07:52 04.02.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում: «Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը […]
07:18 04.02.2019
Իրաքի խորհրդարանը փաստաթուղթ է նախապատրաստում, որով կարող է խզել Անվտանգության մասին ամերիկյան կողմի հետ ունեցած համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Կաաբին: Սա եղել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության պատասխանը, թե ամերիկյան կողմը շարունակելու է զորք պահել Իրաքում Իրանն «աչքի տակ» պահելու համար: Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ իրաքյան կողմին այս հայտարարությունը դուր չի […]
20:28 03.02.2019
Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է: Այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումները քննարկելիս այսօրվա հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև հայտնել է, որ մինչ այս Նիկոլաս Մադուրոն, որին Միացյալ Նահանգներն այլևս չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ, դիմել է Թրամփի հետ հանդիպում ունենալու համար, սակայն ամերիկյան վարչակազմը մերժել է այդ հայտը: Այս […]
16:20 03.02.2019
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, նախնական տեղեկությունների համաձայն, կարող են հանդիպել փետրվարի 27-28-ին՝ Չինաստանի Դանանգում: Այս մասին հայտնում է չինական South Chine Morning Post կայքը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն առաջիկա հանդիպման մասին խոսել է դեռևս անցած շաբաթ, երբ տնտեսական համագործակցության հարցերի քննարկման նպատակով ԱՄՆ-ում էր գտնվում Չինաստանից ժամանած հատուկ պատվիրակությունը: […]
19:12 02.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը մեծ կլինի, եթե դեմոկրատների հետ բանակցությունները, կապված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հետ, մտնեն փակուղի: «Ես կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ ստիպված ենք լինելու անել դա»,- ասել է Թրամփը: Նշենք, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Թրամփը կստանա պաշտոնեական լիազորություններ՝ պաշտպանության […]
08:05 01.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում շատ գումար է կորցրել, սակայն վստահեցրել է, որ միևնույն է՝ սիրում է իր աշխատանքը։ «Ես վիթխարի գումարներ եմ կորցրել՝ զբաղվելով այս աշխատանքով։ Դա գումար չի բերում։ Այն ամենաանշահավետ զբաղմունքներից մեկն է։ Բարեբախտաբար, ես գումարի կարիք չունեմ»,- ասել է նա The New York Times […]
07:39 01.02.2019
Մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիտարկմանն են ներկայացրել օրինագծեր, որոնք սահմանափակում են Սիրիայից զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավորությունները։ Ինչպես նշում է The Hill պարբերականը, նախաձեռնությամբ են հանդես եկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ Նրանք ցանկանում են արգելել Պենտագոնի կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Սիրիայում ներկայությունը մինչև 1500 զինվորականի նվազեցնելու համար։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը […]
00:45 01.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահմանին ստեղծված իրավիճակը համեմատել է Աֆղանստանի հետ: Նրա խոսքերով՝ Մեքսիկան հարավային սահմանին հումանիտար ճգնաժամ է ստեղծում, որը տարածվում է ամբողջ ԱՄՆ-ի տարածքում: «Ավելի վատ է, քան Աֆղանստանում»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա նաև նշել է, որ Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի ինչ-որ հատվածներ արդեն ամբողջությամբ պատրաստ են: «Պատի որոշակի հատվածներ պատրաստ […]
12:28 31.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հետախուզական ծառայություններին մեղադրել է Իրանից եկող սպառնալիքի հարցում պասիվություն և միամտություն դրսևորելու մեջ և նրանց խորհուրդ է տվել դպրոց վերադառնալ: Իր թվիթերյան էջում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ Իրանը շարունակում է մնալ վտանգի աղբյուր: «Հետախուզության աշխատողները, կարծես, չափազանց պասիվ և միամիտ են, երբ հարցը վերաբերում է Իրանից եկող վտանգներին: […]
08:14 31.01.2019
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրել են «Աստծո կամոք»։ Այս մասին խոսնակը հայտարարել է քրիստոնեական CBN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Նա վստահ է, որ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ դա ցանկացել է Աստված։ «Կարծում եմ՝ Աստված մեզ բոլորին տարբեր ժամանակներ տարբեր գործերի է մղում, և նա […]
07:29 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեպքում սպառնացել է Վիետնամական պատերազմի կրկնության վատագույն սցենարով։ Հունվարի 30-ին Մադուրոն հանդես է եկել տեսաուղերձով, որում վենեսուելացիներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժման ռիսկի մասին։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի Լատինական Ամերիկան դառնա երկրորդ Վիետնամ։ Եթե ԱՄՆ-ը ձգտում է ներխուժման, ապա կստանա Վիետնամական պատերազմի կրկնության հնարավոր բոլոր տարբերակներից վատագույնը»,- […]
20:32 30.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զանգել է Վենեսուելայի նախագահի ինքնահռչակ պաշտոնակատար Խուան Գուայդոյին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նրան շնորհավորելու, ինչպես նաև «Վենեսուելայի ժողովրդի՝ ժողովրդավարության համար պայքարին» իր աջակցությունը հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվ պահել շփումները, ինչպես նաև խոսել են Վենեսուելայում կայունությունը վերականգնելու հարցերի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները մեկն է […]
11:59 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրուն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, թե իբր նա իրեն սպանելու մասին հրաման է տվել Կոլումբիայի իշխանություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Մադուրոն ասել է՝ եթե իրեն սպանեն, պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և Կոլումբիայի վրա: «Անկասկած՝ Դոնալդ Թրամփն ինձ սպանելու մասին հրաման է տվել: Նա դիմել է Կոլումբիային, կոլումբիական մաֆիային, […]
08:15 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը մշտապես երախտապարտ է Ռուսաստանին օգնության համար։ Այս մասին նա ասել է RIA Novosti-ի հետ զրույցում։ Նա հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես օգնություն է ցուցաբերում բոլոր իմաստներով։ Նրա խոսքերով՝ Վենեսուելան մտադիր է շարունակել Ռուսաստանից ժամանակակից զենք ստանալ։ Մադուրոն հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ […]
10:53 29.01.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ: Զուրաբիշվիլիի մեկնաբանությամբ՝ իր վարչակազմը նման խնդրանքով դիմել է Վաշինգտոնին, թեև դեռևս անհայտ է՝ կհաջողվի՞ Վրաստանի նախագահի աշխատանքային այցը Վաշինգտոն՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ, որպեսզի ԱՄՆ նախագահն, ըստ նրա, անձամբ իրենցից իմանա ՌԴ-ի հետ երկխոսությունում իրենց ամենացավոտ ու ամենավտանգավոր […]
07:34 29.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից հանգիստ թողնել Վենեսուելան։ Նա այդ կերպ է մեկնաբանել երկրի հանդեպ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը։ ԱՄՆ-ից վերադարձած դիվանագետների առջև ելույթի ժամանակ Մադուրոն անցում է կատարել անգլերենի և դիմել Թրամփին։ «Մի՛ միջամտիր Վենեսուելայի գործերին։ Ձեռքերդ քաշի՛ր Վենեսուելայից։ Անմիջապե՛ս»,- ասել է Մադուրոն։ Նա ընդգծել է, որ […]
13:11 28.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև խոսել […]
12:23 28.01.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է CNN -ը: Նշվում է, որ Քլինթոնի խոսքերը չեն երաշխավորում, որ նա աշխատում է իր նախընտրական քարոզարշավի վրա: Հիշեցնենք, որ 2016 թ-ին կայացած նախագահական ընտրություններում Քլինթոնը պարտվել էր Դոնալդ Թրամփին: Նա ստացել էր ընտրողների կոլեգիայի 304 անդամների, իսկ Քլինթոնը՝ 227-ի ձայները: Միևնույն […]
11:52 28.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել է, որ երկրում ապրում է առնվազն 25․7 միլիոն անօրինական ներգաղթյալ: «Մեր երկրում կա առնվազն 25․772.342 անօրինական ներգաղթյալ, այլ ոչ թե 11.000 000, որոնց մասին հաղորդվել է տարիներ շարունակ. այնքան ծիծաղելի է»,- գրել է նա: ԱՄՆ նախագահը չի հրապարակել տեղեկատվության իր աղբյուրը: We are not even into February […]
10:56 28.01.2019
ԱՄՆ-ում Վենեսելայի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Խոսե Լուիս Սիլվան անցել է ընդդիմության առաջներդի կողմը:
09:22 27.01.2019
Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը ենթադրում է բյուջետային միջոցների տրամադրում կառավարության աշխատանքը 3 շաբաթով շարունակելու համար։ Ամերիկյան տնտեսությունը երկրի ամենաերկար shutdown-ի հետևանքով կորցրել է առնվազն 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դառնում S&P Global Ratings-ի հրապարակած տվյալներից։ Վարկանշային գործակալության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարն ավարտեց, […]
14:21 26.01.2019
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ժամանակավորապես ավարտվել է։ Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նշել, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է. կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի հատկացման: «Ես շատ […]
09:14 26.01.2019
Պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է՝ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մոտ 1 ամիս […]
16:53 25.01.2019
Ֆլորիդա նահանգում «ռուսական գործով» ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի տարածած հայտարարությանը: Նախնական տվյալներով՝ Սթոունին մեղադրում են նաև կեղծ վկայություն տալու, վկաների վրա ճնշում գործադրելու և արդարադատությանը խոչընդոտելու համար: Reuters-ը հստակեցնում է, որ Սթոունին ընդհանուր առմամբ 7 մեղադրանք է առաջադրվել: Դատախազ […]
15:02 25.01.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի հարավային սահմանի հարակից տարածքում, որպեսզի դրա հիման վրա կարողանա ֆինանսավորում ապահովել Մեքսիկայի հետ սահմանին իր իսկ խոստացած պատը կառուցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրի կողմից տրամադրված նախագծից։ Վերջին շաբաթվա ընթացքում պատրաստված նախագծով նախատեսվում է, որ Թրամփը արտակարգ դրություն է […]
09:21 25.01.2019
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է։ Այս մասին հայտնում է RT-ն։ Սորոսի խոսքով՝ ներկայում Չինաստանն ամենահարուստ, ամենաուժեղ, տեխնոլոգիական պլանում ամենաառաջադեմ ավտորիտար ռեժիմն է աշխարհում։ Ելույթ ունենալով Դավոսում՝ միլիարդատերը նաև կոչ է արել հույս դնել չինացի ժողովրդի և այդ երկրի գործարար համայնքի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ […]
08:14 25.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի կառավարության՝ երեք շաբաթով ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար անհրաժեշտ միջոցների զգալի մասը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սանդերսի խոսքերով՝ այժմ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն ու դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հանդիպում են՝ պարզելու համար, […]
19:19 24.01.2019
Գերագույն դատարանը նաև հրաժարվել է քննել այն գործերը, որոնք կապված կլինեն տվյալ հարցի հետ:
16:00 24.01.2019
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմակրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ է համարել երկրի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Ժիրինովսկին ասել է, որ Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվում, մինչդեռ աշխարհում իշխանափոխության շատ ավելի ժողովրդավար ձևեր կան՝ առանց կողմնակի երկրների […]