20:09 26.04.2018
Նիկոլ Փաշինյանը վաղը դադարեցնում է երևանյան ակցիաները և պատրաստվում է աջակիցների հետ ավտոերթով մեկնել Գյումրի, որտեղ պետք է տեղի ունենա հանրահավաք: Շարժման առաջնորդն այս մասին հայտարարել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։
14:57 26.04.2018
Գյումրիում բողոքի ակցիաները շարունակվում են:
Դասադուլ հայտարարած ուսանողներն ու դպրոցականներն այսօր կրկին քայլերթով անցնում են Գյումրիի փողոցներով ու կոչ անում քաղաքացիներին միանալ երթին, իսկ աշխատանք ունեցողներին՝ գործադուլ հայտարարել:
13:57 25.04.2018
Հայաստանում վերսկսված բողոքի ակցիաներին միացել են նաև գյումրեցիները: Թատերական հրապարակից մեկնարկած երթի մասնակիցներն այժմ շարժվում են քաղաքի փողոցներով: Նրանց միացել են Գյումրիի թիվ մեկ պոլիկլինիկայի բուժաշխատողները, մանկավարժներ, բուհերի ուսանողներ, հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
19:55 22.04.2018
SHANTNEWS.AM-ի թղթակիցը տեղեկացնում է, որ բողոքի ակցիային միացել ու շարունակում են միանալ Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչները:
12:36 22.04.2018
SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ այսօր՝ ժամը 11.00-ից Գյումրիի շուկայի առևտրականները փակել են Շահումյան փողոցը, հետո երթով շարժվել դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ նրանց են միացել ակտիվիստ երիտասարդները։
18:11 21.04.2018
Գյումրիում բերման են ենթարկել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:
17:13 19.04.2018
SHANTNEWS.AM-ի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Բախվել են «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
14:52 18.04.2018
Բողոքի գործողությունները Գյումրիում շարունակվում են: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին կա բերման ենթարկված չորս անձ։
11:32 18.04.2018
Գյումրիում շարունակվում է երեկվանից սկսված դասադուլը. բողոքի ակցիա են իրականացնում հանրակրթական հաստատությունների և բուհերի ուսանողները:
20:05 17.04.2018
Այսօր՝ ժամը 18:30-ին, Գյումրիի Թատերական հրապարակում հրավիրված հանրահավաքը տեղի չի ունեցել, որևէ կոչ կամ հայտարարություն այդպես էլ չի հնչել:
11:55 17.04.2018
Գյումրիի բոլոր ուսումնական հաստատություններում դասադուլ է: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են վաղ առավոտից:
10:31 17.04.2018
Այս պահին Գյումրիում նույնպես բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրության: Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում և այդ հատվածում ավտոմեքենաների երթևեկությունը մասամբ սահմանափակված է:
17:41 14.04.2018
Տարիների ընթացքում վթարային այս շինությունը վերածվել էր ավերակների: Շուրջ 30 տարի ավերիչ երկրաշարժը հիշեցնող կառույցը նաև մի քանի կյանք է խլել: Կառույցում պարբերական էին ինքնափլուզումները:
09:40 14.04.2018
Այսօր առավոտյան ժամը 7-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրիում շենքի 4-րդ հարկից վայր ընկած 2,5 տարեկան Էդգար Հակոբյանը: Հիշեցնենք, որ փոքրիկը կախվել էր պատշգամբի ճաղավանդակներից և գլխիվայր ընկել:
16:56 12.04.2018
Այսօր մի շարք բեռնատարների վարորդներ փակել էին Երևան-Գյումրի ճանապարհի Ուջան գյուղի տարածքում գտնվող հատվածը: Վարորդները բողոքում էին, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներն իրենց խոշոր չափի տուգանքներ են նշանակում սահմանված քաշից ավելի բեռ տեղափոխելու համար:
20:15 10.04.2018
Գերեզմանի անարգման գործի քննությունը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է: