23:35 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։
Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների թեման՝ տնտեսական համագործակցությունը, 2016 թվականի ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի՝ այսպես կոչված միջամտությունը և իրավիճակն ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության տարրերի զարգացման շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերին՝ սիրիական հակամարտության կարգավորմանը, փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանավորվածությունների կատարմանը, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահպանմանը, իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու թեմային, Ուկրաինայով ռուսական գազի տարանցմանը և այլն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն առաջինն է ելույթ ունեցել՝ անվանելով բանակցությունները «միանգամայն հաջող և արդյունավետ»։ Նրա խոսքով՝ բանակցություններն ընթացել են բաց և գործնական մթնոլորտում։ Պուտինը նաև ասել է, որ Թրամփին է փոխանցել գրությունը՝ միջուկային զենքի չտարածման վերաբերյալ առաջարկով։
Պուտինը հայտարարել է, որ անցկացված բանակցություններն արտացոլել են նախագահ Թրամփի հետ համատեղ ցանկությունը՝ շտկելու երկկողմ հարաբերություններում առկա բացասական իրավիճակը, նախանշելու դրանց առողջացման առաջին քայլերը, վերականգնելու վստահության ընդունելի մակարդակը և վերադառնալու նախկին մակարդակի համագործակցության։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ գտնվել են կապի մեջ, հայտնել է նաև երկու երկրների «բիզնեսի կապիտանների» մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին պայմանավորվածության հասնելու մասին։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ դիվանագիտությունն ու համատեղ աշխատանքը նախընտրելի են հակամարտություններից և թշնամական հարաբերություններից։ Նրա խոսքով՝ արդյունավետ երկխոսությունը օգտակար է ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի համար։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է նաև, ո Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ-ի հետ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման վրա։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...