Աֆղանստանում հրադադարի ավարտից հետո թալիբները հարձակում են գործել. կան տասնյակ զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Աֆղանստանում հրադադարի ավարտից հետո թալիբները հարձակում են գործել. կան տասնյակ զոհեր

15:45 20.06.2018

Թալիբները Աֆղանստանի արևմտյան Բադղիս նահանգում հարձակում են գործել, որի հետևանքով զոհվել է շուրջ 30 աֆղան զինվորական։ Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ նահանգի խորհրդի ղեկավար Աբդուլ Ազիզ Բեգի տարածած հայտարարության՝ թալիբները հարձակվել են տարբեր ուղղություններից և գրավել նահանգում տեղակայված ռազմաբազան։

Բացի այս հարձակումից, զինյալները հարձակվել են նաև տեղի ոստիկանական պահակակետի վրա։ Հարձակման հետևանքով կա 1 զոհ և 3 վիրավոր։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Սակայն «Թալիբան» խմբավորումը բավականին ակտիվ է Բաղդիս նահանգում և բազմիցս իրականացրել է նման հարձակումներ։

Հիշեցնենք, որ «Թալիբանը» հայտարարել էր Աֆղանստանում եռօրյա հրադադարի մասին՝ կապված Ուրազա Բայրամա մահմեդական տոնի հետ: Հրադադարի մասին հայտնել էր նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին՝ նշելով, որ մինչև հունիսի 20-ի երեկո առանց նախապայմանների կպահպանի հրադադարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում ոչնչացրել է 15 իսրայելցի զինվորականի

13:26 18.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում ոչնչացրել է 15 իսրայելցի զինվորականի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ-Քասամ բրիգադները», հայտարարել է Ռաֆահի արևելքում (Գազայի հատվածից հարավ) իսրայելական 15 զինվորականի ոչնչացման մասին։ «Ալ-Քասամի մարտիկները կարողացան ոչնչացնել 15 սիոնիստ զինվորի…», – ասվում է շարժման Telegram-յան ալիքում: Դրանից հետո պաղեստինցի մարտիկները հակահետևակային ռումբ են պայթեցրել Ռաֆահ քաղաքի արևելքում գտնվող Աթ-Թանուր շրջանում։ Բացի այդ, ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտնել է, որ […] ...

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

13:16 18.05.2024

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական […] ...

Եմենի ափերի մոտ հրթիռային հարվածից հետո Պանամայի դրոշով նավթատարի վրա հրդեհ է բռնկվել

13:08 18.05.2024

Եմենի ափերի մոտ հրթիռային հարվածից հետո Պանամայի դրոշով նավթատարի վրա հրդեհ է բռնկվել

Եմենի Մոհա քաղաքի ափերի մոտ հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշով նավթատար նավի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության բրիտանական Ambrey ընկերության տարածած տեղեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռադիոհաղորդակցությունը ցույց է տվել, որ նավը խոցվել է հրթիռով, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել: Խոցվելուց հետո լցանավն օգնություն է ստացել, իսկ նրա ղեկային […] ...

Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

13:00 18.05.2024

Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Նոր Կալեդոնիայում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել՝ ֆրանսիական անդրծովյան տարածքի անկախության կողմնակիցների կողմից կազմակերպված անկարգությունների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասցնելով 6-ի, շաբաթ օրը հաղորդում է BFMTV-ն։ «Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ մարդ, ևս երկու մարդ վիրավորվել է։ Սա անկարգությունների սկզբից ի վեր սպանված վեցերորդ մարդն է», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ժանդարմները արձագանքել […] ...

Զելենսկին հայտարարել է, որ իրենց անհրաժեշտ է 120-130 F-16 կործանիչ

12:55 18.05.2024

Զելենսկին հայտարարել է, որ իրենց անհրաժեշտ է 120-130 F-16 կործանիչ

Ուկրաինային անհրաժեշտ է 120-130 F-16 մարտավարական կործանիչ կամ ժամանակակից այլ մարտական ​​ինքնաթիռներ։ Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, Կիևին «նման քանակությամբ F-16-ներ են պետք՝ Ռուսաստանի Դաշնության հետ հավասարության հասնելու համար»։   ...

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

11:58 18.05.2024

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ […] ...

BACK_TO_TOP