12:45 10.04.2018
Ինչպես հայտնի է, երեկ կայացել է ՀՀ 3-րդ հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա չեն եղել ո՛չ առաջին և ո՛չ էլ երկրորդ նախագահները: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից շնորհավորական հայտարարություն է տարածվել, իսկ ինչի՞ մասին է վկայում Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը, հարցրել են լրագրողները քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին.
12:28 10.04.2018
Հանրապետության չորրորդ նախագահը պատասխանել է, որ հասարակության գեղեցիկ կեսն ակտիվ մասնակցում է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքին՝ չհաշված ավանդական «կանացի» ոլորտները՝ առողջապահությունն ու կրթությունը:
10:56 10.04.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Կարեն Քոչարյանին լրագրողները հարցրել են, թե ինչի՞ համար Արմեն Սարգսյանը համաձայնել դառնալ ՀՀ նախագահ:
19:54 09.04.2018
«Ունեցանք այսօր երդմնակալություն, որը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից, և ուրեմն շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին»-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ Արմեն Սարգսյանը կկարողանա իր դիվանագիտական պետական փորձով ու փափուկ խոսքով Հայաստանում փոփոխություններ կատարելու առաջարկներ անել:
19:11 09.04.2018
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնակալությանն այսօր անդրադարձել են նաև միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես, The New York Times-ը, The Washington Post-ը, ABC News-ը, Business Insider-ը, վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությանը, գրել են, որ նոր նախագահի երդմնակալությամբ Հայաստանն անցում կատարեց մի համակարգի, որտեղ նախագահն ավելի թույլ իշխանություն ունի:
16:45 09.04.2018
Սադոյանի պնդմամբ՝ Արմեն Սարգսյանի լիազորությունները շատ մեծ չեն ու հավասարազոր են Անգլիայի թագուհու լիազորություններին, սակայն մյուս կողմից՝ նրա համոզմամբ, որոշակի հնարավորություններ կան, որպեսզի Արմեն Սարգսյանը դառնա ոչ թե միայն Հայաստանի, այլ ամբողջ հայության նախագահը, իսկ դա, ըստ Արշակ Սադոյանի, մեծ լիազորություններ ու գործունեություն ծավալելու լրացուցիչ հնարավորություններ կտա Արմեն Սարգսյանին:
15:50 09.04.2018
«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ, ու շատ հաճախ նաև նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»,- նշել է Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ:
15:41 09.04.2018
Իր երդմնակալության արարողությանը ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առաջ:
15:33 09.04.2018
Արմեն Սարգսյանը ստորագրել է նախագահի պաշտոնում իր առաջին հրամանագիրը, որով ընդունել է կառավարության հրաժարականը:
14:55 09.04.2018
Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
14:32 09.04.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
14:06 09.04.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունից առաջ տիկնոջ հետ առավոտյան հյուրընկալվել է նախագահի նստավայրում:
14:03 09.04.2018
Նախագահի խոսքերով՝ պետք է անենք հնարավոր ամեն ինչ արհեստական հակասությունների վերացման և հայության հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։
13:52 09.04.2018
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
13:25 09.04.2018
Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ իրենց ուժ է տալիս հավատը Հայաստանի քաղաքացիների ու աշխարհի հայերի հանդեպ։
11:17 09.04.2018
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:
11:06 09.04.2018
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված երդմամբ:
10:35 09.04.2018
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու արարողությունից առաջ տիկնոջ հետ առավոտյան հյուրընկալվել է նախագահի նստավայրում: