TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Աֆղանստան

Հարձակում Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա. կան զոհեր և վիրավորներ

13:52 11.02.2020

Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչը հարձակում է գործել ռազմական ակադեմիայի վրա: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Ականատեսների փոխանցմամբ՝ եղել է պայթյուն, որին հաջորդել են նաև կրակոցներ: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

̰
Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվի կրճատման մասին. Լինդսի Գրեհեմ

17:00 17.12.2019

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվաքանակի կրճատման մասին: Նա նշել է, որ դա կարող է սկսվել մինչև այս տարեվերջ: Այս մասին հայտնել է Global News-ը: Գրեհեմի խոսքերով՝ նախագահ Թրամփը զինվորականների թիվը 12 հազարից կկրճատի մինչև 8600-ի: Միևնույն ժամանակ, Գրեհեմը հանդես է եկել […]

̰
Պայթյուն Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ

12:20 19.10.2019

Աֆղանստանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Զոհվել է 62, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել Նանգանհար նահանգի մզկիթներից մեկում: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի ժամանակ մզկիթում եղել է մոտ 300 մարդ: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

̰
Աֆղանստանի կառավարությունն ու «Թալիբան»-ի ներկայացուցիչները համաձայնեցրել են «ճանապարհային քարտեզը»

14:21 09.07.2019

Աֆղանստանի կառավարությունն ու «Թալիբանը» հավանություն են տվել «ճանապարհային քարտեզին», որը հնարավորություն կտա խաղաղ եղանակով կարգավորել երկարատև, արյունալի հակամարտությունը: Բանակցող կողմերը համատեղ հռչակագիր են հրապարակել, որով պարտավորվում են հրադադար հաստատել, խաղաղ բնակչության շրջանում տուժածների թիվը հասցնել զրոյի և պաշտպանել կանանց իրավունքները: Այս մասին հայտնել է BBC-ն: Հռչակագրի համաձայնեցման ֆոնին այսօրվանից կշարունակվեն նաև ԱՄՆ-ի և «Թալիբանի» բանակցությունները: […]

̰
Աֆղանստանում 8 երեխա է զոհվել պայթյունից

22:20 11.05.2019

Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Ղազնի քաղաքում ռումբի պայթյունից առնվազն 8 երեխա է զոհվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Մուկուր թաղամասում: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունի պատճառով զոհվել է 8 երեխա, ևս 2-ը տուժել են: Աղբյուրը նշում է, որ դրսում խաղալիս երեխաները պատահաբար ակտիվացրել են «Թալիբան» շարժման զինյալների կողմից ստեղծված […]

̰
Աֆղանստանում ամերիկացի 4 զինվոր է զոհվել

11:21 09.04.2019

Աֆղանստանում զոհվել է ամերիկացի 4 զինվորական: Եվս մի քանի ամերիկացի զինվորականներ վիրավորվել են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի կայքը: Զինծառայողների մահվան պատճառ է դարձել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումը: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Բաղրամ քաղաքում: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Զինվորներին տրամադրվում է բժշկական օգնություն: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության քաղաքականության համաձայն`մահացածների անունները կհայտարարվեն նրանց հարազատներին տեղեկացնելուց հետո […]

̰
Աֆղանստանում պայթյուններ են որոտացել. կան զոհեր և վիրավորներ

20:16 06.04.2019

Աֆղանստանի արևելյան հատվածում գտնվող Ջալալաբադ քաղաքում երկու հզոր պայթյուններ են որոտացել, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պայթյունների պատճառները հայտնի չեն: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

̰
Հզոր պայթյուններ են որոտացել Աֆղանստանի մարզադաշտերից մեկում. կան զոհեր և վիրավորներ

17:18 23.03.2019

Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Լաշկարգահ քաղաքի մարզադաշտերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Ֆերմերի ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:

̰
Ահաբեկչություն Քաբուլում. կան զոհեր և վիրավորներ

11:27 15.01.2019

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 110 մարդ: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  

̰
Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել

19:50 11.12.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ ականատեսների՝ մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենա է պայթեցրել ռազմական ավտոշարասյան մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնում է «Թալիբան» ահաբեկչական շարժումը:

̰
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն. կան զոհեր և վիրավորներ

00:13 21.11.2018

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է խնջույքի սրահներից մեկում: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 60 մարդ:Այս մասին հայտնել է Daily Maily-ը: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Uranus խնջույքի սրահում: Այստեղ տեղի էր ունենում Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված հավաքը: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել: Հավելենք, որ Մուհամմեդ […]

̰
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 25 զոհ

13:06 31.10.2018

«Թալիբան» խմբավորումը հայտարարել է, որ իրենք են կործանել ուղղաթիռը:

̰
Աֆղանստանի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

17:58 20.10.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրությունները, մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 60-ը վիրավոր է: Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ ընտրատեղամասերից ծխի հաստ շերտեր են դուրս գալիս: Ընտրություններն արդեն 3 տարի է, ինչ հետաձգվում են բռնությունների […]

̰
Աֆղանստանում ուղղաթիռ է վթարվել. կան զոհեր

11:20 15.09.2018

Աֆղանստանի արևմտյան հատվածում 5 մարդ է զոհվել ռազմական ուղղաթիռի վթարի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Դեպքը տեղի է ունեցել Ֆարահ նահանգում: Ըստ տեղեկությունների՝ վթարային վայրէջք կատարող ուղղաթիռի ուղղությամբ կրակել են «Թալիբան» շարժման զինյալները: Ուղղաթիռի բոլոր 4 ուղևորները և օդաչուն մահացել են: Ֆարահ նահանգի քաղաքապետ Նասեր Մեխրին էլ […]

̰
Աֆղանստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 68-ի

15:24 12.09.2018

Ավելի վաղ հայտարարվում էր 32 զոհի մասին:

̰
Աֆղանստանում թալիբները շրջան են գրավել

13:26 10.09.2018

Իշխանությունները հաստատել են, որ նահանգի Համ Աաբ շրջանն անցել է թալիբների վերահսկողության տակ:

̰
Այսօր ՆԱՏՕ-ի երկրները կկենտրոնանան Աֆղանստանի վրա

15:03 12.07.2018

Հուլիսի 11-ին՝ գագաթաժողովի առաջին օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հորդորել էր իրենց տարեկան ՀՆԱ-ի 4 %-ը տրամադրել ռազմական ծախսերին՝ 2%-ի փոխարեն:

̰
Աֆղանստանում հրադադարի ավարտից հետո թալիբները հարձակում են գործել. կան տասնյակ զոհեր

15:45 20.06.2018

Թալիբները հարձակվել են տարբեր ուղղություններից և գրավել նահանգում տեղակայված ռազմաբազան։

̰
«Թալիբան»-ն ԱՄՆ-ին ուղիղ բանակցությունների կոչ է արել

12:46 13.06.2018

Իր ուղերձում Թալիբանի առաջնորդը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ն և «այլ զավթիչ ուժերը» պետք է հեռանան Աֆղանստանից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ խմբավորումը բանակցությունների դռները միշտ բաց է պահում:

̰
«Թալիբանը» Աֆղանստանում եռօրյա հրադադար է հայտարարել

11:11 09.06.2018

Հրադադարի մասին հայտնել էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին:

̰
Աֆղանստանում պայթյուն է տեղի ունեցել. կա 7 զոհ, շուրջ 1 տասնյակ վիրավորներ

17:32 04.06.2018

Որևէ ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատությունը:

̰
Պայթյուն, հրաձգություն. Աֆղանստանի ՆԳՆ-ի վրա հարձակում է տեղի ունեցել

17:31 30.05.2018

Երկրի ՆԳ նախարարության փոխանցմամբ՝ բոլոր 10 հարձակվողները, այդ թվում՝ 3 մահապարտ ահաբեկիչ, սպանվել են:

̰
ԻՊ խմբավորումը Քաբուլում նովրուզը տոնող ամբոխից քիչ հեռու ահաբեկչություն է իրականացրել. կա 26 զոհ

16:01 21.03.2018

Ահաբեկչին չի հաջողվել մոտենալ դամբարանին, քանի որ տոնախմբության առթիվ այնտեղ անվտանգությունն ուժեղացված է եղել:

̰
Աֆղանստանում երկու պայթյուն է որոտացել. կան զոհեր

15:22 19.03.2018

Աֆղանստանում մեկ օրում երկու պայթյուն է որոտացել, հայտնում է Tolo News-ը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել երկրի Ջելալաբադ քաղաքում: Դեպքի հետևանքով 3 մարդ է զոհվել: Մոտ մեկ ժամ անց էլ որոտացել է երկրորդ պայթյունը՝ Աֆղանստանի հյուսիսարևմտյան Գերաթ քաղաքում: Այստեղ մեկ մարդ մահացել է, ևս 7-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

̰
«Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանում մարզային շտաբ են գրավել. կան զոհեր

09:56 12.03.2018

Մարզային կենտրոնի և կառավարական գրասենյակների մոտ թեժ մարտեր են ընթանում:

̰
Աֆղանստանը պատրաստ է «Թալիբանը» ճանաչել որպես քաղաքական կուսակցություն

17:21 28.02.2018

Աշրաֆ Ղանին «Թալիբանին» առաջարկել է խաղաղության բանակցություններ սկսել և վերջ դնել երկարատև հակամարտությանը:

̰
Աֆղանստանում մի քանի ահաբեկչություն է իրականացվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

12:19 24.02.2018

Աֆղանստանում վերջին շրջանում ահաբեկչական հարձակումները բավականին հաճախակի են դարձել: Դրանց հիմնական պատասխանատուներն են «Թալիբան» և «Իսլամական պետություն» խմբավորումները:

̰
Աֆղանստանում մեկ օրում 70 ահաբեկիչ են ոչնչացրել

18:59 23.02.2018

Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում այդ երկրի ռազմաօդային ուժերը 73 թռիչք են կատարել

̰
Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի

14:04 29.01.2018

Հարձակումն իրականացրել էր 5 զինյալ, որոնցից 4-ը չեզոքացվել է:

̰
Ահաբեկիչները հարձակվել են Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա

09:12 29.01.2018

Դեպքի հետևանքով զոհվել է 2 զինվորական, վիրավորվել՝ 10: Անվտանգության ուժերը շրջափակել են դեպի ակադեմիա տանող բոլոր ճանապարհները:

̰
BACK_TO_TOP