10:34 06.06.2018
Ամուլսարի խնդիրն այն խորությամբ, որը ներկայացվեց, մտահոգեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Հայտարարություն հնչեց, որ առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում: Այս մասին գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի համանախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում.
«Երեկ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հնարավորության դեպքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, սակայն, քանի որ այս հարցերով անմիջապես զբաղվում էր Արարատ Միրզոյանը, ուստի, մինչև գիշերը ժամը 23:00 քննարկումներից հետո որոշում կայացվեց հանդիպել պարոն Միրզոյանի հետ:
Ջերմուկի բողոքող բնակիչների հետ էին նաև «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության և ՀԲՃ-ի ներկայացուցիչները:
Խնդիրն այն խորությամբ, որը ներկայացվեց, մտահոգեց փոխվարչապետին, քանի որ իմ կարծիքով իրենք այդ հրատապությամբ և կարևորությամբ չէին վերաբերում Ամուլսարի ոսկու հանքի խնդրին: Հայտարարություն հնչեց, որ առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում:
Մինչ մեր հետ հանդիպելը Կառավարությունը մտածում էր իրականացնել տեսչական ստուգում, որը խոշոր հաշվով ստուգելու էր, թե ինչքանով է համապատասխանում տեղում կատավող աշխատանքը փաստաթղթում գրվածի հետ, սակայն մեր պնդումներից և փաստարկներից հետո եկանք ընդհանուր հայտարարի, որ ստուգումների բովանդակությունն ավելի լայն կլինի:
Առաջիկա 2-3 օրերի ընթացքում կհրապարակեմ խնդիրների այն ողջ ասպեկտը, որը պատկերացնում ենք, որ պետք է լինի այդ հանձնաժողովի, կամ Լիազոր մարմնի կողմից ստեղծված խմբի իրավասության մեջ: Ստուգումների այս մոդելն ամենամեծ ձեռքբերումն էր, որն այս պայքարի օրերի ընթացքում կարողացանք ֆիքսել:
Ստուգումների ժամանակացույցի հետ կապված:
Քանի որ փաստացի Կառավարության ծրագիրը գրելն առաջնահերթ էր ժամկետների տեսանկյունից, ուստի, այն գրելուց հետո Կառավարությունն անցել է մնացած հրատապ հարցերի լուծմամբ զբաղվելուն և նախորդող 10 օրերի ընթացքում չի կարողացել օբյեկտիվ արձագանքնել մեր բողոքին: Հրատապ հարցերից մեկն էլ տեսչական մարմինները նախարարությունների ենթակայությունից դուրս բերելն ու Կառավարությանն առընթեր սարքելն է, որի փաստաթղթավորումն որոշակի ժամանակ է պահանջում: Այս պահի դրությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փաստաթղթավորումը կավարտվի 7-10 օրվա ընթացքում, որից հետո ևս 10-15 օր է անհրաժեշտ Ամուլսարի վերաբերյալ ստուգումներն իրականացնելու հարցում:
Իմ սուբյեկտիվ կարծիքով այդ ստուգումների համար պահանջվելու է առնվազն 3-4 շաբաթ և մոտ 1 շաբաթ էլ անհրաժեշտ է լինելու հանձնաժողովի կազմը հստակեցնելու համար:
Փաստացի, քանի որ ստուգումների ձևաչափը հստակեցված է և մեր պատկերացրած հանրային ու մասնագիտական լայն ներգրավվածությունն այդ հանձնաժողովում երաշխավորված է, ուստի, Ջերմուկի բնակիչները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները:
Դաշտամիջյան ճանապարհներ փակելու մեր «գործիքները» միշտ մեզ հետ են և Կառավարությանը 1-1.5 ամիս ժամանակ տալը լիովին տրամաբանված համարելով ու վստահելով անցնում ենք մեր առօրեական գործերին:
Քանի որ խոսեցինք, քննարկեցինք ու հասկացանք միմյանց, ուստի, Բնապահպանության նախարարի այսօրվա Ջերմուկ գալու պլաններն արդեն ժամանակավրեպ են: Նման այց ամենայն հավանականությամբ չի լինելու: Մինչև կեսօր տեղեկատվությունը վերջնական կհաստատվի, որի մասին Ձեզ տեղյակ կպահեմ:
ՀԳ․ Դուք չգիտեմ ինչ եք անելու, ես գնամ տուրիզմի ոլորտի վիճակագրություն հավաքեմ, որ հանձնաժողովին բնապահպանական հիմնախնդիրներից բացի նաև այլ նյութեր ներկայացնելու հնարավորություն ունենանք»:
https://www.facebook.com/galstyan.vazgen/posts/1831352240255546
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...