TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետի ինստիտուտը չընդունող Արարատ Միրզոյանն այժմ ինքն է օգտվում դրա «բարիքներից». «Հրապարակ»

08:48 14.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին։ Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսո՞ւմ են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ։ Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում։ «Չենք նախատեսում»։ Ինչո՞ւ։ Հարցն անպատասխան մնաց։ Միրզոյանը, հիշեցնենք, դեմ […]

̰
Արարատ Միրզոյանը Սվիտալսկու հետ քննարկել է ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը

21:11 12.07.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Այս մասին փոխվարչապետը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր ընդունեցի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն»: «Հանդիպման ընթացքում քննարկեցինք նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը»,- գրել է Արարատ Միրզոյանը:  

̰
Նաիրիտցիների աշխատավարձերը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ կվճարվեն. Արարատ Միրզոյան

23:38 09.07.2018

Նաիրիտցիներն ամենաուշը մինչև մյուս շաբաթվա սկիզբ կստանան աշխատավարձերը։ Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիների հետ զրույցում։ «Վարչապետի հանձնարարականը եղել է, տեխնիկական պատճառով չի կատարվել։ Եթե այս շաբաթ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»,- ասել է Միրզոյանը։ Փոխվարչապետը հավաստիացրել է՝ հարցը լուծված է։

̰
Հանրային ռեսուրսները սեփական շահի համար օգտագործողը պատասխան կտա. Արարատ Միրզոյան

23:20 05.07.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով, և առաջիկայում սպասվում է նման ծրագրերի իրագործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է news.am-ը։ Թե կոնկրետ ո՞ր ոլորտներում և ի՞նչ […]

̰
Վահան Կոստանյանն ազատվել է Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

21:15 03.07.2018

Վահան Կոստանյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով ` Վահան Կոստանյանին ազատել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։

̰
Արարատ Միրզոյանը մտածում է պատգամավոր գործընկերների հանգստի մասին, Փաշինյանը՝ ոչ այդքան

16:02 28.06.2018

Կառավարության այսօրվա նիստին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշման նախագիծը, հայտնում է Aysor.am-ը: Փոխնախարարն ասաց, որ այս ծրագիրը Եվրոպայի ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է: «Միայն մշակույթ բաղադրիչի կիրառման […]

̰
Հայաստանում անցկացվել է պլատֆորմ՝ նվիրված աղետների ռիսկերի նվազեցմանը

12:43 26.06.2018

Հայաստանում հունիսի 26-ին առաջին անգամ անցկացվել է ՄԱԿ-ի տարածաշրջանային հանդիպում՝ նվիրված աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին: Երկօրյա հանդիպման ընթացքում ձևավորվելու են համագործակցության նոր հարթակներ, կողմերը կիսվելու են աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումների, այդ թվում՝ զարգացման և կլիմայական խնդիրների շուրջ ունեցած փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև փորձ է արվելու խթանել աղետների ռիսկի կառավարման ինտեգրումը […]

̰
Չպետք է կաշառքը բարեգործության անվան տակ ներկայացվի. քննարկում ԸՕ-ի շուրջ

20:04 25.06.2018

«Պետք է ունենանք ոչ թե ինչ-որ օրենսդրական բարեփոխումներ, այլ մի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց ազատ, թափանցիկ, ժողովրդավար լինելը կասկած չի հարուցի ժողովրդի մոտ»,- այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ, ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար […]

̰
Ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական համակարգ. պարզաբանում է Արարատ Միրզոյանը

19:36 25.06.2018

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ տեղի ունեցած քննարկումների ընթացքում ռեյտինգայինի մասին քննարկում չի եղել»,- հունիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատ Միրզոյանը: Նա նշել է նաև, որ այսօր երկու հավանական տարբերակ է շրջանառվում, սակայն դրանցից և ոչ մեկի մասով որոշում դեռևս չկա: «Երկու մոտեցում է շրջանառվում՝ ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ կամ ունենալ խառը՝ համամասնական ընտրակարգ, […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կա կոնսենսուս. Արարատ Միրզոյան

18:05 25.06.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով»-ի ղեկավար Արարատ Միրզոյանը բարեփոխումների շուրջ կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո կարծիք է հայտնել, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: «Ես իմ առաջ առաջադրանք եմ դրել հասնել եթե ոչ կոնսենսուսի, ապա առավելագույն հնարավոր, բոլորի կողմից ընդունելի պայմանների և ես իմ առջև դրած նպատակը կիրականացնեմ»,- […]

̰
Առաջին փոխվարչապետի պաշտոնը վերացնելու հարց մեր օրակարգում չկա. Արարատ Միրզոյան

23:00 22.06.2018

Ապագայում առաջին փոխվարչապետի պաշտոնը, գուցե, վերացվի, բայց ներկայում այդ հարցն օրակարգից բացակայում է: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով դիտարկումներից մեկին, թե ժամանակին ԱԺ-ում իրենց խմբակցությունն առաջին փոխվարչապետի պաշտոնը համարում էր հակասահմանադրական։ «Կա «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենք, որը սահմանում է փոխվարչապետի ինստիտուտը, մենք գործում […]

̰
Չարաշահումների բացահայտմամբ ՀՀ արտաքին պարտքը դժվար փակվի. Արարատ Միրզոյան

22:25 22.06.2018

ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով Հայաստանի արտաքին պարտքը դժվար փակվի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` նշելով, որ ինքը տնտեսական մասի պատասխանատուն չէ, ինչպես օգտատերերն էին ասել, այլ համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային բարեփոխումները, միջգերատեսչական աշխատանքը պետական մարմինների միջեւ, որոշակի սոցիալական ոլորտներ: «Չի կարող խոսք […]

̰
Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

19:34 21.06.2018

Երևան քաղաքում 2018-ի ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն […]

̰
Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով. Արարատ Միրզոյան

16:32 17.06.2018

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը. «Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988֊91թթ մեր ազգային֊ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։ ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել […]

̰
Արարատ Միրզոյանը եվրոպական ընկերությունների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներ ներգրավելու կոնկրետ նախագծեր

22:31 15.06.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ` հանդիպումներ ունենալու մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։ Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում. «Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես, կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող մի քանի […]

̰
Արարատ Միրզոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

22:12 15.06.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Այս մասին Միրզոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Հանդիպեցի ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ։Եվ ես, և պրն. դեսպանը ընդգծեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի […]

̰
Արարատ Միրզոյանը կմեկնի Իտալիա՝ ներդրումներ ներգրավելու նպատակով

12:53 11.06.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հունիսի 11-14-ը աշխատանքային այցով գործուղվել են Իտալիա: Նրանք Հռոմում հանդիպումներ կանցկացնեն, որոնց նպատակը կլինի ներդրումներ ներգրավելը: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի ճանապարհածախսը և գիշերավարձը վճարում է հրավիրող կողմը:

̰ ̰
20 մլն դրամն ուռճացված թիվ է. Արարատ Միրզոյանը` Դուշանբե այցի մասին

20:41 07.06.2018

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտը նախկինում այնպիսի նպատակների համար է օգտագործվել և այնպիսի հաճախականությամբ, որ ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլև քաղաքականության հետ», – հունիսի 7-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Դուշանբե կատարած այցին: Փոխվարչապետը վստահեցրեց, որ իր ասածն ապացուցող փաստեր կներկայացնի: Ինչ վերաբերում է շրջանառվող […]

̰
Հնարավոր է, կոռուպցիայի մեջ թաթախված անձանց նոր անուններ հրապարակվեն. Արարատ Միրզոյան

20:30 07.06.2018

ԱԺ-ում այսօր՝ հունիսի 7-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Արմեն Աշոտյանը կոշտ քննադատություն էր հնչեցրել ծրագրի հասցեին՝ ասելով, որ դա օգնություն է իրենց կողմից: Այդ քննադատություններին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Աշոտյանն իրեն հատուկ բացառիկ արտիստիզմով հնչեցրեց որոշ դրույթներ, որոնք չկարողացան ամբողջությամբ երևալ արտիստիզմի ներքո, և եթե ավելի սթափ դատողությամբ քննարկենք ասածների […]

̰
Հայաստանում բիզնեսի ծավալմանը խոչընդոտող հարցերը մեկ օրում լուծվել են. Արարատ Միրզոյան

10:50 07.06.2018

Մի քանի հարցեր կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի ծավալմանը Հայաստանում. դա նախ եւ առաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին եւ իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտնում է News.am-ը: «Օրինակ եթե ես՝ առաջին փոխվարչապետս, ունենամ որեւէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն, […]

̰
Առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում. Արարատ Միրզոյանը հանդիպել է ակտիվիստներին

10:34 06.06.2018

Ամուլսարի խնդիրն այն խորությամբ, որը ներկայացվեց, մտահոգեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Հայտարարություն հնչեց, որ առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում: Այս մասին գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի համանախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում. «Երեկ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հնարավորության դեպքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, սակայն, քանի որ այս հարցերով անմիջապես զբաղվում էր Արարատ Միրզոյանը, ուստի, մինչև գիշերը ժամը […]

̰
Արարատ Միրզոյանը պատասխանել է «թիվ 1 բորտով» թռչելու մասին մեղադրանքներին

23:57 01.06.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դուշանբե կատարած այցին: Այսօր «Հրապարակ»-ում քննադատություն էր հնչել առ այն, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Դուշանբե էր մեկնել վարչապետին սպասարկող «թիվ մեկ բորտով»: Ստորև ներկայացնում ենք փոխվարչապետի գրառումը. «Ավարտվեց մայիսի 31 – հունիսի 1 Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել

14:40 28.05.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, ուղիղ 100 տարի առաջ այս օրը հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերահաստատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ Հայաստանի մասին երազանքը։ Չնայած առկա գերծանր ռազմական, սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրադրությանը՝ […]

̰
Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան

16:20 22.05.2018

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներ դեռ հստակ չեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ժամկետների մասին դեռ չի խոսի:

̰
Առաջին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում. Արարատ Միրզոյան

17:18 21.05.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ «առաջին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում»։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է զինկոմիսարիատի աշխատակիցների հետ

18:13 16.05.2018

Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող աշխատակիցներին: Միրզոյանը նշել է, որ լուծումն այնպիսին պետք է լինի, որից կշահի թե՛ պետությունը, թե՛ զինկոմիսարիատների աշխատակիցները:

̰
Դադարեցվել են Արարատ Միրզոյանի պատգամավորական լիազորությունները

17:00 14.05.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն արձանագրություն է ստորագրել, որով դադարեցվել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի պատգամավորական լիազորությունները:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է կաթ արտադրողների և մթերողների հետ

17:00 13.05.2018

Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում հայտնել է, որ կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով մի շարք հանդիպումներ է ունեցել կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։

̰
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կենսագրութունը

18:27 11.05.2018

Մայիսի 11-ին փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երևանում։ 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

̰
BACK_TO_TOP