12:00 18.06.2018
«Էս էն վիճակն է, որ մարդ ասում է` աչքի տեսածին չի ուզում հավատալ: Սա մեծ հարված էր մեր համատեղ անցած գործունեությանն ու հարաբերություններին: Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա էս ամեն ինչին: Սպասենք նյութերը կգան` կուսումնասիրենք: Իհարկե կա նաև անձեռնմխելիության հարց, սպասենք իրավական գնահատականներին: Միևնույն ժամանակ պետք է այնպես արվի, որ չուրախացնենք մեր թշնամիներին: Պատկերացնո՞ւմ եք […]
14:31 14.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, […]
14:11 14.06.2018
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր՝ շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը կարևորել […]
08:45 14.06.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար: Հայտարարությունը զետեղվել է կուսակցության պաշտոնական կայքում: «2018 թվականի հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությունը հաստատեց բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) բելառուսա-ադրբեջանական գործարքը: Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կանխել Հավաքական անվտանգության […]
16:56 13.06.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահները քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Ավելի վաղ հայտնել էիք, որ Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք:
16:10 13.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը, ով գտնվում է Արցախի Հանրապետությունում, այցելել է Դադիվանք: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայանության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վանական համալիրում: Այնուհետև Արմեն Սարգսյանը շփվել է այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ:
09:52 13.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից
21:40 12.06.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արամ Հակոբյանը և Արզուման Հարությունյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ: Նախագահը հրամանագրերը ստորագրել է՝ «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի»: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել և ծառայությունից արձակվել […]
12:34 12.06.2018
Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, նախագահ Արմեն Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր […]
11:42 12.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, […]
17:19 11.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին: Հանրապետության նախագահն ու հյուրերը զրուցել են «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի եւ հետագա անելիքների մասին: Անդրադարձ է եղել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ձեռքբերումներին ու հաջողություներին, ինչպես նաև նոր նախաձեռնություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ոգևորված է կենտրոնի գործունեությամբ, և […]
23:45 10.06.2018
Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին: Որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն […]
21:20 10.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը: Նախագահը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է. ««Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ: Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի […]
21:23 08.06.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ։ Կարգադրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը. 1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի […]
16:34 08.06.2018
2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները ցույց և նստացույց են սկսել Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի մոտ: Ցուցարարները պահանջում են, որ դատարանն արտահերթ նիստ հրավիրի և անհապաղ ազատ արձակի բոլոր ամբաստանյալներին: Դժգոհությունների պատճառ է դարձել դատական նիստի հետաձգումը: Ցուցարարներն ասում են, որ եթե արտահերթ նիստ չհրավիրվի և […]
13:53 08.06.2018
Tert.am-ը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը հարցեր էր ուղղել Հայաստանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Հարցերից մեկը վերաբերում էր Ամուլսարի հանքարդունաբերական խնդրին: Ինչպե՞ս է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ամուլսարի ուղղությամբ հարցին, նախագահը պատասխանել է. «Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված […]
10:18 08.06.2018
Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդյունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, ինչպես է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը: […]
16:32 07.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում: Իր կողմից […]
13:58 07.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», […]
14:49 06.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ անդամի ընտրության ժամկետին վերաբերող իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահի դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ […]
12:14 06.06.2018
Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է թագավոր Կարլ Գուստավ 16-րդին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից: Շնորհավորական ուղերձում ասվում է. Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես […]
19:32 05.06.2018
«Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի 28 շրջանավարտներ այսօր՝ հունիսի 5-ին, արժանացան Կրթության հավասարության դեսպանի կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և դեսպաններ։ «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցները երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքների՝ հիմնականում այն դպրոցներ, որտեղ կա համապատասխան ուսուցիչների […]
19:14 05.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 5-ին, շրջայց է կատարել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Նրա հետ էր նաև կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Շատ տպավորիչ այցելություն էր: Նախկինում նույնպես այցելել էի համալսարան, բայց նախորդ այցելությունից մինչ օրս հսկայական փոփոխություններ տեսա»,- ասաց նախագահը: Նա նաև թենիս է խաղացել ուսանողների հետ:
14:20 05.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, ըստ […]
14:33 04.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ […]
20:15 01.06.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է գրության տեքստը, որը մայիսի 24-ին ուղարկվել է […]
17:13 31.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ զբաղվող «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտ կոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում, ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված […]
16:45 31.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը: Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր […]
17:52 29.05.2018
«Հայաստանի առողջապահության համակարգում պետք է բացառվեն կոռուպցիոն երևությները»,- այսօր ԵՊԲՀ մասնագետների հետ հանդիպման ժամաակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ ցանկացած ժողովրդավարական զարգացած պետության հիմքը կրթությունն ու առողջապահությունն են: «Իսկ լավ բժիշկը նախ պետք է լինի լավ քաղաքացի: Այսինքն՝ պետք է լինեն քաղաքացի, որոնց համար պետք է բացառված լինեն էդ կոռուպցիոն […]
15:34 29.05.2018
«Հրավերը ստացել էի, գիտեի՝ ինչի մասին է, ուզում էի իմ աչքով տեսնել, դրանից բացի՝ երեկ նշում էինք Առաջին հանրապետության 100-ամյակը, և գնացինք Սարդարապատ, մեծ համերգ ունեցանք: Ե՛վ համերգի, և՛ Սարդապարատի արարողության հիմքում կանգնած է մեր հերոս զինվորը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երբ այցելել էր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: Նախագահը […]