09:22 06.03.2019
Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Հիմա էլ մեկը մեկին խոսացնում, գնահատական են տալիս ու ոգևորում են։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Երեկ փաստերով հիմնավորեցի, որ ոչ մի զոհ չի պահվել ու չի կարող պահվել։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատախազությունը, որտեղ մանրամասն ներկայացրեց ամեն ինչ։ Դուք ոչ մի փաստ այդպես էլ չբերեցիք, որ պետական կառույցները ինչ որ բան թաքցրել են։
Ի դեպ, պետական տարբեր կառույցներ այս հարցում միասնական են գործում, քննչական մարմնի և դատախազության հայտնելը ևս թափանցիկություն է նշանակում։ Հիմա էլ չեք հասկանում, թե ինչ ասել է ծառայության հետ կապ չունեցող մահ։ Չեմ զարմանում, որ չեք հասկանում, բայց ներկայացնեմ. զինծառայողներն անձնական կյանք էլ ունեն, որը կապ չունի ծառայության հետ։ Կրկնում եմ, հեռու մնացեք զոհերի շահարկումից»։
18:38 01.08.2025
46-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել է կանեփի 230 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:30 01.08.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16։40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...
18:23 01.08.2025
Հուլիս ամսին Շիրակի մարզում ծնվել է 199 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հուլիս ամսին ծնվել է 199 երեխա։ 108 տղա է լույս աշխարհ եկել, 91՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...
18:16 01.08.2025
Շիրակի մարզպետը ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ ՄինասյանինՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։ Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված […] ...
18:12 01.08.2025
Անիի համայնքային ոստիկանները անասնագողության դեպքեր են բացահայտելՆախկինում կատարաված հանցագործությունների բացահայտումը ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այդպիսի երկու դեպք բացահայտել են Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ Ապրիլի 1-ին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քարաբերդ գյուղի բնակիչը հայտնել էր, որ գոմից երեք ոչխար են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գոմի դուռը բացելու միջոցով գողացել են […] ...
18:06 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիներիՕգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու։ Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության […] ...