18:05 03.04.2018
Գյումրիում այսուհետ 200 հազար դրամով կտուգանվեն քաղաքային երթուղիներում սպասարկվող այն միկրոավտոբուսների վարորդները, որոնք սպիտակ պետհմարանիշերով են վարում: Ընդ որում, տուգանքը սպառնում է հենց վարորդներին, այլ ոչ թե երթուղին սպասարկող ընկերություններին: Մի քանի անգամ հետաձգված և ապրիլի 1-ից ուժի մեջ մտած որոշումը ուղևորափոխադրումներով զբաղվող միկրոավտոբուսների վարորդների դժգոհությունն է հարուցել:
12:02 03.04.2018
Ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմանններում Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ստանալու համար իրենց է դիմել մի քաղաքացի, ով ունի կտրող-ծակող գործիքով ստացած վնասվածքներ: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում, որ տուժածը Գյումրի քաղաքի 30-ամյա բնակիչ Վարուժան Հ-ն:
12:21 31.03.2018
«Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին: Այսօր՝ մարտի 31-ին, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Գյումրիի Վարդանանց հրապարակից երկշաբաթյա քայլարշավ է մեկնարկել դեպի Երևանի Ազատության հրապարակ: Նպատակը Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է:
23:55 29.03.2018
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում:Բախվել են Opel Astra եւ ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները:Ավտովթարի ВАЗ 2101 մակնիշի մեքենայի վարորդը՝ Գյումրիի բնակիչ Արտավազդ Աստոյանը մահացել է:Դին մեքենայից դուրս է բերվել Գյումրի Թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ: Իսկ Opel Astra-ի վարորդը եւ ուղեւորները՝ Լոռու մարզի բնակիչներ 17-ամյա Աղասի Շմավոնյանը, 35-ամյա Վրեժ […]
20:10 28.03.2018
Գյումրի բժշկական կենտրոնում, որտեղ օրական միջինը 180-280 հիվանդ է բուժվում, բուժանձնակազմն էլ բաղկացած է 400 հոգուց, որոնք հերթափոխով են աշխատում, արտակարգ իրավիճակների դեպքում՝ մասնավորապես հրդեհի, վտանգ չի սպառնում։
10:50 23.03.2018
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ապրիլյան պատերազմի թեմայով 2 գործողությամբ ներկայացում է պատրաստվում: Պիեսը գրվել է մշակույթի նախարարության պատվերով՝ հատուկ Գյումրու թատրոնի համար: Հեղինակն Անահիտ Աղասարյանն է, բեմադրիչը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, կոմպոզիտորը՝ Հայկոն:
11:18 22.03.2018
Այսօր առավոտյան՝ ժամը 5 անց 30-ի սահմաններում Գյումրիի Չեխովի փողոցում տնակ է հրդեհվել: SHANTNEWS-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ թիվ 3 տան բակում տեղադրված տնակը՝ մոտ 50 քառակուսի մետր տարածքով, այրվել է գույքի հետ միասին:
10:07 21.03.2018
SHANTNEWS-ի թղթակցին Շիրակի մարզի դատախազը հայտնել է, որ տուժածները եղբայրներ են, դեպքն էլ տեղի է ունեցել նրանց տան մոտ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
19:00 17.03.2018
Երեկ երեկոյան Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում նախկին կաթսայատան փլուզման հետևանքով վնասվել են դրա հարևանությամբ գտնվող բնակելի տները:
13:01 09.03.2018
Մեր գործընկերուհի Հեղինե Քուշկյանը տեղեկություններ է հաղորդել Շիրակի եղանակային փոփոխությունների վերաբերյալ:
19:10 07.03.2018
Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։
15:45 06.03.2018
Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
14:01 06.03.2018
Այսօր՝ մարտի 6-ին` ժամը 04։30-ին, գողության փորձ է կատարվել Գյումրիում՝ մարզի առաջին ատյանի դատարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի հեռախոսների և աքսեսուարների առևտրի կրպակում:
16:36 05.03.2018
Վաղվանից հանրապետությունում կիրառություն է ստանում «Ոչ պետական բուժհաստատություններում էլեկտրոնային համակարգի ներդրման մասին» օրենքը: Այն արդեն Շիրակի մարզի ատամնաբույժների բողոքն է հարուցել:
11:44 03.03.2018
Երեկ՝ մարտի 2-ի երեկոյան, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ 21.30-ի սահմաններում «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենան Շիրազ-Ղորղանյան փողոցների խաչմերուկում նախ հարվածել է հողաթմբին, ապա՝ բետոնե հենասյանը: Վթարի հետևանքով տուժել է մեքենայի ուղևոր Սանասար Հարությունյանը:
13:37 02.03.2018
Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կաշխատի ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացք: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից: Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:
18:33 01.03.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
20:44 26.02.2018
Ինչպես SHANTNEWS-ի թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երիտասարդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի հետին մակերեսի ծակած վերք:
08:02 26.02.2018
Փետրվարի 25-ին ժամը 23.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Սախարովի հրապարակում: