00:12 22.02.2019
Բելգիական EU Reporter հրատարակչությունը հրապարակել է վերլուծաբանների ուսումնասիրությունների արդյունքները՝ ըստ երկրների ղեկավարների կամային հատկանիշների, սկզբունքների, խոստումների կատարման, և բազմաթիվ այլ չափորոշիչների։ Ըստ այդմ` աշխարհի ամենակամային առաջնորդ է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահին հաջորդում է Դոնալդ Թրամփը, երրորդը Չինաստանի ղեկավար Սի Ցզին Փինն է, ապա գալիս են Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը:
23:05 20.02.2019
Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «հանցագործ» է անվանել և հուսով է, որ Մադուրոն շուտով կհեռանա պաշտոնից: «Որպես իտալացի և որպես հայր, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Վենեսուելայից Իտալիա փախած բազմաթիվ իտալացիների ու վենեսուելացիների հետ, ես հույս ունեմ, որ այս հանցագործը հնարավորինս շուտ կհեռանա, քանի որ խոսքն իսկապես հանցագործի մասին […]
17:20 20.02.2019
Դերասան Ալեք Բոլդուինը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն` Դոնալդ Թրամփ կրտսերին, քանի որ նա քննադատել էր դերասանին ԱՄՆ նախագահին հումորային շոուում կրկնօրինակելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրանց Twitter-ի միկրոբլոգից: You know, Junior, I’m sure u r stressed, facing a possible indictment and prison time for being part of the first criminal enterprise […]
11:29 20.02.2019
Հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինի միջև կայանալիք երկրորդ գագաթնաժողովի ճշգրիտ վայրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին տեղյակ երեք աղբյուրների: Ինչպես նշվում է, միջոցառումը տեղի է ունենալու կենտրոնական Հանոյի կառավարական հյուրատանը: Նշենք, որ առաջնորդների հանդիպումը Վիետնամի մայրաքաղաքում տեղի կունենա փետրվարի 27-28-ը:
08:01 20.02.2019
ԱՄՆ-ի ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ «Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը», հայտարարել է, որ սեփական հայցն է ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ պահանջելով չեղարկել սահմանին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսական հատկացում ապահովելու համար։ Թրամփը մտադիր է այդ նպատակի համար ծախսել Կոնգրեսի կողմից հատկացված […]
07:32 20.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ տիեզերական ուժերի գործունեության պարամետրերի մասին։ Տիեզերական ուժերը կդառնան ԱՄՆ զինված ուժերի 6-րդ տարատեսակը։ Տիեզերական ուժերը կգտնվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարության ենթակայության տակ։ Փաստաթուղթը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Տիեզերական ուժերի գործունեությունը կղեկավարի նախագահի կողմից նշանակվող և Սենատի կողմից հաստատվող քաղաքացիական անձը։ Ստորագրված հրամանագրում նախագահը հանձնարարում է Պենտագոնի […]
18:10 19.02.2019
Ամերիկացի դեմոկրատ սենատոր, նախագահական ընտրություններում նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ նորից իր թեկնածությունն է առաջադրելու երկրի նախագահական ընտրություններում՝ արդեն 2020 թվականի ընտրությունների համար։ Այդ մասին նա հայտարարել է իր հայրենի Վերմոնտ նահանգում, որն էլ ներկայացնում է Սենատում։ Մինչ այդ Սանդերսը խոստացել էր, որ որպես նախագահի թեկնածու կառաջադրվի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, […]
12:46 19.02.2019
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունը` հասցեագրված վենեսուելացի զինվորականներին, թե նրանք կարող են ամեն ինչ կորցնել: Զախարովան Facebook-ում Թրամփի գործողությունն անվանել է շանտաժ: «Շանտաժը որպես վենեսուելացի ժողովրդին ժողովրդավարության վերադարձնելու միջոց»,-գրել է նա: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե զինվորականները շարունակեն սատարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, […]
07:18 19.02.2019
ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ «16 նահանգներից կազմված կոալիցիան, որոնց թվում են Կալիֆոռնիան և Նյու Յորքը, երկուշաբթի դատարանում մարտահրավեր են նետել նախագահ Թրամփին՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու լիազորություններն օգտագործելու պլանների պատճառով»,- գրում է պարբերականը։ Այդպիսով Թրամփը ծրագրում է մոտ 8 մլրդ դոլար […]
00:06 19.02.2019
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ, ընդ որում՝ և՛ դեմակրատ և՛ հանրապետական, անհանգստություն են հայտնել Դոնալդ Թրամփի` երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու կապակցությամբ: Բանն այն է, որ Թրամփը սա արել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Կոնգրեսական Ռոն Ջոնսոնի խոսքերով՝ Թրամփն այսպիսով ընդլայնել է լիազորությունները, որոնք մինչ իր պաշտոնավարումը տրվել էին […]
20:00 18.02.2019
Թվում է՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ այսպիսի հարցի է պատասխանել Հայաստանում Իրանի դեսպան Արտաշես Թումանյանը։ «Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր […]
08:15 18.02.2019
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Քաղավիացիայի միջազգային կազմակերպության փորձերը՝ ուղղված Հյուսիսային Կորեայում կոմերցիոն ավիացիայի վերականգնմանը։ Դա արվել է հյուսիսկորեական իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հավելյալ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա՝ վերջինիս առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ […]
07:54 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հավատալ Հյուսիսային Կորեայի մասին ամերիկյան հետախուզության զեկույցի տվյալներին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան այլ տեղեկություն է տվել։ Այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Էնդրյու Մաքքեյբը։ «Նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների օգնությամբ ԱՄՆ-ին հարվածելու Հյուսիսային Կորեայի հնարավորությունների առկայությանը»,- նշել է […]
07:33 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։ «Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի […]
14:25 17.02.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ մասին ասել է նաև Թրամփը՝ ուրբաթ օրը Սպիտակ տանն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: «Վարչապետ Սինձո Աբեն ինձ տվել է նամակի կրկնօրինակը, որը նա ուղարկել է […]
11:01 17.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել եվրոպական երկրներին «հետ վերցնել» Սիրիայում բռնված ԻՊ հարյուրավոր գրոհայիններին, իսկ այնուհետև նրանց դատարանի առաջ կանգնեցնել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ը խնդրում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ դաշնակիցների հետ վերցնել Սիրիայում բռնված ԻՊ-ի ավելի քան 800 գրոհայիններին և դատարանի առաջ […]
09:48 17.02.2019
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հանել է թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Պետդեպը։ Հայտարարությունում Նաուերթն ասել է, որ հանել է իր թեկնածությունն ընտանիքում վերջին 2 ամիսների իրադարձությունների պատճառով։ Նա նշել է, որ այդ քայլին է դիմել իր մտերիմների շահերից ելնելով։ ԶԼՄ-ները ենթադրում են, որ խնդիրն առնչվում է երեխաների դայակի աշխատանքային […]
23:18 16.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]
21:48 16.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Կոնգրեսի հետ նոր խնդիրներ ունենալ երկրում արտակարգ ռեժիմ հայտարարելու դեպքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Աղբյուրը հայտնում է, որ մոտակա ժամանակներս Դեմոկրատներն այս հարցի դեմ կարող են բանաձև ընդունել, որին, ըստ ամենայնի, կողմ կքվեարկի նաև Հանրապետականների մեծ մասը: Իսկ այդ դեպքում Թրամփը կարող է վատ դրության մեջ հայտնվել: Հաղորդվում […]
21:18 16.02.2019
Միացյալ Նահանգների իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակում ՆԱՏՕ-ի՝ հատկապես եվրոպական դաշնակիցներին կոչ են անում զորք ուղարկել Սիրիա, որպեսզի ամերիկյան կողմն էլ այնտեղ թողնի 200 զինծառայող, և այդ զորախմբերը միասին պաշտպանեն քրդական ջոկատներին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։ ԱՄՆ սենատոր, նախագահ Դոնալդ Թրամփի անդամակցած Հանրապետական կուսակցության անդամ Լինդսի Գրեմը, ըստ լրատվամիջոցի հրապարակման, այս կոչը […]
16:23 16.02.2019
Սպառողների իրավունքները պաշտպանող Public Citizen ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու դեմ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ Public Citizen-ը դատարան է դիմել Տեխաս նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության և 3 տարածքի սեփականատերերի անունից, ում ավելի վաղ դաշնային հաստատությունները նախազգուշացրել էին այն մասին, որ ԱՄՆ […]
13:02 16.02.2019
Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում: «Գեներալները, գլխավոր ֆիգուրները, որոնք աջակցում են Նիկոլաս Մադուրոյին, ընդդիմության հետ մշտական երկխոսություն են վարում. դա մակերեսային է, սակայն երկխոսություն կա»,- ասել է Բոլթոնը: Նա նշել է, որ Վենեսուելայում կա ավելի քան 2000 գեներալ. […]
10:40 16.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիրը»,- գրել է Սանդերսը: Թվիթերի իր միկրոբլոգում Սանդերսը նաև հայտնել է, որ […]
22:14 15.02.2019
Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը և այդպիսով վերջ կդնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական ներգաղթին և հանցագործություններին: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա նախագահ Թրամփին այդ պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար: President Trump Speaks on the National […]
19:08 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներին: Կոնգրեսի ընդունած իրավական ակտում նշվում է, որ ԱՄՆ-ը չի վաճառի զենք Էրդողանի թիկնազորին այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրենսդրական մարմնին չներկայացնի հատուկ զեկույց Էրդողանի թիկնազորի` հայերի և քրդերի վրա հարձակման փաստի մասին: Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիսին […]
11:38 15.02.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին: Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ և փորձում են խաթարել ժողովրդավարությունը, հետագայում խնդիրների կբախվեն: Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում: Զախարովան հիշեցրել է […]
07:56 15.02.2019
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ երկրի արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Ուիլյամ Բարի թեկածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի ներկայությամբ երդման արարողությունից հետո նա կանցնի պարտականությունների կատարմանը։ Գլխավոր դատախազի պաշտոնում Բարը կփոխարինի Ջեֆ Սեշնսին, ով 2018 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ուիլյամ Բարը Ջորջ Բուշ ավագի վարչակազմում արդեն […]
07:43 15.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր ստորագրել բյուջեն, որը վերաբերում է պետական հաստատւթյունների ֆինանսավորմանը, և հայտարարել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Интерфакс-ը։ Նրա խոսքերով՝ այդպիսով ազգային անվտանգության ճգնաժամն ու սահմանին տիրող մարդասիրական ճգնաժամը կավարտվի։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա Թրամփին մեծացնել […]
07:28 15.02.2019
Վերջին 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի 72-ամյա նախագահը գիրացել է 2 կգ-ով և նվազեցրել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Սպիտակ տան ղեկավարն այժմ կշռում է 110 կգ։ Այս մասին ասված է նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլիի պաշտոնական եզրակացությունում։ Հերթական ամենամյա բուժզննության ժամանակ նախագահի մոտ գրանցվել է 118/80 ճնշում և րոպեում 70 զարկ։ Բժիշկն իր եզրահանգման մեջ գրել […]
07:16 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝ […]