11:38 10.04.2018
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է Արցախի խնդրին:
«Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս ընթացքը». այս հարցին Հայաստանի 4-րդ նախագահը պատասխանել է, որ, վերջին հաշվով, տարածաշրջանային բոլոր հակամարտություններն էլ լուծվում են, դրանք բոլորն էլ հաղթահարելի են, պատմությունը ավելի բարդ ու դաժան հակամարտություններ է տեսել:
«Արդեն 25 տարուց ավելի բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և հիմնված են այն սկզբունքների վրա, որոնք առաջարկել են համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Որպես համանախագող երկիր Ռուսաստանը առանցքային դեր է խաղում հակամարտության կարգավորման հարցում: Հիշեցնեմ, որ 24 տարի առաջ զինադադարի եռակողմ համաձայնագիրը կնքվեց շնորհիվ հենց Ռուսաստանի միջնորդության: Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են խնդրի բացառապես խաղաղ լուծմանը: Ակնհայտ է, որ իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է նախևառաջ քաղաքական կամք: Հայաստանը իր կողմից ամեն ինչ անում է խաղաղությանը հասնելու համար և հույսը չի կորցնում, որ Ադրբեջանը ևս նույն կերպ կվարվի»,- նշել է Արմեն Սարգսյանը:
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...