«Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

«Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ

14:30 15.08.2019

Բնապահպան Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ:

«Այս պահին «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ։ Նկարներում, որոնք տրամադրել է ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը, պատկերված է ջրացողիչ ուսապարկերի օգնությամբ հրդեհի շիջման պահը։ Գիհիների արմատային հատվածի կրակը մարվում է նաև ավազով, հողով։

Նա հիշեցրել է, որ «Արևիկ» ազգային պարկում հրդեհը գիհուտի նոսրանտառում բռնկվել էր օգոստոսի 11-ին։ Կրակն անցել էր ազգային պարկի տարածք Լեհվազ – Վարդանի ձոր ճանապարհի եզրից սկսված հրդեհից։ Վերջնական տվյալներով՝ կրակի տակ մնացած տարածքների, գիհուտին պատճառված վնասի, անտառային կորստի մասին դեռևս գնահատականներ չկան։ Գիհին իր դյուրավառ խեժի պատճառով նման մեծածավալ հրդեհից հետո դեռ երկար է վառվում, մխում՝ մինչև արմատային ամբողջ հատվածը չմոխրանա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներ

13:28 30.04.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներ

Ապրիլի 30-ին, ժամը 07:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 62 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Nissan» և «Opel» […] ...

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

13:22 30.04.2025

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

13:18 30.04.2025

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...

Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի

13:12 30.04.2025

Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի ժամանի Մոսկվա Հաղթանակի օրվա առթիվ։ Երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հնդկաստանի առաջնորդը չի գա, Հնդկաստանը ներկայացված չի լինի ամենաբարձր մակարդակով», – ասել է Պեսկովը։ ...

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ Փաշինյան

13:07 30.04.2025

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների […] ...

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

13:00 30.04.2025

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...

BACK_TO_TOP