TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+20.09 oC

Դոնալդ Թրամփ

Էրդողանն աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

00:20 21.07.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը։ Խոսելով այն հարցի մասին, թե ինչպիսի քաղաքական գործիչների է հավանում Դոնալդ Թրամփը, Բենոնն ասել է. «Կարծում եմ` Թրամփն ուժեղ մարդկանց է հավանում, ինչպես, օրինակ, Չինաստանի նախագահն է։ Նա Էրդողանին և Պուտինին նույնպես հավանում է։ Ըստ իս՝ […]

̰
ԱՄՆ քաղաքացիների 55%-ին դուր չի եկել Թրամփի վարքագիծը Պուտինի հետ հանդիպմանը. հարցում

19:06 20.07.2018

CBS News-ը Հելսինկիում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հարցում է անցկացրել: Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ էր գնահատել: Հարցումների ժամանակ քաղաքացիների միայն 32%-ն է հավանություն տվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի վարքին, իսկ մեծամասնությունը՝ […]

̰
Թրամփը Հելսինկիի գագաթնաժողովից հետո սուպեր հաղթանակ գրանցեց. Արեգ Գալստյան

16:16 20.07.2018

«Իրական քաղաքականության կոնտեքստում Թրամփը Հելսինկիի գագաթնաժողովից հետո սուպեր հաղթանակ գրանցեց»,- այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասաց ամերիկագետ Արեգ Գալստյանը: «Առաջին հերթին նա շատ խիստ խոսեց ՆԱՏՕ-ի նախագահության հետ: Նա այնտեղ ասաց, որ դուք վարում եք զգուշավոր քաղաքականություն ՌԴ-ի հետ, բայց դրան զուգահեռ վերջիններին վճարում եք միլիարդավոր դոլարներ և նրանցից գազ եք գնում: Պետք […]

̰
Բրիտանացի ակտիվիստները Google-ին «տրամադրում են» Թրամփի դեմ. Business Insider

15:30 20.07.2018

Մեծ Բրիտանիայի ակտիվիստները փորձում են ազդել  Google-ի որոնողական ալգորիթմի վրա այնպես, որ «ապուշ» բառի որոնման պարագայում հայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը: Այս մասին գրում է Business Insider–ը: Նշվում է, որ ցուցարարները հրապարակում են հոդվածներ, որոնք «ապուշ» բառը «կապում են» Թրամփի անվան հետ, ինչպես նաև տարածում են այլ նմանատիպ հոդվածներ: Այդ կերպ Google-ի ալգորիթմը ստեղծում է նոր […]

̰
Թրամփը չի հաղթել ռուսների կամ ռուսների միջամտության շնորհիվ. Արեգ Գալստյան

12:46 20.07.2018

Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսելով ռուս-ամերիկյան վերջին իրադարձությունների մասին, նշել է, որ նույնիսկ հիմա ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն կարող հստակ ասել, թե արդյոք ռուսները միջամտել են 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: «Հարցն այստեղ զուտ միջամտելը չէ, այլ միջամտելու ծավալները մենք պետք է քննարկենք և հասկանանք, թե այդ միջամտությունը որքանով է ազդել […]

̰
Պուտինը Թրամփին առաջարկել է Դոնբասում հանրաքվե անցկացնել

10:23 20.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Դոնբասի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ներկա են եղել դեսպանների հետ Պուտինի հանդիպմանը: Ըստ լրատվամիջոցի՝ քվեարկությունը պետք է տեղի ունենա միջազգային հանրության հովանու ներքո: Հելսինկիում երկու առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ […]

̰
Թրամփը հայտնել է Պուտինի «վատագույն թշնամին» դառնալու հնարավորության մասին

07:22 20.07.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ ՌԴ-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «վատագույն թշնամին», եթե երկու պետությունների ղեկավարներին չհաջողվի բարելավել հարաբերությունները։ «Ես կլինեմ Վլադիմիր Պուտինի վատագույն թշնամին, եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները չկարգավորվեն»,- ընդգծել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում։ Լիարժեք ձևաչափով Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին, Հելսինկիում։ Մոտ 4 ժամ տևած […]

̰
Թրամփը Պուտինին հրավիրել է ԱՄՆ

07:11 20.07.2018

Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այս աշնանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն։ ՌԴ նախագահին հրավերը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նախագահ Թրամփը խնդրել է Ջոն Բոլթոնին հրավիրել նախագահ Պուտինին այցելելու Վաշինգտոն այս աշնանը։ Այդ հարցի քննարկումն արդեն ընթացքի […]

̰
Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային

23:32 19.07.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է թուրքական դատարանի որոշմանը, որը նախօրեին երկարաձգել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։ Բրանսոնը  մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ «Ամերիացի հարգարժան հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելը Թուրքիայի համար ամոթ է: Նա արդեն շատ երկար ժամանակ է, ինչ կալանավորված […]

̰
Կես Թրամփ, կես Պուտին. Time-ի նոր շապիկը

18:51 19.07.2018

Ամերիկյան Time շաբաթաթերթի հուլիսյան այս շաբաթվա համարի շապիկին պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկ դեմքով: Շապիկին կարելի է տեսնել և՛ Թրամփի, և՛ Պուտինի դիմագծերը: Շաբաթաթերթի շապիկի հեղինակները մեկտեղել են հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած երկու նախագահների՝ գագաթնաժողովին արված լուսանկարները: Իսկ այդ ամբողջ շապիկի վրա ներքևի հատվածում սպիտակ տառերով գրված է՝ […]

̰
Թրամփը գործում է «ընկերներիդ մոտ պահիր, թշնամիներիդ՝ ավելի մոտ» սկզբունքով․ Սաակաշվիլի

13:39 19.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անում է այն, ինչի մասին մտածում  է. «Ընկերներիդ մոտ պահիր, իսկ թշնամիներիդ՝ ավելի մոտ» սկզբունքով»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը: «Վլադիմիր Պուտինն այդպիսին է: Ես նրան շատ եմ հանդիպել և լավ եմ ճանաչում: Պուտինն իսկական նեռ […]

̰
ԱՄՆ-ի կոնգրեսը պահանջում է հարցաքննել Թրամփի և Պուտինի զրույցի թարգմանչուհուն

12:52 19.07.2018

ԱՄՆ-ի կոնգրեսը պահանջում է հարցաքննել Թրամփի և Պուտինի զրույցի թարգմանչուհուն: Կոնգրեսականները կարծում են, որ միայն այդ մարդը կարող է օգնել ամերիկացիներին՝ հասկանալու, թե անձնական շփման ժամանակ ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը: Այդ առաջարկն արել են Նյու Հեմփշիր նահանգի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և ներկայացուցիչների պալատի անդամ Բիլ Պասկրելը: Ջին Շահինն այդ մասին գրել է […]

̰
Պուտինն ու Թրամփը լուրջ զրույց են ունեցել. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

12:26 19.07.2018

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, հայտնում է RT-ն: Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները  լուրջ և կառուցողական զրույց են ունեցել: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները շատ կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերութունների […]

̰
Թրամփը համարում է, որ Մոնտենեգրոյի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կստեղծի

11:45 19.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր անդամ Մոնտենոգրոն կարող է դաշինքին ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Նա այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում: Հարցազրուցի ժամանակ Թրամփը Մոնտենեգրոյի բնակիչներին մեղադրել է ագրեսիվության մեջ: Նրա խոսքով՝ Մոնտենեգրոն փոքրիկ երկիր է՝ «ագրեսիվ ժողովրդով»: «Նրանք կարող են զայրանալ, և ահա քեզ պատրաստ է Երրորդ […]

̰
Թրամփը Պուտինին պատասխանատու է համարել  ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար

11:27 19.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է անձնապես պատասխանատու համարել ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար: «Այո՛, քանի որ նա է ղեկավարում երկիրը: Դա նույնն է, որ ես՝ ինքս, ինձ պատասխանատու եմ համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում: Այնպես որ, որպես երկրի առաջնորդ՝ Դուք էլ կարող էիք Ձեզ […]

̰
Թրամփն իրեն անվանել է ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի պատմության ամենակոշտ նախագահը

00:32 19.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում վարում է Ռուսաստանի հանդեպ ամենակոշտ քաղաքականությունը։ Թրամփի խոսքով՝ Պուտինը քաջատեղյակ է։ «Երբեք չի եղել նախագահ, որը Ռուսաստանի հանդեպ եղած լինի ավելի կոշտ, քան ես։ Բավական է մեր քայլերին՝ ցուցանիշներին, պատժամիջոցներին, Սիրիայում վերջերս տեղի ունեցածին նայելը»,-հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կաբինետի նիստի ժամանակ։ Մեկնաբանելով ամերիկյան […]

̰
ԱՄՆ-ը «թիրախ» չէ Ռուսաստանի համար. Թրամփ

21:49 18.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «թիրախ» չէ Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Թրամփը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «թիրախ է Ռուսաստանի համար»: Ինչպես նշվում է, Թրամփի պնդումը, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին, հակասում է ամերիկյան հետախուզության հայտարարություններին։ Նրա խոսքով՝ չնայած իր հասցեին ուղղված քննադատություններին, […]

̰
Իրանի նախագահը 8 անգամ մերժել է Թրամփի՝ իր հետ հանդիպելու առաջարկը

21:23 18.07.2018

Իրանի նախագահի ապարատի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Հասան Ռոհանին ութ անգամ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ասում են, որ իրանցիներն, ի վերջո, ստիպված են լինելու շփման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, թեպետ մինչ օրս հակառակն է եղել: Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու […]

̰
Թրամփի՝ մանկան տեսքով հսկա փուչիկը տեղափոխվում է Նյու Ջերսի

15:18 18.07.2018

Նյու Ջերսիի ակտիվիստները մտադիր են ԱՄՆ բերել Լոնդոնի երկնակամարում թևածած Թրամփի՝ մանկան տեսքով հսկա փուչիկը: Այս մասին հայտնել է CNN–ը: Կազմակերպիչներից մեկն ասել է, որ նրանք ստացել են անհրաժեշտ թույլատվությունը Մեծ Բրիտանիայի ակտիվիստներից: Նրանք մտադիր են փուչիկը օդ բարձրացնել Նյու Ջերսիում գտնվող Trump National Golf Club-ի մոտակայքում, որը պատկանում է ԱՄՆ նախագահին: Թրամփն այնտեղ հաճախ […]

̰
Թրամփը հայտնել է Իրանի հետ նոր գործարքի կնքման պայմանը

07:36 18.07.2018

ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի իշխանությունների հետ նոր միջուկային գործարքի կնքումը, եթե Թեհրանի կողմից ի հայտ գա համապատասխան նախաձեռնություն։ Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալով ՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել իրանական միջուկային ծրագրով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանից։ «Դա լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի վրա և զգալիորեն թուլացրել […]

̰
Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին Պուտինի հետ իր հանդիպումը սևացնելու փորձերի համար

07:22 18.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպումն անվանել է «վիթխարի հաջողություն» և մեղադրել ԶԼՄ-ներին Հելսինկիում գագաթնաժողովի արդյունքների սևացման փորձերի համար։ «Իմ հանդիպումը նախագահ Պուտինի հետ վիթխարի հաջողություն էր, սակայն ոչ կեղծ ԶԼՄ-ների համար»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ, հանդիպման արդյունքները մեկնաբանելով, Թրամփը նշել էր, որ […]

̰
Պուտին-Թրամփ հանդիպման ամբողջ ծախսը հոգացել է Ֆինլանդիայի կառավարությունը

23:34 17.07.2018

Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ամբողջ ծախսերը հոգացել է Ֆինլանդիան: Այս մասին հայտնում է Yle Uutiset-ը: Վարչապետը թվիթերյան իր միկրոբլոգում ընդգծել է, որ ֆիննական կառավարության համար մեծ պատիվ էր կազմակերպել այդ գագաթնաժողովը: Սիպիլյան նաև նշել է, որ իր կարծիքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը […]

̰
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումն անցել է ավելի լավ, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

22:20 17.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավ է անցել, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС- ը: Պուտինի հետ հանդիպման տպավորություններով ԱՄՆ նախագահը կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում: While I had a great meeting with NATO, raising vast amounts of money, I had an even better meeting […]

̰
Պուտինի հետ հանդիպմանը Թրամփի պահվածքը հակասել է նախնական պլանին

13:56 17.07.2018

ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումից առաջ խորհրդականները Դոնալդ Թրամփին են ներկայացրել իրենց ցուցումների 100 էջանոց փաստաթուղթ, որը հիմնականում անտեսվել է ԱՄՆ նախագահի կողմից։ «Թրամփի խոսքերը շատ հաճախ հակասել են նախնական պլանին»,- Washington Post-ին հայտնել է անանուն աղբյուրը։ Խորհրդականները պնդել են, որ Թրամփը խիստ տոնով ներկայանա հանդիպմանը, հիշատակի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը, ԱՄՆ ընտրություններին միջամտելը և այլն, […]

̰
ԱՄՆ-ը 16 հազար դոլար է ծախսել Հելսինկիում Թրամփի համար զրահակայուն ապակիների վրա

09:30 17.07.2018

TMZ պորտալը հաշվել է, թե որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը Հելսինկիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վրա։ Միայն զրահակայուն ապակիների վրա ամերիկացիները ծախսել են 16 հազար դոլար։ Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան պատվիրակության համար հյուրանոցային համարների վրա ծախսված գումարները կազմել են ավելի քան 128 հազար դոլար։ Հանդիպման տեխնիկական […]

̰
Իրանի հետ գործարքի պահպանումը շահավետ է Ռուսաստանի, բայց ոչ ԱՄՆ-ի համար․ Թրամփ

08:25 17.07.2018

Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը շահավետ է Մոսկվայի, սակայն ոչ Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը-խմբ․) ցանկանում է պահպանել Իրանին առնչվող գործարքը, քանի որ դա լավ է Ռուսաստանի համար, նրանք բիզնես են վարում Իրանի հետ։ Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, և […]

̰
Շվարցենեգերը Թրամփին համեմատել է «եփված մակարոնի» հետ

07:10 17.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին ասես «եփված փոքրիկ մակարոն» լիներ։ Նման կարծիք է հայտնել հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ «Նախագա՛հ Թրամփ, ես նոր տեսա Ձեր մամուլի ասուլիսը նախագահ Պուտինի հետ, անհարմար էր դիտելը, Դուք կանգնել էիք այնտեղ, ասես եփված փոքրիկ մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»,- նա թվիթերյան իր […]

̰
Թրամփը՝ քննադատությունների տարափի տակ․ Սենատում կոչ են արել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

00:45 17.07.2018

ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների անդամները պետք է խստացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ Հելսինկիում այսօր կայացած Պուտին-Թրամփ բանակցություններից հետո։ Շումերը պահանջել է վարչակազմի աշխատակիցներից, ովքեր ուղեկցել են նախագահին Ֆինլանդիայում, անհապաղ ցուցմունք տալ կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններից հետո ամերիկացի բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ քննադատության են ենթարկել […]

̰
Պուտինն ու Թրամփը քայլ են արել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ

23:35 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։ Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք […]

̰
Թրամփը Պուտինին է նվիրել հոկեիստ Օվեչկինի մարզաշապիկը

23:11 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկը, որը խաղում է «Washington Capitals«-ի կազմում։ Մարզաշապիկից բացի, Սպիտակ տան ղեկավարը ռուս գործընկերոջն է նվիրել տափօղակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին էր նվիրել […]

̰
BACK_TO_TOP