Google-ի աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

Google-ի աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են սկսել

00:02 02.11.2018

Google գրասենյակների աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով ընկերությունում փոխել վերաբերմունքը սեքսուալ ոտնձգությունների նկատմամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Աղբյուրը նշում է, որ բողոքի ակցիային մասնակցում են ընկերության հարյուրավոր աշխատակիցներ Google-ի ավելի քան 20 ընկերություններից: Այս ամենի պատճառը The New York Times-ի ներկայացրած սկանդալային հաշվետվությունն է:

Ընկերության աշխատակիցները, մասնավորապես, բողոքում են պարտադրված արբիտրաժի դեմ, ինչի հետևանքով զոհը չի կարող դիմել դատարան: Այս կետը հաճախ լինում է աշխատանքային պայմանագրերում, ըստ որի, բոլոր տեսակի անհարթությունները պետք է լուծել կազմակերպության ներսում, այլ ոչ թե դատարանում կամ այլ կերպ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անցած շաբաթ հայտնի դարձավ այն մասին, որ ընկերության մենեջերներից մեկը՝ Android պլատֆորմի ստեղծող Էնդի Ռուբինն, ունեցել է արտամուսնական կապ աշխատակցուհիներից մեկի հետ:

The New York Time-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ մենեջերը 90 միլիոն դոլարի փոխհատուցում է վճարել աղջկան, չնայած այն հանգամանքին, որ նրա դեմ առաջադրվել է մեղադրանք ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար:

Հետաքննությունից մի քանի օր հետո Ռուբինը հայտարարել է, որ գնում է արձակուրդ «անձնական խնդիրները լուծելու համար»:

Սրանից հետո պարզ դարձավ, որ վերջին 2 տարիների ընթացքում Google ընկերությունը աշխատանքից հեռացրել է 48 մարդու, այդ թվում՝ 13 ավագ մենեջերների, որոնց մեղադրում էին սեքսուալ ոտնձգությունների մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP