Վարչապետը հրաժարվել է միջնորդություն ներկայացնել Դավիթ Ղազարյանին ազատելու համար. ի՞նչ են անելու «Սպայկա»-ի աշխատակիցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

Վարչապետը հրաժարվել է միջնորդություն ներկայացնել Դավիթ Ղազարյանին ազատելու համար. ի՞նչ են անելու «Սպայկա»-ի աշխատակիցները

15:14 08.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց:

Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա անհատական միջնորդություն ներկայացնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար:

Հավաքվածներին մոտեցել է վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել շփվել նրա հետ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ:

Քիչ անց աշխատակիցներին փոխանցեցին նաև Նիկոլ Փաշինյանի պատասխանը, որ ինքը չի կարող անհատական միջնորդություն ներկայացնել:

«Սպայկա» զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ հարգում են վարչապետի որոշումը, բայց չեն ընդունում, ուստի գործողությունների այլ ծրագիր կմշակեն:

Ակցիան դադարեցվեց, իսկ հետագա գործողությունների մասին ցուցարարները լրացուցիչ խոստացան տեղեկացնել:

Հիշեցնենք,  որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի ուշ Դավիթ Ղազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը պետությանը 7 միլիարդ դրամի վնաս չի պատճառել:

Իր հերթին, Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել էր Դավիթ Ղազարյանի ասուլիսի գնահատականներին` դրանք որակելով որպես «անհիմն»:

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել ՊԵԿ-ի հրապարակած  տեղեկատվության վերաբերյալ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP