TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

բողոքի ակցիա

Լոս Անջելեսում ավարտվել է բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական հարձակումների

16:46 04.10.2020

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ավարտվել է բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական հարձակումների: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ բազմաթիվ ամերիկաբնակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Լոս Անջելեսում և ի նշան բողոքի մեքենաներով փակել էին Հոլիվուդի գլխավոր ճանապարհներից մեկը գրեթե մեկ ժամ: Ցուցարարները հայտարարել են, որ ուշ լինելու պատճառով դադարեցնում են բողոքի ակցիան, և ժամանակավորապես բացում […]

̰
Սալոնիկում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի

15:13 04.10.2020

Ավելի քան 2 հազար հայեր և հույներ բողոքի ցույց են կազմակերպել Սալոնիկում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ցույցի ընթացքում հնչել են հայկական երգեր, մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի ընթացքում եղել է նաև մոմավառություն՝ ի հիշատակ մարտում զոհված հայ զինվորների: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Բողոքի ակցիա Իրանում. ցուցարարները պահանջում են Ալի Խամենեիի հրաժարականը

23:00 11.01.2020

Անհանգիստ իրավիճակ է Իրանի մայրաքաղաքում: Մի խումբ մարդիկ հավաքվել են Թեհրանի Ամիրկաբիր համալսարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին: Սակայն հիշատակի միջոցառումները վերածվել են բողոքի ակցիայի: Ցուցարարները սկսել են պահանջել երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Բախումներ են եղել ոստիկանների հետ: Ակցիան ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնել է […]

̰
Մինսկում բողոքի ակցիաներ են ընդդեմ Ռուսաստանի հետ ինտեգրման

19:17 07.12.2019

Սոչիում այսօր կայանալու է Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա ընթացքում քննարկվելու է երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի հետ ինտեգրման: Ակցիայի մասնակիցների թիվը մի քանի հարյուր է: Նրանք փողոց են դուրս եկել բելառուսական դրոշներով և […]

̰
Բաքվում իրավապահները ձերբակալել են բողոքի ցույցին մասնակցող ակտիվիստներին

16:06 12.11.2019

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը չարտոնված ցույց է իրականացնում: Հանրահավաքի ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի ակտիվիստի: Այս մասին հայտնել է Meydan Tv-ն: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են նաև «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտից ոստիկանությունը զանգվածաբար բերման են ենթարկվում «Մուսավաթ»-ի անդամները: https://www.facebook.com/MeydanTelevision/videos/450020638978036/

̰
Կլինեն տեղեր, որ իմաստ չի ունենա ցեմենտ բերել, որովհետև կլինի բարեգործական ակցիա. ցուցարար

12:55 03.06.2019

«Համաձայնության եկանք, որ խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում է լինելու և այս մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություն է կատարվելու թե´ մաքսատուքի, թե´ տեղական արտադրողի ներկայացրած թվերի հետ կապված, և եթե պարզվի, որ տեղի է ունեցել անհավասար մրցակցություն, իրենք ընթացք կտան», – ԱԺ-ում լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակից, կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Գևորգ Դանիելյանը: Գևորգ Դանիելյանը հստակեցրեց, որ իրենց […]

̰
Բողոքի ակցիա՝ ընդդեմ և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի

11:38 15.05.2019

Այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Նիստը նշանակված է ժամը 13։30-ին: Առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցները: Հիշեցնենք, որ դատավարության 3-րդ նիստն է, որի ընթացքում պետք է որոշվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Նախորդ նիստերն անցել […]

̰
Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ բարեկամական և ընկերական կապ չունենք. Կոտայքի մարզպետ

18:07 29.04.2019

«Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունենք։ Արամուսում պարզապես հնի ու նորի, հին արժեհամակարգը կրողների, նոր արժեհամակարգը տածողների կրթական ոլորտի գործիչների բախում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Արամուսում դասերը վերսկսվել են ամբողջ ծավալով: Նրա խոսքերով` եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի […]

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» դարձյալ պահանջում են Մակրոնի հրաժարականը

15:26 20.04.2019

Ֆրանսիայում հերթական՝ 23-րդ անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Փարիզում իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 70 հոգու՝ հասարակական կարգը խախտելու և արգելված իրեր պահելու համար: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին, որ խստիվ […]

̰
Վարչապետը հրաժարվել է միջնորդություն ներկայացնել Դավիթ Ղազարյանին ազատելու համար. ի՞նչ են անելու «Սպայկա»-ի աշխատակիցները

15:14 08.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց: Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա անհատական միջնորդություն ներկայացնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: Հավաքվածներին մոտեցել է վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել շփվել նրա հետ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ: Քիչ […]

̰
«Սպայկա»-ի տնօրենի կալանավորման դեմ բողոքողներից մեկը բերման է ենթարկվել

14:08 08.04.2019

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ նա ազատ է արձակվել: «Քաղաքացին բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար:  Համապատասխան արձանագրություն կազմելուց հետո նա […]

̰
Որևէ մեկն իրավունք չունի մարդուն ստիպել ազատման դիմում գրել. Աշոտ Արշակյան

15:12 21.03.2019

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը այսօր՝ մարտի 21-ին, հանդիպել է Արարատի մարզպետի հետ: Աշոտ Արշակյանը նաև հանդիպում է ունեցել Ավշար գյուղի դպրոցի կոլեկտիվի, աշակերտների ծնողների հետ: «Քննարկվել են բոլոր խնդիրները: Հորդորել ենք ծնողներին, ուսուցիչներին, որ վաղվանից վերսկսեն դասապրոցեսը, որովհետև անկախ բոլոր տեսակի կոնֆլիկտներից, որևէ մեկը իրավունք չունի խախտելու երեխաների սահմանադրական իրավունքը` լինի դա […]

̰
Տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց

17:14 07.02.2019

Տաքսու վարորդներն այսօր` փետրվարի 7-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել` այս անգամ կառավարության դիմաց: Մի խումբ վարորդներ պահանջում են լուծել տաքսիների համար հատկացվող կայանատեղերի հարցը, որը պարբերաբար դառնում է տուգանքների պատճառ: «Մենք տեղեկացել ենք ակտավորումից 1 ամիս հետո օնլայն ծառայությամբ, որ նույն տեղի համար սկսել ենք տուգանվել: Ամեն օր բոլորս նման տուգանքներ ենք ստանում կայանելու […]

̰
Կա կենդանիների անկում, փորձում ենք հասնել օբյեկտիվ քննության. Կենդանաբանական այգու աշխատակից

14:09 26.01.2019

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից դժգոհ մի խումբ մարդիկ այսօր առավոտից իրենց դժգոհություններն են հայտնում բողոքի ակցիայի տեսքով: «Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կենդանասերները փորձում են հասնել օբյեկտիվ քննության, որը, ըստ նրանց, դեռ չի իրականացվել, չնայած խոստմանը: «Մեզ համար շատ ուրախալի էր, […]

̰
Կենդանաբանական այգու աշխատակիցը պնդում է՝ կենդանու անկման համար տնօրենն իրենցից ապօրինի կերպով գումար է պահանջել

14:08 17.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը: Այդ նպատակով նրանք այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կենդանաբանական այգու դիմաց: Լրագրողների հետ զրույցում այգու նախկին աշխատակիցներից մեկը պնդել է, որ այգու եղնիկներից մեկի անկման մեղավորությունը տնօրենը փորձել է բարդել իրենց վրա և դրա համար գումար է պահանջել: «Շինարարության պատճառով եղնիներին […]

̰
Մեղադրանքները պետք է ներկայացնել իրավապահներին. Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը՝ աշխատակիցների մեղադրանքների մասին

13:53 17.11.2018

Այդ մեղադրանքներն իրենք պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը՝ անդրադառնալով այգու ներկա և նախկին աշխատակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում հնչած մեղադրանքներին: «Մեղադրանքների մեծ մասի մեջ կան իրավական տարրեր: Այդ մեղադրաքներն իրենք պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին, իրավապահ մարմիններն էլ համապատասխան […]

̰
Google-ի աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են սկսել

00:02 02.11.2018

Google գրասենյակների աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով ընկերությունում փոխել վերաբերմունքը սեքսուալ ոտնձգությունների նկատմամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ բողոքի ակցիային մասնակցում են ընկերության հարյուրավոր աշխատակիցներ Google-ի ավելի քան 20 ընկերություններից: Այս ամենի պատճառը The New York Times-ի ներկայացրած սկանդալային հաշվետվությունն է: Ընկերության աշխատակիցները, մասնավորապես, բողոքում են պարտադրված արբիտրաժի դեմ, ինչի […]

̰
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցված է. աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը

12:16 19.10.2018

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն այսօր առավոտից դադարեցրել են աշխատանքները և բողոքի ակցիա են կազմակերպել: Աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը՝ պահանջելով կառավարությունից լուծումներ տալ առաջացած խնդիրներին: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները փակում են միջպետական ճանապարհը: https://www.facebook.com/armen.kirakosyan.737/videos/1939895572733729/

̰
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը

16:18 10.10.2018

Այսօր՝ ժամը 13.00-ից, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուրգարյանը: Նրա տեղեկացմամբ՝ գործարանի աշխատակիցները նման քայլի են գնացել՝ իմանալով գործարանի փակման մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները տեղյակ չեն, թե ինչ պատճառով է փակվում գործարանը: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ գործարանի […]

̰
Վարչապետը լսել է կառավարության առջև բողոքող քաղաքացիներին

13:54 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո դուրս է եկել կառավարության առջև, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ: Վարչապետը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու հանձնարարել է օգնականին զբաղվել ներկայացված բողոքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով […]

̰
Աթենքում բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

11:58 19.09.2018

Ակցիայի մասնակիցները շշառումբեր են նետել իրավապահների ուղղությամբ:

̰
Հայկական բեռնատարներն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսակետը՝ բողոքելով վրացական կողմի որոշման դեմ

13:18 15.09.2018

Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]

̰
Ռուսաստանում բողոքի ակցիաներ են անցկացվել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ

12:20 02.07.2018

Բացի բարեփոխումները չեղարկելու պահանջից՝ ցուցարարները նաև պահանջել են կառավարության և նախագահի հրաժարականը:

̰
Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին զենքի վաճառքի

16:52 27.06.2018

Հունիսի 27-ին տասնյակ հայ երիտասարդներ ու չեխահայ համայնքի անդամներ Պրահայում բողոքի ակցիա են իրականացրել նախ «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա նաև Պրահայում Սլովակիայի դեսպանության դիմաց։ Այս մասին հայտնում է «Օրեր» պարբերականը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը և չնպաստել արյունահեղությանը: «Դադարեցրե՛ք Ադրբեջանին զենքի վաճառքը», «Սլովակիա՛,  հարգի՛ր զենքի վաճառքի էմբարգոն», «Սլովակիա՛, ենթարկվիր […]

̰
Շատին գյուղի բնակիչները շարունակում են բողոքի ակցիան

16:45 04.06.2018

Քաղաքացիները շարունակում են փակ պահել Վարդենյաց լեռնանցքը: «Քաղաքացիները շատ վրդովված ու վճռական են տրամադրված և չեն պատրաստվում ճանապարհը բացել, քանի դեռ կառավարությունից չկա արձագանք՝ մեր պահանջը բավարարելու: Մենք պատրաստվում ենք նույնիսկ գիշերը վրաններ տեղադրել և մնալ այստեղ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շատին գյուղի բնակիչ Տիգրան Եղոյանը: Ըստ Տիգրան Եղոյանի՝ հիմնական պահանջը Եղեգիսում գործող ՀԷԿ-երի աշխատանքի […]

̰
Շատին գյուղի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը

15:04 04.06.2018

Վայոց ձորի Շատին գյուղի բնակիչները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը և պահանջում են համայնքապետի հրաժարականը, որին մեղադրում են ապօրինի գործողությունների և գումարների յուրացման մեջ: Ֆեյսբուքյան օգտատերը, որը լուսանկարներ է հրապարակել, գրում է, որ տեղի բնակիչներն ունեն սեփական խնդիրները բարձրաձայնելու պահանջ։ «Բողոքի ակցիայի պատճառով դպրոցականների համար կազմակերպված էքսկուրսիան չի հաջողվել իրականացնել, ստիպված ճանապարհը փոխել ենք: Հավաքված շատ […]

̰
30 000-ից ավելի ֆերմերներ Մումբայում բողոքի ակցիա են իրականացնում

14:03 12.03.2018

Հնդկաստանի Մահարաշթրա նահանգից շուրջ 34 000 ֆերմերներ կիրակի օրը Մումբայի փողոցներում բողոքի ակցիա են իրականցրել՝ պահանջելով նվազեցնել հարկերը: NDTV հեռուստաընկերության փոխանցմամբ, ֆերմերներն ու գյուղացիները նահանգի ղեկավարությանը կոչ են անում դադարեցնել «հակագյուղացիական քաղաքականությունը»:

̰
Փաստաբանները կշարունակեն բողոքի ակցիաները

16:28 08.02.2018

Արդեն երկու օր է, որ փաստաբանները բողոքի ակցիա են անցկացնում՝ բողոքելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթներից: Փաստաբանների նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում են իրենց փաստարկները:

̰
Վարորդները պահանջում են չեղարկել տրանզիտ համարանիշներով մեքենաների տուգանքները. բողոքի ակցիա ՃՈ շենքի մոտ

15:08 07.02.2018

Ավտովարորդների պաշտպանության լիգայի ներկայացուցիչները մի խումբ ավտովարորդների հետ միասին, այսօր՝ փետրվարի 7-ին, պատրաստվում էն բողոքի ակցիա իրականացնել Ճանապարհային ոստիկանության շենքի մոտ:

̰
Փաստաբանները մեկ օր չեն աշխատի. նրանք դեմ են դրամական տուգանքներին

12:42 06.02.2018

Փաստաբաններից կազմված նախաձեռնող խումբը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել: Խոսքը վերաբերում է արդարադատության նախարարության և Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում դատական տուգանքի վերաբերյալ դրույթներ և երկու նոր օրենքների նախագծեր ներառելուն:

̰
BACK_TO_TOP