23:37 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտնել է իր վարչակազմի պաշտոնյաներին Առևտրի համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ն դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Նա հարյուր անգամ սպառնացել է դուրս գալ»,- հայտնել է աղբյուրը, որն այդ հարցը քննարկել է Թրամփի հետ։ Աղբյուրը նշել է, որ Թրամփի խոսքով՝ ԱՀԿ-ն ստեղծվել է այլ […]
22:10 29.06.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է մի շարք առանցքային և արդիական հարցերի շուրջ: Մասնավորապես, թուրք պաշտոնյան անդրադարձել է այսօր Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվելիք օգնությանը, «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրիայի քրդական ուժերին և արտակարգ դրությանը: «Ինչպես տեսաք, նույնիսկ ընտրությունների ժամանակ արտակարգ դրությունը մարդկանց առօրյա կյանքի վրաորևէ կերպ չազդեց: Արտակարգ դրությունը […]
18:13 29.06.2018
The Guardian-ը հայտնում է, որ դերասանուհի Սյուզան Սարադոնը և ևս 575 կին ձերբակալվել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նստացույց կազմակերպելու համար: Ձերբակալության մասին փաստը դերասանուհին հաստատել է իր թվիթերյան էջում՝ գրելով, որ ձերբակալվել է և կոչ է արել լինել ուժեղ ու շարունակել պայքարը: Arrested. Stay strong. Keep fighting. #WomenDisobey — Susan Sarandon […]
09:15 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը քննարկել Սիրիայում ամերիկյան զորքերի գտնվելու հարցն ու գործարք կնքել զորքերի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորակազմը դուրս բերել հորդանանյան սահմանի երկայնքով ձգվող սիրիական հարավարևմտյան շրջաններից և հարկ է […]
07:55 29.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Արիզոնայում այցելել է ներգաղթյալ երեխաների պահման կենտոն։ Մելանյան մուտք է գործել 3 սենյակներ, որտեղ պահվում են երեխաները, և իսպաներենով զրուցել նրանց հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կենտրոնի մոտ Մելանյային սպասել են նրա ամուսնու միգրացիոն քաղաքականության դեմ բողոքող ակտիվիստները։ Կենտրոնում պահվում է 121 երեխա, որից 33-ը մինչև 5 տարեկան […]
07:43 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին առաջարկել է երկկողմ շահավետ առևտրային գործարք՝ ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու դեպքում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ ԵՄ-ի որոշ պաշտոնատար անձինք հաստատում են, որ ապրիլին՝ Մակրոնի և Թրամփի հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ «ինչո՞ւ չլքել ԵՄ-ն», և փոխարենն առաջարկել Ֆրանսիային առևտրային շահավետ գործարք։ Սպիտակ տունը […]
16:26 28.06.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ նախագահները կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Նախկինում նման քննարկում եղել է, և նրանք նորից կքննարկեն: Ընդհանուր առմամբ կքննարկվեն նաև Ուկրաինային և Սիրիային վերաբերող հարցեր: Փոխնախագահը, սակայն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք անհնար է համարում Ռուսաստանի վերադարձը Մեծ […]
08:10 28.06.2018
Ռուսաստանը կվերադառնա G7 ակումբ նույնիսկ առանց Մինսկի համաձայնագրերի իրագործման, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Կարծում եմ՝ նախագահի մեկնաբանություններն ինքնին խոսում են․․․Նախագահը խորապես համոզված է, որ Ռուսաստանին որպես այդ կարևոր աշխարհառազմավարական քննարկումների մաս ունենալն անխուսափելի է»,- ասել է Պոմպեոն, փոխանցում է RIA Novosti-ն։ G8 ձևաչափը չի գործում […]
00:51 28.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրոպայում շրջագայության ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, և հավանաբար, Հելսինկիում։ Թրամփի խոսքով՝ ինքը մտադիր է ռուս պաշտոնակցի հետ քննարկել Սիրիային, Ուկրաինային, ինչպես […]
20:36 27.06.2018
Ռուսաստանը և ԱՄՆ-ը հաստատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, երկրի ղեկավարի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի բանակցություններից հետո, հաղորդում է РИА Новости-ն։ Ուշակովի խոսքով` երկու ղեկավարների հանդիպման հարցը վաղուց էր քննարկվում: «Կարելի է ասել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել […]
18:22 27.06.2018
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Բոլթոնի այցը Մոսկվա կդառնա Վաշինգտոնի հետ հարաբերությունների լավացման քայլերից մեկը:
14:07 27.06.2018
Հունիսի 26-ին Թուրքիայի և ԱՄՆ նախագահների Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում որոշում է կայացվել հանդիպում ունենալ հուլիսի 11-12-ին՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի պաշտոնական էջում: «Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսային քննարկումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախագահ Թրամփը շնորհավորել […]
07:10 27.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցեր են ներկայացրել 17 նահանգներ, այդ թվում` Կուլումբիայի շրջանը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների ընտանիքներից երեխաներին բաժանելու քաղաքականության անցկացումն է։ Այդ պրակտիկան հայցվորները համարում են «դաժան»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հայցվորները նշել են, որ «պատրանքային» են համարում հունիսի 20-ին նախագահի ստորագրած հրամանը, որը միտված է վերջ դնելու ընտանիքների բաժանման […]
00:51 27.06.2018
Լոնդոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մտադիր են դիմավորել հսկա փուչիկով, որը դժգոհ դեմքով, կարմրահեր երեխա է հիշեցնում։ Հսկա փուչիկը պատրաստվում են օդ բարձրացնել Թրամփի այցի դեմ բողոքող ակտիվիստները, հայտնում է RIA Novosti-ն։ Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, հաջորդ օրը կսկսվի նրա այցի պաշտոնական մասը։ Ինչպես սպասվում է՝ Սպիտակ տան ղեկավարը հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի […]
23:52 26.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հնարավոր է` հանդիպեն Հելսինկիում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես հավելում է պարբերականի զրուցակիցը, Ֆինլանդիայի մայրաքաղաքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Հելսինկիի՝ որպես գագաթնաժողովի անցկացման հնարավոր հարթակի մասին, հայտնում է նաև Reuters-ը։ Ավելի վաղ որպես հանդիպման հնարավոր վայր անվանվել է Վիենան։ […]
21:45 26.06.2018
ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` ներգաղթյալների վերաբերյալ հրամանագրի ընդունմանը: Այդ հրամանագրով մահմեդական մի շարք երկրների քաղաքացիներ ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա։ Մուտքի արգելքը կվերաբերի Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի այն քաղաքացիներին, որոնք ԱՄՆ մուտքի վիզաներ կամ ժամանակավոր կեցության փաստաթղթեր չունեն։ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը նշել է, որ իշխանությունները, ելնելով […]
19:58 26.06.2018
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները՝ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփը շնորհավորել է Էրդողանին՝ հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, նրան հաջողություն մաղթել: […]
19:50 26.06.2018
ԱՄՆ գերագույն դատարանն օրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին հրամանագիրը, որը արգելում է մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդում է Reuters-ը: Այսպիսով, դատարանը մերժել է նախկինում կայացրած որոշումը, ըստ որի՝ հրամանագիրը հակասահմանադրական էր՝ կապված կրոնական խտրականության հետ: Հրամանագրի օրինական լինելու օգտին քվեարկել են ԱՄՆ գերագույն դատարանի հինգ դատավորները:
11:44 26.06.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի շնորհավորել Էրդողանին: Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը հայտարարել է, որ առաջիկայում Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Խոսնակը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել։ Սանդերսը, անդրադառնալով Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին, թուրքական իշխանություններին կոչ է Թուրքիայում զարգացնել ժողովրդավարությունը ։Սանդերսը […]
10:24 26.06.2018
«Harley Davidson» ընկերությունը հայտարարել է արտադրության մի մասն ԱՄՆ-ից Եվրոպա տեղափոխելու մասին՝ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ ԵՄ-ի պատասխան սակագները կարող են ընկերությանը տարեկան 90-100 մլրդ դոլար արժենալ։ «Harley Davidson»-ը կարծում է, որ արժեքի վիթխարի աճը, եթե այն անցնի […]
09:45 26.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել կեղծամ կրող մարդկանց չմասնակցել ընտրություններին։ «Բոլորն ասում էին՝ մազերս բնական չեն, և որ ես կեղծամ եմ կրում։ Նման բան ոչ ոք այլևս չի ասում, որովհետև ես մնացել եմ տեղատարափ անձրևի տակ, գտնվել եմ 60 մղոն/ժամ արագությամբ քամու պայմաններում․․․Եթե մազերդ քոնը […]
10:24 25.06.2018
«System of a Down» ռոք խմբի հանրահայտ մենակատար Սերժ Թանկյանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ծնողներից բաժանված, լացող հոնդուրասցի փոքրիկն ու նրան անտարբերությամբ նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն նկարը խոսում է ամենի մասին: ԱՄՆ-ը բացարձակ հետադիմության մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»,- գրել […]
08:13 25.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրի ոլորտում հավելյալ միջոցառումներով է սպառնացել այն երկրներին, որոնք չեն ազատվի մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ «ԱՄՆ-ը պնդում է, որ բոլոր երկրները, որոնք արհեստական առևտրային խոչընդոտներ և մաքսատուրքեր են սահմանել իրենց երկրներ մուտք գործող ապրանքների վրա, վերացնեն դրանք, այլապես կբախվեն ԱՄՆ-ի կողմից ավելի մեծ միջոցառումների, քան պարզապես պատասխան միջոցառումներն են»,- գրել է […]
21:51 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական ներգաղթյալներին առանց դատական քաշքշուկների արտաքսելու անհրաժեշտության մասին։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չի կարելի ներգաղթյալներին թույլ տալ «ներխուժել երկիր»։ «Մենք չենք կարող թույլ տալ այդ բոլոր մարդկանց ներթափանցել մեր երկիր։ Երբ ինչ-որ մեկը գալիս է, մենք պետք է անհապաղ՝ առանց դատավորների և դատական գործերի, նրանց ուղարկենք այնտեղ, […]
21:21 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել հուլիսի 15-ին, Վիեննայում: Այս մասին հայտնում է ավստրիական Kronen Zeitung-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ արդեն մի քանի օր է՝ Վիեննայում են գտնվում ԱՄՆ-ից և Ռուսաստանից ժամանած դիվանագետները: Նրանք քննարկել են ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասները: Առաջիկայում Ավստրիա կժամանեն նաև կողմերի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները՝ նախագահների առաջիկա […]
13:00 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հանդեպ վստահության մասին։ «Մեր միջև ստեղծվել է լավ քիմիա»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով TBN հեռուստաալիքի հաղորդավարի հարցին։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան այլևս չի իրականացնում հրթիռային արձակումներ և միջուկային փորձարկումներ։ Թրամփի խոսքով՝ իրեն և Կիմ Չեն Ինին հաջողվել է Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով կնքել «հրաշալի […]
09:35 24.06.2018
Բրիտանական իշխանություններն ուժեղացնում են երկրում անվտանգության միջոցառումները՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցի հետ, և սպասում են բողոքի զանգվածային ակցիաների։ Թրամփի այցը նախատեսված է հուլիսին։ Այցի ընթացքում Թրամփի անվտանգությունը կապահովեն ոստիկանության 10 հազար սպաեր։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ներգաղթյալ ծնողներից երեխաներին բաժանելու որոշումը քննադատել են նրա շատ դաշնակիցներ ու հակառակորդներ։ Բրիտանացի վարչապետը նույնպես […]
00:50 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնավարման ավելի քան 500 օրում ինքը հասել է «ավելի մեծ արդյունքների, քան ցանկացած այլ նախագահ» ԱՄՆ պատմության մեջ նույն ժամկետում։ Իր նվաճումների թվում Թրամփը նշել է գործազրկության ցածր ցուցանիշները և հարկերի նվազեցումը։ Նրա խոսքով՝ աշխատանքային զբաղվածության ցուցանիշները գտնվում են վերջին ավելի քան 40 տարում ամենաբարձր մակարդակի վրա։ «Ես […]
10:27 23.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթին աջակցում է հարցման ենթարկված ամերիկացիների 42 տոկոսը։ Այս մասին են վկայում CNN-ի և հասարակա-քաղաքական հետազոտությունների SSRS կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները։ Քաղաքացիների մոտ նման բացասական արձագանք էր առաջացրել նախագահ Ռիչարդ Նիքսոնը 1974 թվականի մարտին՝ Ուոթերգեյթի սկանդալի ֆոնին։ Թրամփի աշխատանքի հավանության վարկանիշը նվազել է մինչև 39 տոկոս։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]
08:31 23.06.2018
Եվրահանձնաժողովը սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան հայելային միջոցառումներով՝ ԵՄ երկրներից բոլոր ավտոմեքենաների ներկրման համար 20 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու դեպքում։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ եվրոպական մեքենաների և պահեստամասերի ներկրման նման մաքսատուրքը կհանգեցնի զգալի առևտրային կորուստների և բացասաբար կազդի ԵՄ երկրների մեծամասնության վրա։ Մաքսատուրքերի ընդունման դեպքում ԵՄ-ն ստիպված կլինի համանման սահմանափակումներ կիրառել։ Հունիսի 22-ին Թրամփն […]