15:04 03.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի և Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին և երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի […]
08:58 03.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն անցկացրել է Ծաղկաձորում, ինչպես միշտ՝ ընտանեկան միջավայրում, ընտանիքի անդամների և ընտանիքին մոտ կանգնած մի քանի հյուրերի հետ։ Օրվա ընթացքում նրան են այցելել մտերիմները, այդ թվում և՝ ղարաբաղյան բարձր շրջանակներից, ՀՀԿ կուսակիցները։ Այս անգամ բոլորը մեկ մարդու նման իրենց պարտքն են համարել զանգահարել և շնորհավորել, «մի քանի […]
10:08 30.06.2018
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
22:44 29.06.2018
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք ողջունել են միմյանց, ապա նաև լրագրողներին և գնացել բանակցային սենյակ։ Հանդիպման տեսանյութը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարությունը YouTube-ի իր ալիքում։ Պետքարտուղարությունն այսօր ավելի վաղ հաստատել էր, որ Պոմպեոն հանդիպելու է նախագահ Սարգսյանի հետ:
21:05 29.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրու բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է այն կարևոր դերը, որն ունեցել […]
17:07 29.06.2018
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ հաջորդ շաբաթ պաշտոնապես դիմելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս անվավեր ճանաչի ՀՀ նախագահի նախկին հրամանագիրը: «Իրավական պետության կարևորագույն սկզբունքներից է օրինականության սկզբունքը: Ըստ այդմ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն […]
14:36 29.06.2018
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում և հարցուպատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաև այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, […]
12:15 29.06.2018
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իրէջում գրառում է կատարել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին, որտեղ հայտնել է, որ Արթուրը` Ասատրյանն, իր ընկերն է և ինքը հպարտորեն բարձրաձայնում է այդ մասին: «Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը. բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ, ընդ որում, արտերկրում և հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ թե ինչ ոգևորությամբ […]
23:22 28.06.2018
Հայ նկարիչ և դիզայներ Ռուբեն Մալայանը պատմել է հունիսի 27-ի մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Սմիթսոնյան փառատոնի բացման ժամանակ։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հայաստանին և Կատալոնիային նվիրված Սմիթսոնյան փառատոնի բացման ժամանակ Իսպանիայի դեսպանը (ով անձամբ էր իրեն հրավիրել-Մալայան) հանդես է եկել ելույթով, որում ասել է, որ Իսպանիայում […]
19:18 28.06.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խմբի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
11:00 28.06.2018
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, որը իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա մյուս […]
16:13 27.06.2018
«Մենք հաղթելու ենք։ Աշխարհին ցուցադրելու ենք ոչ միայն հայկական ոճի հեղափոխություն, կարող ենք ոչ միայն կառուցել նոր պետություն ու այն անվանել նոր Հայաստան, այլև որ նոր Հայաստանը լինելու է հզոր պետություն, պետություն, որով հպարտանալու ենք»,- Վաշինգտոնում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել հայ-ամերիկյան հարաբերությունների 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։ […]
14:36 27.06.2018
Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հունիսի 26-ին, մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արևելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը: Այս […]
10:55 27.06.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած՝ Դատական դեպարտամենտում ծառայության մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների […]
10:45 27.06.2018
Աշխարհահռչակ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպման մասին Լապշինը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Վաշինգտոնում ծանոթացել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ. զարմանալիորեն բաց, կենսախինդ մարդ: Հ.Գ. Վաղը սպասում ենք ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներում. «Լապշինը լիովին ինքնահանձնվել է: Հաղթական Նեֆթեստանի հետախուզությունը նախագահի հետ լուսանկար է որսացել, նշանակում է՝ հաստատ փող […]
17:24 26.06.2018
Փարիզ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների՝ Dassault systemes-ի, Channel-ի, Crédit Agricole բանկի, Aéroport de Paris-ի, Lactalis group-ի, CNIM-ի, Egis-Group-ի, Surys-ի ղեկավարների հետ: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար […]
09:24 26.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաև արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։ Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն […]
18:42 25.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ ուկրաինա-հայկական երկխոսության արդյունավետ շարունակման անհրաժեշտության մեջ՝ ի շահ մեր երկու պետությունների ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ»:
18:29 25.06.2018
Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որում բերման է ենթարկվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Այս լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովա փողոցից»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը […]
20:16 23.06.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: Ուղերձում նշվում է. «Մեծարգո՛ պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:
19:47 23.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ: «Մեծարգո պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։ Վստահ եմ, որ երկար տարիների Ձեր փորձն ու մասնագիտական բարձր կարողություններն ըստ արժանվույն ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»,- […]
17:10 23.06.2018
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։ Ուղերձում ասված է․ «Հարգելի՛ պարոն նախագահ, Ձեր ծննդյան առթիվ պատիվ ունեմ Ձեզ փոխանցելու անկեղծ շնորհավորանք ու լավագույն մաղթանքներ։ Հայաստանը Չինաստանի ավանդական բարեկամական գործընկերն է։ Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն, դինամիկ և հաստատուն զարգանում են, անընդհատ խորանում է քաղաքական փոխվստահությունը, […]
16:47 23.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:
14:26 23.06.2018
Ծննդյան 65-ամյակի առիթով նախագահ Արմեն Սարգսյանը հոբելյանի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Բակո Սահակյանի ուղերձում ասված է․ «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի […]
13:46 23.06.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ծննդյան 65-ամյակի առթիվ: Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի՛ Արմեն Վարդանի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, խորը գիտելիքներն ու մասնագիտական որակները կդառնան հայկական պետականության կայուն զարգացման երաշխիքը: Վստահ […]
13:23 23.06.2018
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շնորհավորական ուղերձում ասված է․ «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։ Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։ Սրտանց մաղթում եմ Ձեզ, […]
10:43 23.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր […]
19:54 22.06.2018
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից Հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին […]
14:35 21.06.2018
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին «Արմենպրես»-ի հարցերին: Ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ. – Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումների նպատակով մեկնել է արտերկիր և պատրաստվում է պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ ունենալ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում: Արդյո՞ք […]
14:38 18.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին […]