«Թալիբան»-ն ԱՄՆ-ին ուղիղ բանակցությունների կոչ է արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

«Թալիբան»-ն ԱՄՆ-ին ուղիղ բանակցությունների կոչ է արել

12:46 13.06.2018

«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Մուլլահ Հեբաթուլլահ Ախունձադան ԱՄՆ-ին կոչ է արել խաղաղության ուղիղ բանակցություններ սկսել և վերջ դնել Աֆղանստանում բազմամյա հակամարտությանը:

Իր ուղերձում «Թալիբան»-ի առաջնորդը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ը և «այլ զավթիչ ուժերը» պետք է հեռանան Աֆղանստանից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ խմբավորումը բանակցությունների դռները միշտ բաց է պահում:

«Թալիբան»-ի առաջնորդի խոսքով, եթե ԱՄՆ-ի իշխանությունները ցանկանում են իրավիճակի խաղաղ լուծում գտնել, ապա պետք է երկխոսության դիմեն:

Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահը մահմեդական սուրբ Ռամադան ամսվա և Ուրազա Բայրամ տոնախմբության առիթով հրադադար է հայտարարել: Այն ուժի մեջ է մտել հունիսի 12-ին և շարունակվելու է մեկ շաբաթ: Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, Թալիբանն ընդունել է հրադադարի առաջարկը, սակայն եռօրյա ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հայտարարել է Ռաֆահում «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկի լիկվիդացման մասին

17:08 18.05.2024

Իսրայելը հայտարարել է Ռաֆահում «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկի լիկվիդացման մասին

Իսրայելցի զինվորականները Ռաֆահ քաղաքի արեւելյան հատվածում ավիահարվածի արդյունքում սպանել են «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ռազմական հայտարարության համաձայն՝ տղամարդը «Իսլամական ջիհադի» ռազմական թևի Ռաֆահ բրիգադում նյութատեխնիկական ապահովման պատասխանատուն էր։ «Նա պատասխանատվություն էր կրում ահաբեկչական կազմակերպության նախապատրաստման համար՝ Իսրայելի Պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումների դեմ գործողությունների համար», – նշել է մամուլի […] ...

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

16:49 18.05.2024

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում քննարկել են գլոբալ անվտանգության վերաբերյալ Պեկինի նախաձեռնությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում: «Նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությունը գլոբալ անվտանգության վերաբերյալ քննարկվել է Չինաստան մեր այցի ընթացքում՝ ինչպես պատվիրակությունների շրջանակներում, այնպես էլ առաջնորդների անհատական ​​հանդիպման ժամանակ»,-ասել է […] ...

Ռուսաստանի և Արևմուտքի միջև արտաքին քաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է. Լավրով

16:39 18.05.2024

Ռուսաստանի և Արևմուտքի միջև արտաքին քաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև արտաքին քաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Արևմուտքի հետ ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է և, այսպես ասած, եռում է»,- ասել Լավրովը։ Նրա խոսքով, եվրոպացի հարևանների մոտ հակառուսական հռետորաբանության մեջ առանձնահատուկ եռանդ կա: ...

Մահացել է «Կոտրված լապտերների փողոցներ» ֆիլմի դերասանուհի Նատալյա Կուդրյավցևան

16:28 18.05.2024

Մահացել է «Կոտրված լապտերների փողոցներ» ֆիլմի դերասանուհի Նատալյա Կուդրյավցևան

91 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալյա Կուդրյավցևան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դերասանուհու ֆիլմագրությունը ներառում է 11 ֆիլմ և սերիալ։ Կուդրյավցևան նկարահանվել է «Անդրեյկա», «Եվ նորից առավոտ», «Կոտրված լապտերների փողոցներ» և «Հետաքննության գաղտնիքները» ֆիլմերում։ ...

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

16:17 18.05.2024

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական […] ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

16:10 18.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

Թոշակառու Յուրա Ցինտուլան, ով մեղադրվում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի սպանության փորձի մեջ, ընդունել է իր մեղքը, հաղորդում է RTVS լրատվական պորտալը։ «Տղամարդն արդեն խոստովանել է մեղքը դատարանի առաջ»,- գրում է պորտալը։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում՝ կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետն […] ...

BACK_TO_TOP