14:46 18.05.2018
Պարզվել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
12:20 18.05.2018
Գյումրիի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունն իր շարքերից հեռացրել է Հմայակ Պողոսյանին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու աղմկոտ գործընթացին մասնակցելու պատճառով:
18:11 17.05.2018
Ինչպես տեղեկացրել են Գյումրի բժշկական կենտրոնից, մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով երկու քաղաքացի: Նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն և Թելման Կ.-ն: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց մահը:
17:21 17.05.2018
Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը գտնվող Հակոբյանների ընտանեկան գերեզմանն անարգելու գործով մեղադրվում է 4 անձ: Մկրտիչ Մելքոնյանը, որը, ըստ մեղադրական եզրակացության, գերեզմանի տարածքը վաճառել է մեկ այլ անձի և գումարը հափշտակել: Նա գործով կալանավորված միակ ամբաստանյալն է: Մյուս 3 ամբաստանյալները՝ Սեյրան Հարությունյանը, Արթուր Սաֆարյանը և Սամվել Մուսայելյանը, գերեզմանափորերն են:
10:50 17.05.2018
Գյումրիի քաղաքապետարանում «Գալա», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների ավագանու անդամները բոյկոտել են քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու քվեարկությունը։
09:40 17.05.2018
Գյումրիում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին նախագծի քննարկումը։
11:16 14.05.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով մայիսի 15,16 և 17-ին չեղարկվում են ժամը 14:25-ին մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:45-ին մեկնող №687 Գյումրի-Երևան գնացքները:
15:16 10.05.2018
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 2016թ. Ապրիլյան պատերազմի թեմայով 2 գործողությամբ ներկայացում է պատրաստվում:
20:01 08.05.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
13:46 08.05.2018
Գյումրեցիներն Ազգային ժողովի հատուկ նիստին հետևել են Թատերական հրապարակում։ Մարզի տարբեր դպրոցների աշակերտները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն այսօր դասի գնալու փոխարեն առավոտյան հավաքվել են թատերական հրապարակում։ Նրանք նախ վերջին երթն են կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում, որը կոչել են «Հաղթական»։
10:57 07.05.2018
Շիրակի պետական համալսարանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարները հավաքվել են բուհի մուտքի մոտ: Դժգոհողների մեծ մասը Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներն են, նախկին ու ներկա դասախոսներ։
09:36 07.05.2018
Կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:
16:13 02.05.2018
Գյումրիում այսօր՝ ժամը 18։00-ին, նախատեսված հանրահավաքը Թատերական հրապարակի փոխարեն կկայանա կենտրոնական Վարդանանց հրապարակում, որտեղ հավաքված ցուցարարներին միանում են նաև մարզի տասնյակ գյուղական համայնքների բնակիչներ:
14:29 02.05.2018
Բողոքի ակցիան այս գյուղերում արտահայտվում է բարձր տրամադրությամբ: Հենց մայրուղու մեջտեղում նվագում են, երգում ու պարում:
09:09 02.05.2018
Գյումրիում բողոքի ակցիաները վերսկսվել են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8։15-ին, գյումրեցի ցուցարարները հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց։ Մինչ այդ, նրանք մեքենաներով փակել էին տվյալ հատվածի փողոցներն ու վարորդներին հորդորում էին միանալ իրենց: Մարզպետարանի մուտքը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից:
11:20 01.05.2018
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի՝ «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում:
11:52 30.04.2018
Երեկ՝ ապրիլի 29-ին, Մոսկվա-Գյումրի ավիաչվերթն իրականացնող «Победа» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդի օդանավակայանում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
11:14 30.04.2018
Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ռուսական կապիտալով աշխատող երկաթուղին հանել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը, որպեսզի մարդիկ ցույցերի չգնան: Ըստ հրապարակման՝ երկաթուղու ղեկավարությունը հանձնարարել է էլեկտրագնացքը շահագործումից հանել մինչև ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։
20:46 26.04.2018
SHANTNEWS.am-ի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան Թատերական հրապարակում հրավիրված հանրահավաքը նախորդ օրերի համեմատ մարդաշատ չի եղել: Մասնակիցներն, ինչպես նախորդ օրերին, անցել են քաղաքի թաղամասերով՝ կոչ անելով միանալ երթին
20:09 26.04.2018
Նիկոլ Փաշինյանը վաղը դադարեցնում է երևանյան ակցիաները և պատրաստվում է աջակիցների հետ ավտոերթով մեկնել Գյումրի, որտեղ պետք է տեղի ունենա հանրահավաք: Շարժման առաջնորդն այս մասին հայտարարել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։