16:00 17.08.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում նշեց, որ եթե Ամուլսարի հանքը չգործարկելու համար հիմք ու հակափաստարկներ չլինեն, այլ պարզապես որոշում կայացվի կասեցնելու, ապա գործը կքննվի միջազգային արբիտրաժում.
«Նման արբիտրաժների կայացրած որոշումների տուգանքների համամասնություննները համակցելով, կարելի է ենթադրել, որ Հայաստանի վրա կդրվի առնվազն, լավագույն դեպքում մոտ 700-750 մլն դոլարի տուգանք և փոխհատուցում»:
Որոշում կայացնելու հարցում արդյո՞ք այդ թիվը վճռորոշ դեր ունի հարցին Գևորգյանը նշեց, որ 700 մլն դոլարը կազմում է Հայաստանի բյուջեի մոտ 20-25 տոկոսը:
«Մենք, եթե կարողանանք նման գումար հավաքել, դնել սեղանին ու գնալ, ճակատ տալ արբիտրաժում, մեծ հաճույքով կարելի է գնալ դրան: Թվերի հետ հաշվի պետք է նստել: Իսկ ինչ վերաբերում է առողջության վնասին, ապա մարդկային գործունեության ցանկացած տեսակ բնության հետ խնդիր է առաջացնում՝ մեքենա վարել, թուղթ, գրիչ ստեղծել»:
Վնասի չափերի մասին խոսելիս էլ Գևորգյանը հիշատակեց մյուս հանքերը, որոնք գործարկվում են: Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը հակադարձեց, որ այդ թվերը ոչ մի կերպ հիմնավորված չեն:
«Ավինյանի կողմից շրջանառվեց 2 մլրդ, իրենք ասում են` 560 մլն են ծախսել: Այստեղ կան միֆեր: Առաջինը այն է, որ օֆշորային կազմակերպություններն իրավունք չունեն դիմելու միջազգային արբիտրաժ: Եվ նման բան ասելը ոչ պրոֆեսիոնալ է: Պատահական չէ, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը 2 կազմակերպություն է ստեղծել Կանադայում և Մեծ Բրիտանիայում, որպեսզի իրենց միջոցով ազդի, բայց դա հետադարձ ուժ չունի և մեր վրա չի ազդելու»:
Նազելի Վարդանյանն անդրադարձավ նաև միջազգային արբիտրաժի պրոցեսին.
«Միջազգային արբիտրաժում գործընթացները տասնյակ տարիներ են տևում, և մեծ գումարներ են պետք: Այսօր «Լիդիան Արմենիա» ընկերությունը գումար չունի նույնիսկ իր հանքարդյունաբերությունն իրականացնելու: Իսկ ինչ վերաբերում է տնտեսության տուժելուն, ապա ներկայացնեմ, որ համախառն ներքին արդյունքում մետաղական հանքերը կազմում են 2.8-3 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 40 տոկոս, տուրիզմը՝ 15 տոկոս: Պատահական չէ, որ վարչապետն էլ գիդի կարգավիճակում գովազդում է Հայաստանը: Եթե տուրիզմ ես զարգացնում, տանելու ես հանքավայր ցույց տա՞ս, թե՞ տանելու ես Ջերմուկ ցույց տաս: Իսկ աշխատատեղերի մասով ասեմ, որ աշխատող բնակչության միայն 0,9 տոկոսն է զբաղված հանքարդյունաբերությամբ»:
Բանավեճի մանրամասները՝ տեսանյությում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...