«Արարատ, բարև». Հայկ Դեմոյանը բաց նամակ է գրել Արարատ Միրզոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

«Արարատ, բարև». Հայկ Դեմոյանը բաց նամակ է գրել Արարատ Միրզոյանին

20:57 18.07.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ուղղված ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:

Ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ.

«Հայտնի միջադեպից երեք օր առաջ, հունիսի 23-ին, Արարատ Միրզոյանին ուղղված իմ նամակ-ուղերձն այս անգամ ստիպված եմ հղել բաց նամակի տեսքով՝ ակնկալելով շուտափույթ արձագանք կառավարության կողմից:

Նշեմ, որ մինչ օրս կրթության և գիտության նախարարությունը որևէ հստակ դիրքորոշում չի որդեգրել և որևէ լուծում չի առաջարկել իմ կարգավիճակի և թանգարանում որոշ անձանց կողմից թույլ տված գործողությունների կապակցությամբ: ՀՑԹԻ շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է շուտափույթ լուծումներ՝ նոր միջադեպերից խուսափելու համար…

Նշեմ նաև, որ փոխվարչապետը, մինչ իմ պաշտոնավարումը, աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Հայոց ցեղասպանության թեմայով:

Արարատ բարև

Հուսամ ամեն ինչ կարգին է քո մոտ անցումնային այս դժվարին փուլում: Մեր նախկին համագործակցությունը հաշվի առնելով, ինչպես նաև անտեղի լարվածությունից ու թյուրիմացությունից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, այս նամակ-հաղորդագրությունս հասցեագրում եմ քեզ:

Այս պահին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ստեղծված անորոշ ու լարված իրավիճակը ամեն պահի կարող է վերաճել խիստ անցանկալի մի իրադրության, որի արձագանքները ցավոտ ու վարկաբեկիչ կարող են լինել բոլորիս համար: Ես ձեռնպահ եմ մնում կտրուկ հայտարարություններից և չեմ դիմում որևէ գործողությունների, լիովին հասկանալով նաև ձեր վիճակն ու ստեղծված իրադրությունը:

Միաժամանակ, ինձ համար առնվազն անհասկանալի է ԿԳՆ-ի ու Արայիկի բռնած դիրքը իմ ու ՀՑԹԻ հանդեպ: Վարչապետին ուղղված նամակում հանգամանալիորեն նկարագրել եմ իրավիճակը, սակայն բաց տեքստով չէի կարող շարադրել որոշ դրվագներ, որոնց հանրայնացնումը ներկա իրավիճակում կարող է հանգեցնել լուրջ ու անցանկալի հետևանքների: Պատմելու ու մանրամասնություններ ներկայացնելու հրատապ անհրաժեշտություն կա այս պահին:

Դա կարող է մեղմել իրավիճակը և շատ անորոշ ու մութ հարցերի հստակ պատասխաններ տալ: Եթե կա որևէ դիրքորոշում կոնկրետ իմ պահով, խնդրեմ, պատրաստ եմ լսել ու քննարկել ցանկացած կարծիք և նույնիսկ մեղադրանք՝ բաց ու հրապարակային ձևաչափով: Կարծում եմ, որ մեր հանդիպումը կարող է շատ հարցերի պատասխանը տալ ու կկարողանանք խուսափել վտանգավոր ու անցանկալի զարգացումներից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP