19:54 09.04.2018
«Այսօր ապրիլի 9-ն է: 5 տարի առաջ այս օրը ունեցանք զույգ երդմնակալության արարողություններ՝ մեկը այստեղ՝ պաշտոնական, մեկը Հրապարակի վրա, և հրապարակի երդմնակալությունն այն էր, որ մենք մերժում ենք սուտը և կեղծիքը»,-4-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հիշել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով 2013 թվականի նախագահական ընտրություններում պարտվեց Սերժ Սարգսյանին:
Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ` անցած 5 տարիներին տարբեր հեքիաթներ հյուսվեցին, բայց հիմա՝ 5 տարի անց, Հայաստանում կա նոր ընտրակարգ, որը թեև Հովհաննիսյանի բնութագրմամբ` դարձյալ կեղծիքի վրա է հիմնված, սակայն դե ֆակտո նոր ընտրակարգ է, որի շնորհիվ նոր նախագահ ընտրվեց:
«Ունեցանք այսօր երդմնակալություն, որը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից, և ուրեմն շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին»-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ Արմեն Սարգսյանը կկարողանա իր դիվանագիտական պետական փորձով ու փափուկ խոսքով Հայաստանում փոփոխություններ կատարելու առաջարկներ անել:
Թեև ընդդիմադիրներից շատերը կասկածի տակ են դնում Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցը, պնդելով, որ վերջինս այդպես էլ վերջին վեց տարիներին ՀՀ քաղաքացի հանդիսանալու փաստաթղթային ապացույց չներկայացրեց, այդուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանը նրան լեգիտիմ նախագահ է համարում, պնդելով, որ եթե ինքը լիներ, ապա իր բոլոր փաստաթղթերը վերից վար կստուգեին:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...