Մեդալներ ունենք. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+16.09 oC

Մեդալներ ունենք. Արայիկ Հարությունյան

10:43 20.07.2019

«Մեդալներ ունենք». ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

16:59 14.05.2024

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցերի: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում […] ...

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

16:54 14.05.2024

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ […] ...

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

16:23 14.05.2024

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

Երկու օտարերկրացի փորձել են ապօրինի կերպով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտորներ՝ թաքցնելով դրանք մանկասայլակի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Դուբայից ժամանած օտարազգի զույգը՝ տղամարդ և կին, կասկածելի վարքագծով գրավել է Ստամբուլի միջազգային օդանավակայանի մաքսավորների ուշադրությունը։ Ոստիկանները ստուգել են մանկասայլակը և հայտնաբերել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտոր, որը թաքցված է եղել մանկասայլակի գաղտնի հատվածում։ Հաղորդվում է, […] ...

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

16:16 14.05.2024

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

Վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 450 000 մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքը Գազայի հատվածի հարավում Իսրայելի գործողության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA): «Ռաֆահում դատարկ փողոցներ են, մինչ ընտանիքները փորձում են փախչել՝ անվտանգություն որոնելով։ UNRWA-ի գնահատումներով՝ մայիսի 6-ից Ռաֆահից բռնի տեղահանվել է շուրջ […] ...

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

16:00 14.05.2024

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 84 կողմ, 30 դեմ։ Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,-ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նախագծի շուրջ խորհրդարանական ընթացակարգերը մեկ ամիս շարունակ ուղեկցվում էին բողոքի ցույցերով, ոստիկանությունը ցրել է այդ ցույցերը և բերման ենթարկել ակտիվիստներին։ […] ...

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

15:46 14.05.2024

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: ...

BACK_TO_TOP