոցական դասագրքերում ներկայացվում են նենգափոխված տեղեկություններ հայերի և Հայաստանի մասին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրինակ` ըստ այդ դասագրքերում տեղ գտած շարադրանքի` 18-րդ դարում ադրբեջանական տարածքներում ստեղծվել էր Երևանի խանությունը, որի բնակչությունը իբրև թե միայն ադրբեջանցի թուրքեր էին: Ըստ այդ հեղինակների` թուրքերի նախնիները հնագույն ժամանակներից ապրել են այդ տարածքներում, իսկ հայերը այստեղ […] ...

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

18:52 13.05.2024

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել է չորս, իսկ այս տարի արդեն՝ ԱՊՀ անդամ ութ երկիր: Միջոցառմանը մասնակցելու համար դիմել […] ...

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

17:05 13.05.2024

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունիսի 3-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, […] ...

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

16:10 13.05.2024

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը: Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել […] ...

Հոգեբանը պատմել է, թե ինչպես կազմակերպել հիպերակտիվ երեխայի ուսուցումը

17:26 12.05.2024

Հոգեբանը պատմել է, թե ինչպես կազմակերպել հիպերակտիվ երեխայի ուսուցումը

Հիպերակտիվությունն այն ախտորոշումներից է, որը ներառված է ADHD-ի (ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման) ախտանիշների համալիրում։ Այս ախտորոշմամբ երեխան կարող է դժվարություններ ունենալ սովորելու համար: Կրթական ընկերության հոգեբանական աջակցության ղեկավար Աննա Տիմոֆենկոն «Իզվեստիային» ասել է, թե ինչ անել ADHD-ով երեխաների ծնողների, ինչպես նաև կենտրոնացման խնդիրներ ունեցող երեխաների համար: Նախևառաջ, ծնողները պետք է խորհրդակցեն մասնագետի հետ՝ պարզելու, թե […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

20:11 11.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են հաստատության կրթական լայն հնարավորությունների մասին Մանրամասն՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP