13:52 29.05.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», ծանոթացել է ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի հնարավարություններին, զինծառայողների բուժման ընթացքին ու զրուցել նրանց հետ: Նախագահը նշել է՝ վերականգնողական բուժումն ավարտելուց հետո պետք է օրենսդրական ուղիներ գտնել, որպեսզի այդ զինծառայողները ոչ թե պետության թոշակի հույսին ապրեն, այլ ունենան աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ:
15:01 28.05.2018
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևանում էր: Նա մասնակցել է «Երևան, իմ սեր» հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Բարեգործական ակցիայի ժամանակ 100 լսողական սարքեր են բաժանվել փոքրիկներին: Միջոցառմանը մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, որի հրավերով երգիչն եկել էր Երևան, ինչպես նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բարեգործական ծրագիրը, […]
12:39 28.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ: Նախագահի ուղերձում ասված է. Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն […]
12:36 28.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ: Նախագահ Սարգսյանը կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ […]
21:35 26.05.2018
Հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը Երևանում ընթրում է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 71-ամյա հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքեր արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Մինչ այս News.am-ը հրապարակել էր նաև լուսանկարներ և տեսանյութ երաժշտի Երևան ժամանման վերաբերյալ:
21:20 26.05.2018
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և […]
16:04 26.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Անկախության հրապարակում մասնակցել է Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Նախագահը Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ: Արմեն Սարգսյանի խոսքով հայ-վրացական բարեկամությունը […]
13:15 26.05.2018
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թևակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի […]
12:31 25.05.2018
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր՝ մայիսի 25-ին, նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Թբիլիսի: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, և տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:
19:44 24.05.2018
«Հանրապետության նախագահը երեխաների հետ իրեն պետք է երեխա զգա, պատանիների հետ պետք է զգա պատանի, և եթե կարիք կա, իրենց հետ պետք է խոսի և պարի, մեծերի հետ պետք է իրեն պահի որպես մեծ, զինվորի հետ՝ որպես զինվոր», – երեխաների հետ պաղպաղակ ուտելու իր նախաձեռնության մասին այսօր լրագրողների հարցին պատասխանելիս ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
19:22 24.05.2018
Որպես Հայաստանի նախագահ՝ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կարծիք հայտնել այն մասին՝ արտահերթ ընտրութուններ պետք են, թե ոչ։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի Ազգային Ժողովում։ Այս մասին նախագահն այսօր ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։
13:29 23.05.2018
Քիչ առաջ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությանը խաղաղ երթի անդամները հասան նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր: Նրանց դիմավորեց անձամբ նախագահը:
16:00 21.05.2018
Վիգեն Սարգսյանը խորհուրդ է տվել միավորներ չվաստակել նախկինների կատարած աշխատանքը սևացնելով։
14:03 21.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին:
13:24 21.05.2018
SHANTNEWS.am- ն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 14:00-ից, սկսվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորությունը: Գրետա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Արարատ գյուղի եկեղեցում: Առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում Սարգսյաններին ցավակցելու է եկել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
13:00 21.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:
17:07 20.05.2018
Այսօր ժամը 17 -ից սկսվել է Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Գրետա Սարգսյանին վերջին հրաժեշտը տալու են գալիս ընտանիքի բարեկամները, ընկերները, ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ:
17:35 19.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։
17:02 17.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն-Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:
13:56 10.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
11:15 09.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է.