TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Դոնալդ Թրամփ

Թրամփին ասեք, որ Թուրքիան մեր բարեկամը չէ. ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

14:35 14.02.2019

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նիստում, հարց է տվել Վենեսուելայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի դիրքորոշման և Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին: «Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, հայերի ցեղասպանության վրա: Հիմա […]

̰
Թրամփը 50 հազար դոլարով գոլֆի նոր սիմուլյատոր է ձեռք բերել

08:13 14.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Սպիտակ տան՝ գոլֆի խաղի համար նախատեսված սիմուլյատորը, որը մնացել էր նախորդ նախագահ Բարաք Օբամայից։ Գնումը նրան արժեցել է 50 հազար դոլար։ Այդ գումարը նա վճարել է սեփական գրպանից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, նոր սիմուլյատորն իրենից ներկայացնում է վիդեոէկրան, որը զբաղեցնում է մի ողջ սենյակ։ Ծրագիրը թույլ է […]

̰
Բլումբերգը 500 մլն դոլար կհատկացնի Թրամփի դեմ պայքարին․ Politico

07:16 14.02.2019

Նյու Յորքի  նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մտադիր է առնվազն 500 մլն դոլար ծախսել, որպեսզի թույլ չտա Թրամփի ընտրվելը երկրորդ ժամկետում։ Նա մտադիր է գումարը ներդնել Դեմոկրատական կուսակության թեկնածուի նախընտրական արշավում։ Հայտնի չէ՝ նա անձա՞մբ կառաջադրվի, թե՞ կաջակցի որևէ կուսակցի։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն դեմոկրատներին։ Առաջադրվելով Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում՝ Բլումբերգն […]

̰
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի

22:43 13.02.2019

Դոնալդ Թրամփի երկամյա նախագահության շրջանում ԱՄՆ-ի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով: Այժմ պարտքը կազմում է 22.01 տրիլիոն դոլար: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների` ԱՄՆ-ի պետական պարտքը 2017-ի  ՀՆԱ-ի 108 % -ից 2023-ին կհասնի  ՀՆԱ-ի 117%-ի: Ընթացիկ պարտքային խնդիրները համարվում են 2007–2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք: […]

̰
ԱՄՆ պետպարտքն առաջին անգամ գերազանցել է 22 տրիլիոն դոլարը

07:18 13.02.2019

Վերջին 11 ամիսների ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 1 տրիլիոն դոլարով։ Այն հասել է պատմական ռեկորդի՝ 22 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետպարտքը Թրամփի նախագահության սկզբից աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով և գրեթե հասել 22 տրիլիոն դոլարի նշագծին։ 2018 թվականի […]

̰
Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին Սիրիայում բացահայտվել է գաղտնի ձայնագրություններում

00:27 13.02.2019

Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը  Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի […]

̰
Իրանի նախագահը Թրամփին «հիմար» է անվանել

16:30 12.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]

̰
Թրամփը պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին

12:13 12.02.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին: «40 տարի կոռուպցիա: 40 տարի ճնշումներ: 40 տարի ահաբեկչություն: Իրանի ռեժիմը ստեղծել է միայն 40 տարվա ձախողում: Իրանի երկար տարիներ տառապած ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,- գրել է ԱՄՆ առաջնորդը: Ի դեպ, նույն գրառումը Թրամփը կատարել է նաև անգլերեն: ۴۰ سال […]

̰
Անկախ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատը կկառուցվի. Թրամփ

11:15 12.02.2019

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անկախ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների հետ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կկառուցվի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրենք արդեն սկսել են կառուցել ավելի լավ, ավելի ամուր և պակաս ծախսատար պատ: Իր խոսքում Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին՝ հանցագործներին երկրի տարածք թողնելու համար: Ավելի […]

̰
Դոնալդ Թրամփը սենատորին ձնեմարդ է անվանել

13:30 11.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մինեսոտա նահանգից սենատոր ընտրված դեմոկրատ Էմի Քլոբուշերն իր նահանգում ելույթի ժամանակ ձնեմարդու տպավորություն է թողել: Նշենք, որ կիրակի օրը Էմի Քլոբուշերը հայտարարել է նաև, որ պատրաստվում է  առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Էմի Քլոբուշերը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը և հպարտությամբ խոսել է կլիմայի գլոբալ […]

̰
ԱՄՆ-ի կառավարությունը կանգնած է նոր «շաթդաունի» վտանգի առաջ

10:28 11.02.2019

Հանրապետականների և դեմոկրատների միջև բանակցությունները փակուղի են մտել:

̰
Դեմոկրատ սենատորը Թրամփին սպառնացել է ազատազրկմամբ

08:24 11.02.2019

Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը վերջերս հայտարարել էր ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին, հայտարարել է, որ այդ ժամանակ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին կարող է բանտարկություն սպառնալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Այդ ժամանակ, երբ մենք մոտենանք 2020 թվականին, Դոնալդ Թրամփը կարող է նույնիսկ նախագահ չլինել, նա կարող է անազատության մեջ լինել»,- ասել է […]

̰
Թրամփը վիրավորվել է իր ծուլության մասին հրապարակումներից

08:06 11.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում պատասխանել է իր ծուլության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին։ Նա նշել է, որ աշխատում է շատ ավելի, քան նախորդ նախագահները։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրում կարգուկանոն է հաստատել՝ ուժեղացրել է զինված ուժերը, կանխել հնարավոր պատերազմը Հյուսիսային Կորեայի հետ, վերացրել բարձր հարկերի խնդիրները և կարգավորել վետերաններին առնչվող հարցերը։ […]

̰
Սպիտակ տան բժիշկները՝ Թրամփի առողջական վիճակի մասին

14:19 10.02.2019

Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլին ու նրա 11 բարձրակարգ գործընկերները 4 ժամ հետազոտել են ԱՄՆ նախագահի առողջական վիճակը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու համար։ Հետազոտությունից հետո բժիշկները ոչ միանշանակ հայտարարություն են արել․ «Հուսով ենք, որ նախագահի առողջական վիճակը կմնա նույնը մինչև նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտն ու նաև դրանից հետո»։ Սակայն թե ինչ վիճակի մասին է խոսքը, […]

̰
Թրամփն իրեն անվանել է ամերիկյան տնտեսության «փրկիչ»

09:21 10.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը մեծ է՝ նշելով, որ վիթխարի ներդրում ունի դրա «փրկության» մեջ։ Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում հայտնել է իր նախագահության ընթացքում ամերիկյան տնտեսությունում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։ Թրամփը երկրի ներկայիս տնտեսական վիճակը համեմատել է այն ժամանակվա հետ, երբ իշխանության ղեկին Բարաք Օբաման էր։ Նա նաև […]

̰
Իրանի հոգևոր առաջնորդը մահ է մաղթել Թրամփին

16:00 08.02.2019

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: ««Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի´ Թրամփը» (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնը և Պոմպեոն (պետքարտուղար Մայքը): Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, ովքեր ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք ոչինչ […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդուն շանտաժի են ենթարկում` սպառնալով հրապարակել բաց լուսանկարները

09:38 08.02.2019

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտնել է National Enquirer տաբլոիդի հրատարակիչների կողմից շանտաժի փորձի մասին։ Նրանք սպառնում են հրապարակել Բեզոսի մերկ լուսանկարները։ Բեզոսը նշել է, որ American Media Inc (AMI)  ընկերությունը՝ Դևիդ Փեքերի գլխավորությամբ, սպառնում է հրապարակել լուսանկարները, որոնք ինքն անձամբ է ուղարկել նախկին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսին։ Հրապարակումից հրաժարվելու դիմաց ընկերության ներկայացուցիչները […]

̰
Մադուրոն ուղերձով դիմել է Թրամփին

07:43 08.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ ստորագրահավաք-արշավ՝  երկրի գործերին չմիջամտելու պահանջով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը; Փետրվարի 7-ին նա միացել է ակցիային և զետեղել իր ստորագրությունը։ Նշվում է, որ արշավի նպատակը հանդիսանում է առնվազն 10 մլն ստորագրության հավաքումն ընդդեմ ԱՄՆ միջամտության։ Վենեսուելայի առաջնորդը տիկնոջ հետ եկել է մայրաքաղաք […]

̰
ԱՄՆ կողմից հրթիռային պայմանագրից դուրս գալը նվեր էր Պուտինին․ Քլինթոն

17:25 07.02.2019

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Հիլարի Քլինթոնը, որը նախորդ նախագահական ընտրություններում պարտվել է գործող նախագահին, քննադատել է նրան՝ ասելով, որ Դոնալդ Թրամփի որոշմամբ Ռուսաստանի հետ հրթիռային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը նվեր էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է համալսարաններից մեկում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ, հայտնում է ամերիկյան հեղինակավոր The Hill պարբերականը: Ըստ Քլինթոնի քննադատության` […]

̰
ԱՄՆ նախագահի ազգանվանակիցը քնել է նրա ելույթի ժամանակ և արթնացել արդեն հայտնի դարձած

15:44 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 11-ամյա ազգանվանակից Ջոշուա Թրամփը քնել է Կոնգրեսում երկրի ղեկավարի հանդիսավոր ելույթի ժամանակ և արթնացել հայտնի դարձած: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Քնած տղայի նկարը տարածվել է համացանցում: Տեսախցիկները նկարահանել են քնած տղային հենց այն պահին, երբ ԱՄՆ նախագահը փորձում էր ապացուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատի կառուցման անհրաժեշտությունը և անօրինական միգրացիան […]

̰
Թրամփի մանկության տունը հանվել է վաճառքի

14:36 07.02.2019

Նյու Յորքում գտնվող առանձնատներից մեկը, որտեղ կյանքի առաջին 4 տարիներն անցկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանվել է վաճառքի: Տունը գնահատվում է 2,9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է New York Post-ը: Առանձնատան հետ վաճառվում է նաև Թրամփի՝ «Արվեստը գործարքի մեջ է» գիրքը, People ամսագրի շապիկի նկարներ և այլ իրեր: Նշվում է, որ տունը կառուցվել […]

̰
Քաղաքավարի կերպով նվաստացրեց. Թրամփին ուղղված ծափերը նոր մեմերի առիթ են ստեղծել

14:15 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի ծափահարություններն անտարբեր չեն թողել սոցցանցերի օգտատերերին և արագ դարձել են նոր մեմ: Այս մասին գրում է The Washington Post-ը: Նշվում է, որ ամբողջ երեկոյի ընթացքում կոնգրեսականն իրեն զուսպ է պահել: Սակայն երբ Թրամփը հայտարարել է, որ երկիրը պետք է հրաժարվի վրեժի, հակազդեցության քաղաքականությունից, […]

̰
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը կարող է դառնալ Համաշխարհային բանկի ղեկավար

07:30 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային հարցերով ֆինանսների փոխնախարար Դևիդ Մալպասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մալպասը Թրամփի կողմնակից է։ Նա խոստանում է Համաշխարհային բանկում իրականացնել աճին միտված բարեփոխումներ։ Փորձագետները նրան համարում են իդեալական թեկնածու կարիերայում քաղաքական և ֆինանսական մասի հավասարակշռության տեսանկյունից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները Համաշխարհային բանկի ղեկավարի […]

̰
Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ

22:14 06.02.2019

Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդել է Կոլումբիայի արտգործնախարարությունը:  «Վենեսուելայի ժողովուրդն այդ օգնության կարիքն ունի: Իսկ ի՞նչ պետք է անի նախագահ Մադուրոն: Ընդամենը պետք է չխանգարի, որպեսզի վենեսուելացի մեր եղբայրները ստանան այդ օգնությունը»,- ասել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կարլոս Տրուխիլյոն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վենեսուելացի զինվորականները փակել […]

̰
ԱՄՆ-ում ցուցարարները Թրամփի շարասյունը դիմավորել են «Մեծ խաբեբա» գրությամբ

15:48 06.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարասյանը, որը ժամանել էր Կոնգրես, դիմավորել են ցուցարարներ, որոնց ձեռքին պաստառ է եղել «Մեծ խաբեբա» գրությամբ, հայտնում է c-span հեռուստաալիքը: Ցուցարարները հարվածներ են հասցրել թմբուկներով, նաև ամբոխի մեջ կարելի էր տեսնել մարդկանց, որոնց պաստառների վրա գրված էր հետևյալը` «Նա օրենքից վեր չէ»: Նշվում է, որ ցույցի ժամանակ որոշ մարդիկ իրենց ձեռքերում պահել են […]

̰
Թրամփը Կոնգրեսի առջև հանդես է եկել ելույթով

10:50 06.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 27-28 -ը Վիետնամում կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Կոնգրեսում ելույթի ժամանակ նա խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից: Թրամփը հաստատել է, որ իսկապես ԱՄՆ-ն դուրս է գալիս Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրից, սակայն չի բացառում դրա փոխարեն սպառազինությունների վերահսկման նոր պայմանագիր ստորագրելու հավանականությունը: […]

̰
Զարմացած ենք Թրամփի հայտարարություններից. Իրաքի նախագահը քննադատել է ամերիկացի գործընկերոջը

09:01 05.02.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի հայցել ամերիկացի զինվորականների՝ Իրաքում մնալու վերաբերյալ, և պաշտոնական Բաղդադը Վաշինգտոնից բացատրություններ է ակնկալում Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները: Խոսքը ամերիկյան առաջնորդի այն խոսքերի մասին է, ըստ որոնց՝ ԱՄՆ զինված ուժերի զինվորականները Իրաքում են մնալու՝ Իրանն «աչքի տակ» […]

̰
Պարոն Թրամփը խոստացել է, որ դուրս կգա Եփրատի արևելքից. Էրդողան

15:37 04.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից սպասում է խոստումների կատարում: Դա վերաբերում է  Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը: Այս մասին հաղորդում է թուրքական TRT-ն: «Պարոն Թրամփը խոստացել է, որ դուրս կգա Եփրատի արևելքից: Հույս ունենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներում: Չենք ուզում ապրել սպառնալիքի տակ, պատրաստ ենք […]

̰
Մադուրոն չի բացառել Վենեսուելայում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը

10:39 04.02.2019

Մադուրոն նաև անտեսել է Եվրամիության երկրների վերջնաժամկետը՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

̰
Էրդողանը Թրամփին կոչ է անում պահել խոստումը

08:27 04.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուսով է՝ Միացյալ Նահանգների իր գործընկերը կպահի իր խոստումն ու առաջիկայում դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ տարածքներից: Այս մասին Էրդողանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: «Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատից արևելք ընկած տարածքներից: Հուսով ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք […]

̰
BACK_TO_TOP