ԱՄՆ-ում բյուջետային միջոցները վատնած նախարարը հրաժարական է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.16 oC

ԱՄՆ-ում բյուջետային միջոցները վատնած նախարարը հրաժարական է տվել

12:18 06.07.2018

Թրամփին ուղղված իր նամակում Շրջակա միջավայրի պահպանության գործակալության պետ Սքոթ Պրուիտն ասել է, որ պաշտոնը լքում է՝ իր և իր ընտանիքի վրա պարբերաբար կատարվող հարձակումների պատճառով:

Թրամփն էլ թվիթերյան իր էջում գրել է, որ Պրուիտը շատ լավ է աշխատել, և ինքը շնորհակալ է դրա համար:

Այն օրվանից, ինչ Պրուիտը զբաղեցրել է այդ պաշտոնը, ներքաշված է եղել մի շարք սկանդալների մեջ: Նրան մեղադրում էին բյուջետային միջոցների հաշվին սեփական կյանքը բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու մեջ: Թրամփի խոսքով՝ գործակալությունը կղեկավարի Պրուիտի տեղակալ Էնդրյու Ուիլերը:

Պրուիտի՝ պաշտոնավարման ժամանակ ցուցաբերած պահվածքի պատճառով այժմ անցկացվում են տասնյակ հետաքննություններ: Օրինակ՝ նա բնակարան է վարձակալել, որը պատկանում է լոբիստի, որ զբաղվում է ածուխի ու նավթի արդյունաբերության խթանմամբ: Նա նաև մեղադրվում է այն բանում, որ Սպիտակ տան կանոններն անտեսելով, երկու աշխատակիցների աշխատավարձերը զգալիորեն բարձրացրել է:

Միաժամանակ, շատերը զայրացել են գործակալության գործողությունների շրջանակը սահմանափակելու, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության մի շարք կանոններ չեղարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:30 20.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

08:21 20.05.2025

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։ Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ […] ...

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

08:16 20.05.2025

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

Մայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:08 20.05.2025

Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 37 շենքի մոտակայքում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, […] ...

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

08:00 20.05.2025

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ․ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ․ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ․ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ․ քաշային Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ․ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ․ քաշային Ռազմիկ […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP